19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 11, 2023

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց․ ՀՀ ՊՆ

Ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց: Հայկական կողմը կորուստներ չունի: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, էր ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել

Ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Պուտինը չի նախատեսում զրուցել Փաշինյանի և Ալիևի հետ, մայիսի 9-ին նա առանձին հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ

Երևանի և Բաքվի միջև նոր սրացման ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շփումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ներկայումս նախատեսված չեն, ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դեռ ոչ, բայց շփումները շարունակվում են։ Պուտինն ընդամենը մեկ օր առաջ առանձին զրույց է ունեցել Մոսկվայում գտնվող Փաշինյանի հետ, ադրբեջանական կողմի հետ շփումները […]

«Փաշինյանը դա անում է՝ Հայաստանի Հանրապետությանը աշխարհաքաղաքական կառլիկ սարքելու համար». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Նիկոլ Փաշինյանը մեզ հետեւողականորեն «ապասփյուռքացնում» է։ 1. Նիկոլը վերացրեց Սերժ Սարգսյանի օրոք ստեղծված Սփյուռքի նախարարությունն ու իրեն սպասարկող, իր «արժեհամակարգին» համապատասխան հանձնակատար նշանակեց: 2. «Նախկին-ներկա, սև-սպիտակ» քաղաքական տարանջատումները 2018-ից սկսած տարածեցին նաև սփյուռքի վրա: 3. Հայկական դեսպանատները սկսեցին ոչ թե միավորել սփյուռքն ազգային […]

Սոթքում վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Նախարար

Սոթքում վիրավորում ստացած 4 զինծառայողից երկուսի վիճակը միջին ծանրության է, երկուսինը՝ բավարար, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Կարող ենք ասել, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Զինծառայողները բեկորային վիրավորում են ստացել։ Նրանք դեռ Երևանում չեն, եթե կարիք լինի՝ կիրականացվի տեղափոխում», – ասաց նախարարը։

ՄԻԵԴ-ը մերժել է ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի 2 քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը

Սույն թվականի մայիսի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է վերջերս ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար վերջիններիս հարազատների կողմից ՀՀ կառավարության դեմ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը։ «Մասնավորապես, Եվրոպական դատարանից պահանջվել էր կիրառել միջանկյալ միջոց այն հիմնավորմամբ, որ ՀՀ-ում Ադրբեջանցի երկու զինծառայողների նկատմամբ դրսևորվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի