24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը զավթում է ԵՊՀ-ն. բուհերն ապաքաղաքականացնելու խոստումը Փաշինյանի հերթական սուտն էր /տեսանյութ/

Բուհերն ապաքաղաքականացնելու խոստումը Փաշինյանի հերթական սուտն էր. կառավարությունը զավթում է ԵՊՀ-ն

2018թ.-ին բուհերի քաղաքականացված լինելը քննադատող Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ընդունել է որոշում, համաձայն որի՝ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 32-ից դարձավ 20, իսկ Կառավարության համամասնությունը խորհրդում 50%-ից դարձավ 65%:

Այլ կերպ ասած՝ ԵՊՀ ռեկտոր ընտրելու և կառավարման մյուս հարցերը որոշելու է կառավարությունը: Փոփոխությունը վերաբերում է նաև ԵՊՀ Շիրակի մասնաճյուղին և Մանկավարժականին: Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանի հրահանգով լուծարվեց ԵՊՀ խորհրդի կազմը՝ տապալելու համար ԵՊՀ ռեկտորի ընտրությունը:

Շուրջ 2 տարի առաջ՝ Արամ Սիմոնյանի պաշտոնանկությունից հետո, ԵՊՀ բարեփոխում խոստացող իշխանությունը շարունակում է քանդել մայր բուհը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ