29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 3, 2023

Արարատի թեմի առաջնորդն ահազանգում է․ նա դիմում է ԱԱԾ-ին (video)

2D86E41E-C8DA-4362-84AA-10E536C11D03

Ազգային անվտանգության ծառայությունը անհանգստանալու առիթ ունի, եհովականների ագրեսիվացող քարոզչությունը մեծ սպառնալիք է Հայրենիքի պաշտպանության, երկրի սահմանների ամրությունը երաշխավորող բանակի համար։ ԱԱԾ-ն և ողջ իրավապահ մարմինները, լրատվամիջոցները լուրջ անելիք ունեն հիմա, աղանդավորները նորից ակտիվացել են, սահմանամերձ համայնքներում են, սկսել են թիրախավորել ու սպառնում են անգամ Հայ Առաքելական եկեղեցու քահանաներին։ Այս մասին երեկ Արարատի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցում […]

Հռոմի ստատուտը արագ վավերացնելու անհրաժեշտություն Հայաստանն այսօր չունի. դա ոչ դրական քայլ է Ռուսաստանի նկատմամբ. Ալեն Սիմոնյան

FC25A96B-2777-4566-A2DC-93C8BE5F79D0

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դեմ հատուկ որևիցե քայլ չի արել. Ազգային ժողովը Հռոմի ստատուտը վավերացնելու մասին քննարկում չի ունեցել։ «Մենք միշտ մեզ պահել ենք որպես դաշնակից ու Ռուսաստանի դեմ հատուկ որևիցե քայլ չենք արել»,- «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում ասել է նա։ Ալեն Սիմոնյանը աբսուրդ է որակել Հայաստանում Պուտինին ձերբակալելու […]

«Գիտակցեք՝ դրված է մեր լինել-չլինելու հարցը». ԱԱԾ պահեստազորի սպաները կոչ են անում համախմբվել հանուն հայրենիքի

fotoram_io_1.thumb

ԱԱԾ պահեստազորի սպաները ողջախոհության կոչով են հանդես եկել։ «Մենք խորությամբ հասկանում և գիտակցում ենք, որ երկրի խնդիրներով մտահոգ հանրությունն այլևս խոսքերի, չեզոք կամ պաթետիկ մտքերի կարիք չունի։ Ամեն ինչ ասված է, խոսելը՝ ժամանակավրեպ։ Մարդիկ ձգտում են կոնկրետության, գործողությունների, որոնք կարող են հանգեցնել երկրում բեկումնային փոփոխությունների, ազգային արժանապատվության և անվտանգային համակարգը վերականգնելուն, ինչի հետ լիովին համակարծիք […]

Հայաստանի իշխանությունները պատրաստվում են դավադրության նոր ռեկորդ սահմանել և Արցախի ճակատագիրը վերջնականապես հանձնել Ադրբեջանին. Արտակ Զաքարյան

Artak-Zaqaryan-4

Արտակ Զաքարյանը գրում է. «Լրանում է Արցախի տոտալ շրջափակման 113-րդ օրը: Թշնամին հյուսիս-արևելքից մինչև հարավ-արևելք մխրճվում է Հայաստանի սուվերեն տարածքներ և առաջ շարժվելով դիրքավորվում է: Զուգահեռաբար` տարածաշրջանում եփվում է նոր ռազմական էսկալացիա: Հայաստանի իշխանությունները պատրաստվում են դավադրության նոր ռեկորդ սահմանել և Արցախի ճակատագիրը վերջնականապես հանձնել Ադրբեջանին: Մենք կանգնած ենք նաև պետականության կորստի առջև: Մեր ժողովրդի […]

Ոստիկանությունը որևէ հաղորդում չի ստացել Աշոտ Փաշինյանի վրա կատարված հարձակման վերաբերյալ. aysor.am

Ashot-Pashinyan

ՀՀ ոստիկանությունը որևէ հաղորդում չի ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի վրա կատարված հարձակման վերաբերյալ։ Այդ մասին Aysor.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից։ Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանի վրա կատարված հարձակման մասին այսօր հայտնել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հնարավոր է, որ առաջիկայում ընդդիմությունը փողոցային պայքար սկսի. Իշխան Սաղաթելյան

capture.thumb-211x140

Իհարկե, հնարավոր է, որ առաջիկայում ընդդիմությունը փողոցային պայքար սկսի, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Պետք է համախմբել ուժերը, փոխել օրակարգը և ազատվել սրանցից (իշխանություններից), որպեսզի կարողանանք փրկել երկիրը։ Որ պահին ընդդիմությունը հրաժարվի փողոցային պայքարից և դառնա դասական ընդդիմություն ու իր գործունեությունը սահմանափակվի բացառապես խորհրդարանական աշխատանքով, այդ պահից առնվազն այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը […]

Վլադիմիր Վարդանյանին մի քանի անգամ դիտողություն արեցի, որ իրեն նորմալ պահի. Մհեր Սահակյանը դուրս եկավ ՁՊՎ-ից

fotoram_io_2.thumb

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը, որը ձերբակալվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածելու համար, այսօր ազատ արձակվեց։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, թե Վլադիմիր Վարդանյանը հանձնաժողովի նիստում դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, չարաշահել է իր լիազորությունները «բռի կերպով»։ «Հերթական անգամ նման վարքագիծ դրսևորելու համար փորձեցի նրան սաստել՝ պահանջելով, որ հարգալից վերաբերվի ընդդիմադիր […]

Ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին. Ավինյանը՝ մետրոպոլիտենի աշխատանքը խաթարած փլուզման մասին

337554741_1348476902395143_8442538933143674059_n.thumb

Քաղաքապետարանի գործակարգավորական նիստին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ ապրիլի 1-ին մետրոյի գծերի վրա տեղի ունեցած քարաթափմանը։ «Սա արտառոց և շատ վտանգավոր դեպք է։ Այս դեպքը շատ մեծ հավանականությամբ կարող էր նաև զոհերի բերել։ Կարծում եմ, որ այստեղ մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ։ Խիստ այն առումով, որ մեր շատ շինարարներ կամ, առհասարակ, տարբեր ոլորտի մասնագետներ, […]

Հարձակման է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը

fotoram_io.thumb

Երեկ հարձակման է ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը. այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակում է գործում ՀՅԴ պատգամավորը և հարվածում նրան, հետո նապաստակի պես վազում իր խմբակցություն, Երևանի կենտրոնում դաշնակցական մի երևույթ մոտ 100 մետր հեռավորությունից սադրանք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված