19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 1, 2023

Վաղը նման հաղորդագրությունները սովորական կդառնան՝ զինվորները զոհվելու են՝ թյուրիմացաբար. Էդիկ Բաղդասարյան

Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի ԱԱԾ-ն այսօր հայտնեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։ Իսկ թե ինչ է նշանակում՝ «իրավիճակը էականորեն բարելավվել է» արտահայտությունը, չի բացատրում ԱԱԾ-ն: Ադրբեջանցիները հետ են քաշվել, ինժեներական աշխատանքներ […]

Իրականությունն այն է, որ Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքում օկուպացված կետեր ունի, ունի գրաված բարձունքներ, և բարձունքներ, որոնք հանձնվել են ձեր նման դավաճանների կողմից». Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը գրում է. «Այ գրպանից գրպան թռնող, քո հին շեֆին գումարում ենք հիմիկվանին, ապա քեզանից ստանում ենք կլասիկ դավաճան։ Դուք ամեն ինչ փորձում եք անել, որ ցրեք ադրբեջանական կողմի` Տեղ համայքնում տեղակայվելու թեման, որ ցրեք ձեր պարտվողական ու հող հանձնելու մարտավարությունը, ձեր զիջումները, առանց փամփուշտի հանձնած հողերը։ Դուք ուզում եք քողարկել այն իրավիճակը, որն […]

Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են

ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։ «Ներկայումս աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ»,- հայտնում է ԱԱԾ-ն։ Հիշեցնենք՝ մարտի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Տեղ գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի տեղակայման ընթացքում […]

Ժամկետային զինծառայող է զոհվել. ևս մեկը վիրավորվել է․ ՊՆ

Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈւ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հընթացս կրակոցներ են հնչել նաեւ ադրբեջանական կողմից: Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Եւս մեկ զինծառայող ստացել է վիրավորում. […]

Իրո՞ք, «հանրության ուշադրություն» կա. «Փաստ»

Ամեն օր կարելի է հանդիպել հայտարարությունների, որ փաշինյանական իշխանությունը այս կամ այն մանիպուլ յատիվ, նույնիսկ անհեթեթ, վտանգավոր հայտարարությամբ, միջադեպերով, «ֆոտոսեսիաներով», «մասկի շոուներով», ինչպես երեկ՝ քպականների կողմից ընդդիմադիր պատգամավորներին սադրելով, «սակուրայով»-բանով հանրության ուշադրությունը շեղում է գլխավոր հարցերից, այդ թվում՝ Արցախի շրջափակումից, Արցախից ձեռքերը լվանալուց, թշնամու՝ ժամանակ առ ժամանակ առաջխաղացումներից և այլն: Այն, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած […]

Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կրակելով քաղաքացիական անձանց ուղղությամբ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մարտի 31֊ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ֊7 նռնականետ։ Նախիջևանիկ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։

Գլխապատառ ԱԺ ժամանած Ալեն Սիմոնյանը յուղ է լցրել կրակի վրա՝ հոխորտալով, որ ներում չի լինելու․ «Հրապարակ»

Խորհրդարանում տեղի ունեցած երեկվա միջադեպի վերաբերյալ ՔՊ-ում մարտական են տրամադրված, երեկ ընդդիմադիրներին փոխանցել են, որ Վլադիմիր Վարդանյանին հարվածած Մհեր Սահակյանն անպատիժ չի մնալու եւ լավ կանի՝ մանդատից հրաժարվի։ Մենք տեղեկացանք, որ միջադեպից հետո «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը շտապել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, քանի որ անցած օրերին ԱԺ նախագահը Գերմանիայում էր եւ, ըստ […]

Պատժվում են միայն ընդդիմադիր պատգամավորները․ «Ժողովուրդ»

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանի միջեւ։ Առկա տեղեկությունների համաձայն՝ նիստի վերջում բանավեճ է տեղի ունեցել, որի ժամանակ Մհեր Սահակյանը հարվածել է Վլադիմիր Վարդանյանին: Ուշագրավ է, որ միանգամից ընդդիմադիր պատգամավորին ձերբակալել […]

Փաշինյանը, կառավարության նիստում «աչքալուսանք» տվեց․ «Փաստ»

Սյունիքի արևելյան՝ անմիջականորեն Արցախին հարող տարածքում թշնամական Ադրբեջանի զինուժի անարգել առաջխաղացումն ու դիրքավորումը, առավել ևս՝ դրա հետ կապված Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանությունը ներկայացնող կառույցների հայտարարությունները բազմաթիվ հարցերի առիթ են տալիս: Ինքը՝ Փաշինյանը, կառավարության նիստում «աչքալուսանք» տվեց: Նրա գալարուն և բազմախուճուճ հայտարարությունից այդպես էլ անհայտ մնաց, թե այդ ո՞վ, ո՞ր երկրի ո՞ր կառավարությունը պիտի ժամանակին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի