25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Walt Disney World զբոսայգում ալիգատորը տարել է 2 տարեկան երեխային

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի ՕրլանդոյիWalt Disney World զբոսայգում ալիգատորը ջրի տակ Է քաշ տվել 2 տարեկան երեխային։ Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել հունիսի 14-ի երկոյան Seven Seas Lagoon արհեստական լճի ափին:

Նեբրասկայից ժամանած ընտանիքն իր երեք երեխաներով  հանգստանում Էր լճի մոտ, երբ ալիգատորը հարձակվել Է տղայի վրա: Երեխայի հայրը փորձել Է փրկել տղային, սակայն ոչինչ չի ստացվել:

Երեխայի որոնումներին մասնակցում են ավելի քան 50 ոստիկաններ եւ բնախույզ փորձագետներ:

Disney-ի ներկայացուցիչը հայտարարել Է, որ ընկերությունը ցնցված Է պատահարից: Նա նաեւ նշել Է, որ նախկինում զբոսայգում  ալիգատորների հարձակումների դեպքեր չեն արձանագրվել:

Walt Disney World-ն աշխարհում զվարճանքների՝ մակերեսով ամենամեծ եւ ամենաշատ հաճախվող կենտրոնն Է, դրա ընդհանուր մակերեսը կազմում Է 100 քառակուսի կիլոմետր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ