23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 11, 2023

Օրվա իշխանությունը նախապատրաստում է ազգագործան հերթական քայլը․ ՀՅԴ ԳՄ-ն՝ կուսակցականների տներում խուզարկությունների, հարցաքննությունների մասին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել այսօր մի շարք ՀՅԴ-ականների բնակարանում իրականացված խուզարկությունների, նրանց հարցաքննությունների մասին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանի օրվա իշխանությունն իր ազգադավ ծրագրերից հանրության ուշադրությունը շեղելու և դրանց դեմ պայքարողների նկատմամբ ապօրինի հետապնդումները շարունակելու նոր շրջափուլ է սկսել: Կեղծ օրինանակության շղարշով քողարկելով իր հակապետական և հակաժողովրդավարական գործելակերպը՝ իրավապահ համակարգը կրկին թիրախավորել […]

Արցախի ժողովուրդը կանգնել է նոր մարտահրավերի առջև՝ հնարավորություն չունենալով էլեկտրաէներգիա ստանալ Հայաստանից. Տեղեկատվական շտաբ

Արցախի Տեղեկատվական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Արդեն երկրորդ օրն է, ինչ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում՝ Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրված վթարի պատճառով Արցախի ժողովուրդը կանգնել է նոր մարտահրավերի առջև՝ հնարավորություն չունենալով էլեկտրաէներգիա ստանալ Հայաստանից: Հանրապետության էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով: Ադրբեջանական կողմը […]

Ալիևի հայտարարությունը Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ, պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր․ Մարուքյան

Ալիևի երեկվա հայտարարությունը Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ, պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր, գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ Թվիթերում։ «Նա ասաց, որ ճանապարհը բաց է նրանց համար, որոնք չեն ցանկանում Ադրբեջանի քաղաքացիություն։ Նրանք կարող են լքել մեքենաներով կամ ռուս խաղաղապահների ավտոբուսներով», – գրել է Մարուքյանը։

Այս ճանապարհի գլխավոր խոչընդոտը միանշանակ նիկոլական իշխանությունն է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մինչ Փաշինյանը շարունակում է հայկական բանակի ստորացման, ոչնչացման արշավը՝ Հայաստանի և Արցախի տարածքային կորուստներն ու զիջումները բարդելով հայ զինծառայողի ուժի, կամքի ու հայրենասիրության վրա, Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ վերջին երկու տարում ավելի քան 2 անգամ կրկնապատկել է ադրբեջանական բանակի հատուկ նշանակության […]

Երբ մերժում ես ՀՀ տարածքում ՀԱՊԿ զորավարժությունները. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ մերժում ես ՀՀ տարածքում ՀԱՊԿ զորավարժությունները, պատրաստ եղիր տեսանելի ապագայում թուրք-ադրբեջանական զորավարժություններին»։

Սա Ալիևի ինքնախոստովանական ցուցմունքն է

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Երեկվա ասուլիսի ժամանակ Լաչինի միջանցքի բլոկադայի հետ կապված Ալիևը հայտարարել է. «Ովքեր չեն ուզում լինել մեր քաղաքացիները ՝ ճանապարհը փակ չէ, այն բաց է։ Կարող են հեռանալ։ Կամ ինքնուրույն կարող են հեռանալ, մենք նրանց չենք խանգարի կամ ռուս խաղաղապահների մեքենաներով կամ ավտոբուսներով։ Ճանապարհը բաց է»։ Սրանից էլ լավ […]

Պատկերացնու՞մ եք Պուտինն էլ Փաշինյանի նման փորձագիտական ու արտախորհրդարանական հանդիպումների հիման վրա կարծիք կազմի պաշտոնական Երեւանի քայլերի վերաբերյալ. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Պատկերացնու՞մ եք Պուտինն էլ Փաշինյանի նման փորձագիտական ու արտախորհրդարանական հանդիպումների հիման վրա կարծիք կազմի պաշտոնական Երեւանի քայլերի վերաբերյալ։   Հանրային եթերի մեծ մասը բացահայտ մեղադրում կամ «քրֆում» են մեր դաշնակցին։ Եթե Նիկոլի տրամաբանությամբ շարժվենք, դա պաշտոնական կարծիք է։ Նման դաշնակցին ո՞վ կօժանդակի։ Սա դաշնակցի՞ պահվածք է, թե՞՝ թշնամու։ […]

Ալիևը վախեր ունի․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը, արձագանքել է երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալւևի հնչեցրած հայտարարություններին: Նա, մասնավորապես, նշել է. «Ասուլիսից երկու կարևոր կետ կառանձնացնեի Բաքվի բարբարոսական վարչախմբի ներքին վախերի պահով։ Առաջինն այն է, որ նա վախեր ունի և, իմիջիայլոց, դա արտահայտվում է նաև քարոզչության մեջ, առ այն, որ Ռւոսաստանը և Հայաստանը կարող են պատրաստվել, իր իսկ «եզրաբանությամբ»՝ ռևանշի։ […]

Նիկոլն արդեն ամբողջությամբ վաճառել է նաև Հայաստանը… Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.  «Ուշ երեկոյան, ամբողջությամբ դիտել եմ Իլհամ Ալիևի երկուս ու կես ժամանոց ասուլիսը` սկզբնաղբյուրից: Երբեմնի վախվորած, երկու պատերազմներում պարտված, դիվանագիտական դաշտում ճնշված, ուրիշներից աջակցություն հայցող, Հայաստանի  մասին միշտ հարգանքով խոսող Ադրբեջանի ղեկավարն ընդգծված միտումով ցուցադրում էր իր քամահրական վերաբերմունքը մեր ժողովրդի նկատմամբ: Կինտոական ցինիզմով ու հեգնական տոնով, ծաղրող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի