19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2, 2023

Մոսկվայում Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնություններին այլընտրանք չեն տեսնում

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման հարցում ցանկացած օգնություն կարելի է ողջունել, բայց միայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնությունների հիման վրա։ Պեսկովի խոսքով՝ դրանց այլընտրանք չկա: «Երկու երկրների միջև առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ գործողությունների ու քայլերի հնարավոր մշակումն […]

Օրեր առաջ հայտնաբերել է Հայաստանից ֆարերյան սաղմոնի մատակարարման անօրինական սխեմա․ Արթուր Թսովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինձ հասած տեղեկությունների ՌԴ-ը «Ռոսսելխոզնադզոր»-ը օրեր առաջ հայտնաբերել է Հայաստանից ֆարերյան սաղմոնի մատակարարման անօրինական սխեմա: Ըստ տեղեկության, 2023 թվականի ապրիլի 24-ին սահմանային անասնաբուժական հսկողության արդյունքում ծառայությունը Վերին Լարսի անցակետում, ըստ փաստաթղթերի, հայտնաբերել է սառեցված սաղմոն տեսակի ձկնամթերք։ Արտադրանքը ներմուծվում էր Հայաստանից՝ Սանկտ Պետերբուրգում ռուս ստացողին Մաքսային միության անասնաբուժական […]

«Չեն կարա չգան». Անդրանիկ Քոչարյանը վստահ է՝ Վարդան Օսկանյանը, Տիրան Խաչատրյանն ու Մովսես Հակոբյանը կներկայանան քննիչ հանձնաժողով

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով շատ քիչ մարդիկ չեն գնացել: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, սակայն, վստահ է՝ գնալու են: «Դա լինի Վարդան Օսկանյանը, Տիրան Խաչատրյանը, թե Մովսես Հակոբյանը. չեն կարա չգան: Եթե չգան, նշանակում է՝ իրենք խուսափում են մի բանից, որ… չօգտվել այս հնարավորությունից՝ պարզապես անհնար է պատկերացնել», – նշեց Քոչարյանը: Նա ասաց, թե […]

Մոսկվայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, Վաշինգտոնի հանդիպումը դրան չի հակասում․ Արման Եղոյան

Նախնական պայմանավորվածություն կա և, ըստ դրա, հանդիպում պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ նշելով, թե Վաշինգտոնում կայացած հանդիպումը չի հակասում Մոսկվայում կայանալիք հանդիպմանը։ «Բանակցություններից հայկական կողմը հնարավոր առավելագույնի սպասելիքներ ունի», – ասաց պատգամավորը։ Հարցին, թե հնարավո՞ր է նոր զիջումներ լինեն, քանի որ բանակցությունները, […]

Հիմա բանակցային սեղանին այն լուծումն է, որը ենթադրում է Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցային գործընթացը չի կարող բխել Արցախի շահերից: «Ադրբեջանը մոտենում է իր օրակարգով, որը չի բխում Հայաստանի ու Արցախի շահերից»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ չկա այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կընձեռի տարանջատելով Արցախյան հակամարտությունը հայ-ադրբեջանական հարաբերություններից՝ ստանալ բարենպաստ լուծում. անհնար է: «Եթե […]

Հայկական պատվիրակությունը Թուրքիայում դուխ կունենա՞ խոսելու Հայոց ցեղասպանության դատապարտման,44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի հանցագործ քայլերի ու բայրաքթարների,ինչպես նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է.«Հայկական պատվիրակությունը Թուրքիայում դուխ կունենա՞ խոսելու Հայոց ցեղասպանության դատապարտման,44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի հանցագործ քայլերի ու բայրաքթարների,ինչպես նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։ Մեծ-մեծ ԱԺ-ում խոսելով չէ։ Պետական մտածողություն ունենալու պարագայում պարտավոր եք խոսել այդ հարցերի մասին։ Հ.Գ. Որպեսզի չասեք, թե եթե դու լինեիր ՔՊ-ի փոխարեն ի՞նչ կխոսեիր Թուրքիայում ՝հիշեցնեմ, որ 2018-ի հոկտեմբերին […]

«Եթե ձեր մեջ կա ինչ-որ մեկը, որ կարող է թուրքերի հետ լավ բանակցել՝ բանակցեք». ՔՊ-ականներն ընդդիմադիրներին կոչ են անում իրենց հետ գնալ Թուրքիա

Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ԱԺ ընդդիմությանն առաջարկում է իրենց հետ գնալ Անկարա: «Վաղը չէ մյուս օրը մենք Սևծովյան պատվիրակության անդամներով մեկնում ենք Անկարա, որտեղ բավականին բարդ օրակարգ է մեզ սպասվում: Ինչո՞ւ չեք գալիս, գայիք, ձեր բոլոր մտահոգությունների մասին բարձրաձայնեիք», – դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ ասաց Թունյանը: ՔՊ-ական Գևորգ Պապոյանն էլ կոչ […]

«Տեղի են ունենում գործընթացներ, որոնք վտանգում են Հայաստանի ու Արցախի անվտանգությունը». Մանուկյանը պարզաբանում է պահանջում՝ ինչո՞ւ է Ռուբինյանը մասնակցել Միրզոյան-Բայրամով հանդիպմանը

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Վաշինգտոնում մասնակցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը: «Հայտնի է, որ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի կողմից Թուրքիայի հետ բանակցությունների բանագնացն է, հարց՝ Ռուբինյանն ի՞նչ հանգամանքով, ի՞նչ կարգավիճակով է մասնակցում Միրզոյան-Բայրամով բանակցություններին ու արդյո՞ք հայ-ադրբեջանական բանակցությունների մեջ են նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի