19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 24, 2023

Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Հայոց ցեղասպանության զոհերին․ Ջո Բայդենի ուղերձը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության զոհերին և թարմացնում ենք մեր խոստումը՝ երբեք չմոռանալ: 1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին, որով սկիզբ դրվեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին: Դրան […]

Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է ոչ միայն Արցախի, այլև՝ հայոց պետականության համար. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած ուղերձից, մասնավորապես, ասված է «Սիրելի՛ հայրենակիցներ, Ամեն տարի ապրիլի 24-ին մենք ազգովի հիշում և ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, մեր 1.5 միլիոն սուրբ նահատակների, որ դարձան թուրքական յաթաղանի զոհ միայն այն […]

Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխությունն անընդունելի է. Ռուսաստանի ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում տիրող իրավիճակի հետ։ Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ. «Մենք լուրջ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում, հայ-ադրբեջանական շփման գծում, ինչպես նաև պաշտոնական Բաքվի և Երևանի միջև երկխոսության գործընթացում տիրող իրավիճակով։ Ծայրահեղ մտահոգությամբ ենք արձանագրում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և տարաբնույթ միջադեպերի […]

«Հավիտյանս թող անիծյալ լինեն դավաճան ու մորթապաշտ հայերը». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թող Տերը հավատքով զորացյալ և միասնական պահի մեր ժողովրդին, խաղաղ երկնքի ներքո պահպանի մեր Հայրենիքը և զորակից լինի համայն հայությանը` կրկին հզոր դարձնելու մեր պետությունը և բարօրության ու առաջընթացի մեջ հաստատելու մեր ժողովրդի ընթացքը: Հավերժ հիշատակ և խոնարհում, օսմանյան Թուրքիայի կողմից 1915-23թթ. ծրագրված և իրականացված Հայոց Ցեղասպանության անմեղ […]

«Սիրելի արցախցիներ, զորեղ մնացեք հավատքով, ամուր՝ ոգով և ձեր կամքի մեջ. ձեզ բնորոշ արիությամբ, Աստծո օժանդակությամբ կարող պիտի լինենք դիմագրավել և այս փորձությունը». Վեհափառ Հայրապետ

Այսօր, ինչպես վերջին տարիներին, Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի բարձունքում պատարագ մատուցեց առանց քաղաքական իշխանության ներկայության: Վեհափառին ուղեկցում էր հոգևոր դասը: Անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելուց հետո Վեհափառ Հայրապետը կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ՝ իր խոսքում դիմելով արցախահայ մեր եղբայրներին ու քույրերին, անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող Հակարիի կամուրջն ադրբեջանցիների կողմից փակելու ու այնտեղ […]

«Հայ ժողովրդի դավաճանն անուն-ազգանուն ունի, սկսվում է «ն»-ով, վերջանում՝ «ն»-ով». Մարգարիտա Սիմոնյան

RT-ի և «Ռոսիա Սեգոդնյայի» գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր տելեգրամի ալիքում գրել է. «Հայ ժողովրդի դավաճանն անուն-ազգանուն ունի․ սկսվում է «ն»-ով, վերջանում՝ «ն»-ով»։ Ես չեմ կարող զսպել զայրույթս և նույնիսկ չեմ ուզում հիշեցնել, որ հենց սկզբից ես սրա մասին զգուշացրել էի»։

Ադրբեջանցիների հետ գնալու, առաջ գալու վերաբերյալ դուք ընդհանրապես գործ չունեք. ոչ մի գյուղ էլ չեն մտել. Գլխավոր շտաբի պետ

ՀՀ զինված ուժերի գլխավոր տաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցնում է՝ իրավիճակն առաջնագծում հարաբերական կայուն է: Լրագրողների հարցին՝ ի՞նչ է կատարվում Տեղ գյուղում, սահմանազատման աշխատանքնե՞ր են իրականացվում՝ արձագանքեց. «Ես դրա հետ գործ չունեմ, Գլխավոր շտաբի պետը սահմանազատումով չի զբաղվում»: «Սահմանազատման, սահմանագծման աշխատանքների համար կա համապատասխան հանձնաժողով, այդ հանձնաժողովն աշխատանքներով զբաղվում է, ԳՇ պետն ունի ներկայացուցիչ հանձնաժողովի […]

«Միայն Սոթքը չեն թիրախավորել. եթե զոհ ենք ունեցել, դա չի նշանակում, որ միայն այդ ուղղությունն են թիրախավորել». Պաշտպանության փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանային իրավիճակին: Դիտարկմանը, որ երեկ Սոթքում կրկին կրակոցներ են եղել, հայկական կողմը զոհ ունի, փոխնախարարն ասաց. «Գիտեմ, ցավակցում ենք: Միայն Սոթքը չեն թիրախավորել, եթե զոհ ենք ունեցել, դա չի նշանակում, որ միայն այդ ուղղությունն են […]

Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց ոչ ոք չպետք է անլուրջ մոտենա հայ ժողովրդի դեմ նոր բռնության ռիսկին․ Նատալի Լուզո

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուզոն ընդգծում է՝ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց որևէ մեկը չպետք է անլուրջ մոտենա հայ ժողովրդի դեմ նոր բռնության ռիսկին։ Նատալի Լուզոն նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում։ «Հայոց ցեղասպանության տարելիցը տխուր պահ է, սակայն նաև հնարավորություն է անցյալից դասեր քաղելու համար։ Անցյալում հայ ժողովուրդը, հայկական մշակույթը, ինքնությունը շատ հաճախ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի