20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 24, 2023

Կրակել հլը որ չի ստացվում իրենց մոտ, չի էլ ստացվի. Փաշինյանը՝ ընդդիմության մասին

Թող գան, ապացուցեն, որ այս ամբիոնին կանգնած մարդը և մարդիկ Արցախը թողնում են, առերես խոսակցությունից անընդհատ փախչում են, ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության գործելաոճին։ «Մի ժամանակ դռնփակից էին փախչում, հիմա նաև դռնբացից են փախչում։ Սա ինչի՞ մասին է վկայում։ Աղմուկն այլևս իմաստ չունի, ժամանակն է բովանդակային քննարկման, շիշ շպրտելուց սկսած՝ ինչ […]

Կան քննարկումներ, որտեղ ճկունության շատ մեծ տեղ կա. Փաշինյանը՝ անկլավների մասին

Չգիտեմ, բարեբախտաբար, թե դժբախտաբար, բայց ոչ մի բան դեռ որոշված չէ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով անկլավների թեմային՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Անկլավների թեման քաղաքական մակարդակներում միշտ ու շատ վաղուց գոյություն է ունեցել։ Օրինակ 1999 թվականի տարածքների փոխանակման փաստաթղթի մեջ 4-րդ հոդվածը նվիրված է անկլավներին: Հիմա հարցը քաղաքական և իրավական կողմեր ունի: Հիմա քաղաքկան մակարդակում […]

Ակնկալում ենք, որ Երևանը կուղղի այս «սխալը». Չավուշօղլուն՝ «Նեմեսիս»-ի հուշարձանի բացման մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված հուշարձանի բացմանը՝ դա որակելով «անընդունելի քայլ»։ Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, նա այս մասին ասել է մի խումբ ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում: «Սա անընդունելի քայլ է։ Մենք մի շարք պատասխան միջոցներ ենք ձեռնարկել՝ Հայաստանի համար փակելով օդային տարածքը երրորդ երկրներ թռիչքների համար։ Այսօր […]

«Մի´ մոռացեք, որ հինգ տարում երեք պատերազմ եք բերել մեր ժողովրդի վրա․ երկիրը վերածել եք օտարից անվտանգություն մուրացողի». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՔՊ տխրահռչակ մեծամասնությունը, նորից հայ մարդուն վախեցնող էժանագին վարկած է դրել շրջանառության մեջ: Ասում են, որ եթե Արցախն ու Հայաստանի մի շարք տարածքներ չհանձնենք` պատերազմ է լինելու: Փաստորեն, ըստ այս մանկուրտների, ստացվում է, որ ընդդիմությունը երբ ասում է չի կարելի Հայրենիքը վաճառքի հանել, ուրեմն պատերազմ է ուզում: Հատուկ […]

Այո, սա Ալեն Սիմոնյանի «բեսեդկեն» չի, բայց նաև ձեր «դուքյանը» չի. ԱԺ նախագահը՝ «իր նախկին տեղակալ» Իշխան Սաղաթելյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Հովիկ Աղազարյանին և «Հայաստան» խմբակցությունից Արթուր Սարգսյանին նախազգուշացում է հայտարարում՝ կապված ԱԺ-ում այսօրվա միջադեպի հետ: «Սա կազմակերպված սադրանք էր, ես շատ ուրախ եմ, որ մենք այս սադրանքին չտրվեցինք: Օրինակ՝ դահլիճում հայտնվեց մի պատգամավոր, որը դահլիճում գրեթե չի հայտնվում՝ Իշխան Սաղաթելյանը՝ իմ նախկին տեղակալը, որը ԱԺ-ի մասին ասում էր՝ […]

«Սերժին մերժելը Արցախը ծախելու գեոպոլիտիկ դոմինոյի առաջին քայլն էր». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինսկի խումբը որպես Նիկոլի ստերի բացահայտման գործիք. Նիկոլն իր վերջին դավաճանական հայտարարությունների մեջ բնականաբար փորձում էր բերել ինչ-որ «հիմնավորումներ» և ստեղծել «գաղափարական» հիմքեր: Այդ հիմքերից մեկը, ըստ այդ ստախոս կապիտուլյանտի հետևյալն է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և կարգավիճակի հարցից նա հրաժարվել է ՝ ելնելով գեոպոլիտիկ փոփոխություններից, ակնարկելով ռուս-ուկրաինական […]

Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի Ադրբեջանից․ Հակոբ Արշակյան

Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից, այդ թվում՝ Ադրբեջանից, լրագրողներին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։ «Հայաստանը հանդես է գալիս այն դիրքից, որ մենք որևէ տարածքային պահանջ չունենք ոչ մի հարևանից, այդ թվում՝ նաև Ադրբեջանից։ Դա նշանակում է, որ մենք անհրաժեշտություն ունենք ճշգրտելու պետական սահմանները և այն տարածքները, որոնք մեր պետություններին են […]

Ասեցի՝ ստեղ թատրոն չի, նստեք Ձեր տեղը. Աղազարյանը չհիշեց՝ Արթուր Սարգսյանին ասե՞լ է վեր ընկիր տեղդ, թե՞ ոչ

Ինքը թատերական կերպով ամբիոնից իջավ, կանգնեց, նայեց դատավորի կողմը, ասեց՝ մի հատ նայի իմ աչքերին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր և «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ «Երևի բավարար չէր, որ ԱԺ նախագահն իրեն դիտողություն արեց։ Իջավ, եկավ էդտեղ, ես էլ անմիջապես իր դիմաց նստած եմ։ […]

Հովիկ Աղազարյանն անշնորհքի պես մեջ ընկավ․ իրենց անդաստիարակ պահվածքն է. Արթուր Խաչատրյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քիչ առաջ ԱԺ-ում լարված մթնոլորտ էր: Լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե իրեն ինչ է ասել ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը: «Հովիկ Աղազարյանն ինձ բան չի կարող ասել», – նշեց պատգամավորը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ավելացրեց. «Հովիկ Աղազարյանն անշնորհքի պես մեջ ընկավ: Դա իրենց անդաստիարակ պահվածքն է: Էդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի