20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 3, 2023

Զգուշություն չարի հարձակումներից

Եվ այս բո­լո­րի վրա ա­ռե՛ք ­հա­վա­տի վա­հա­նը, ո­րով պի­տի կա­րո­ղա­նաք հանգց­նել չա­րի բո­լոր մխա­ցող նե­տե­րը: Եվ ա­ռե՛ք փր­կության սա­ղա­վարտն ու Հո­գու սու ­սե­րը, որ է Աստ­ծու խոսքը (Ե­փես. Զ 10)։ Երբ ցան­կա­նում ես ըն­թեր­ցել, զգո՛ւյշ­ ե­ղիր, որ թշնա­մին չխան­գա­րի քեզ` վհա­տության մեջ գցե­լով կամ մտաց­րություն ա­ռա­ջաց­նե­լով կամ էլ ա­սե­լով. «Նախ այս կամ այն գործն ա­րա, […]

Ինչ են քննարկել Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը. մանրամասներ

«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու-Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի շուրջ: Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և էլեկտրաէներգիայի խափանման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Ընդգծվել է […]

Ադրբեջանական կողմի հետ 4 հարց է քննարկվել. Արցախի ԱԽ-ն մանրամասներ է ներկայացնում

Ի կատարումն Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2023 թվականի փետրվարի 28-ի նիստում կայացված որոշման՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ադրբեջանական կողմի հետ քննարկել հրատապ հումանիտար հարցեր, այս մասին հաղորդում է Արցախի Անվտանգության խորհուրդը: Խմբի ղեկավարն է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։ «Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված […]

«Այս թեզն Արցախից ձեռքերը լվալու, Արցախյան շարժմանը դավաճանելու ու Եռաբլուրն ուրանալու թեզ է». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նույնիսկ Շոլցի ինքնորոշման իրավունք ասելուց հետո Նիկոլն այն չարտաբերեց։ Ծանոթացա Նիկոլի ելույթին «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը։ Այն ոտքից գլուխ թրքահպատակ էր ու չէր ներառում Հայաստանի ու Արցախի պետական շահերը։ Նախ, խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին, Փաշինյանն օգտագործում է ոչ թե Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ, այլ […]

Խաղաղության օրակարգն իմ պարտականությունն է. կցանկանայի ադրբեջանական հանրությունից ստանալ որոշ աջակցություն. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում մասնակցել է «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը։ Փաշինյանին քննարկման ժամանակ հարցեր են ուղղել Ադրբեջանի երկու ներկայացուցիչներ։ Անդրադառնալով Ադրբեջանի ներկայացուցչի հարցին Լաչինի միջանցքի վերաբերյալ` վարչապետը նշել է. «Թույլ տվեք առաջինն անդրադառնալ Ադրբեջանի հյուպատոսի ներկայացուցչի հարցին։ Թույլ տվեք նշել, որ Արդարադատության Միջազգային Դատարանը վերջերս` փետրվարի 20-ին, մերժեց Ադրբեջանի պահանջը […]

«Փաշինյանը հանդիպման ժամանակ կրկին «նշաձողը» իջեցրեց և խոսեց բացառապես արցախցիների իրավունքների և ազատությունների մասին». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունն այն մասին, թե «անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայասատանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից, ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են», ուշագրավ է ոչ միայն ինքնորոշման իրավունքի սկզբունքի արծարծման տեսանկյունից: Գերմանիայի կանցլերի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում, […]

Երկիրն ապագա է ուզում. Վահե Հովհաննիսյան

Պարտությունից հետո և թուրքի հաջորդ պոտենցիալ ներխուժումից առաջ հայկական քաղաքական միտքը ծայրաստիճան ամլացել է։ Վերականգնման որևէ իրատեսական գաղափար դաշտում առայժմ չի երևում։ Հայաստանում ապրելն արդեն իսկ տիտանական ջանքեր է պահանջում մարդուց։ Բացի սոցիալական և սուր անվտանգային խնդիրներից, կա անհեռանկարայնության ճնշող զգացումը։ Հայաստանը պետք է հանել կործանարար ներկայի և անցյալի անվերջ կռվի ճիրաններից։ Մեր երկիրը ապագա […]

Թշնամին խախտել է հրադադարը

Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Այս մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից: Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի