20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 4, 2023

«Ուղեղն էլ չի՞ աշխատում»․ Զախարովան մեկնաբանել է Սպիտակ տան հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Սպիտակ տան հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն առնչություն չունի Կրեմլի վրա ԱԹՍ–ների հարձակումների հետ և տվյալներ չունի, թե ով է կանգնած դրանց հետևում: ««Նովիչոկի» հետ գործերն ավելի արագ էին գնում․ Սպիտակ տունը միշտ «տվյալներ ուներ»։ Ուղեղն էլ չի՞ աշխատում»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։

Բաչկովը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաղթանակով է մեկնարկել Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում, գրում է Armsport.am-ը։ 63,5 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Բաչկովը մենամարտել է Սերբիան ներկայացնող Ալեքսեյ Սենդրիկի հետ և առավելության հասնելով բոլոր 3 ռաունդներով՝ հաղթանակ տարել ու դուրս եկել քառորդ եզրափակիչ: Այսօր ռինգ դուրս կգա նաև գերծանր քաշային Դավիթ […]

Երեկվա նիստը կարծես ՀՀ հոգեհանգիստը լիներ, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը՝ սգո սրահի դիմաց կանգնած, իրար հետ երկար տարիներ չխոսող, կռված բարեկամներ. Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է. «Երեկ ԱԺ հարցուպատասխանի բովանդակությունից հետո ձևավորված ծանր տպավորությունը լավագույնս նկարագրում է ռուս արձակագիր Ռոման Սենչինը։ Իսկապես շատ դժվար է մարդ մնալ, շարունակել մարդու նման ապրել, երբ իշխանությունն ու ընդդիմությունը երրորդ դեմքով քննարկում են՝ պետությունը կմնա՞, թե՞ ոչ։ Երեկվա նիստը կարծես Հայաստանի հանրապետության հոգեհանգիստը լիներ, իսկ իշխանությունն ու […]

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն այսօր կավարտեն բանակցությունները ԱՄՆ-ում

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն այսօր կավարտեն բանակցությունները ԱՄՆ-ում։ Վաշինգտոնի ժամանակով 13։45-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ կմեկնարկի բանակցությունների եզրափակիչ փուլը, հայտնում են ԱՄՆ Պետդեպից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի