20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 12, 2022

«Ի՞նչ սպասել հերթական բարբաջանքից». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր, վարչապետ կոչեցյալը հնչեցրել է հերթական «իմաստուն» միտքը․«․․․Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանն ունեն իրար կարիքը․․․»։ Հիշեցի նրա տարիներ առաջվա բարբաջանքը․ «Արցախի հարցի այնպիսի լուծում, որը կբավարարի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանցի ժողովուրդներին»։ Արդյունքը տեսանք ինչ եղավ, դավաճանը բավարարեց Ադրբեջանի շահերը։ Հետևաբար, ի՞նչ սպասել հերթական բարբաջանքից՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հերթական պահանջների իրականացում, […]

Բանակը դարձրեցիք «կլուբնիկ», երկիրն էլ ՝ բուֆետ… Շուտով թուրքերի համար երեւի խաշ էլ կդնեք. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանգիները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակեցին, իսկ ԱԺ -ում քպ-ն նոր բուֆետ է բացում։ Բանակը դարձրեցիք «կլուբնիկ», երկիրն էլ ՝ բուֆետ… Շուտով թուրքերի համար երեւի խաշ էլ կդնեք»։

Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը ադրբեջանցի՝ իբր բնապահպան-ակտիվիստների կողմից Հայաստանը Արցախին կապող մայրուղին փակելու կապակցությամբ․ Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային ռումբեր օգտագործած ադրբեջանցիները բնապահպանական պատրվակով վերջին օրերին երկրորդ անգամ արգելափակեցին Ստեփանակերտ-Գորիս կյանքի ճանապարհը` նոյեմբերի 9(10)-ի եռակողմ համաձայնագրով միջանցքի կարգավիճակ ստացած մայրուղին: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված սադրիչ գործողությունները, որոնք միտված են տարածաշրջանում իրավիճակի […]

Բազմաթիվ արցախցիներ հավաքվում են Շուշիի ճանապարհի մոտ. Արշակ Աբրահամյան

Այս պահին բազմաթիվ արցախցիներ հավաքվում են Շուշիի ճանապարհի մոտ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգող խորհրդի անդամ Արշակ Աբրահամյանը։ «Այս պահին բազմաթիվ արցախցիներ հավաքվում են Շուշիի ճանապարհի մոտ`որպեսզի թույլ չտան Արցախի բլոկադան»,- գրել է նա։

Վաղը ուշ կլինի․ Արցախի ԱԺ նախագահի հայտարարությունը

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դատապարտել է Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությունները՝ հայտնում են ԱՀ ԱԺ-ից․ Այսօր՝ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ին, ադրբեջանական կողմը 2-րդ անգամ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ միջպետական մայրուղին: Աննախադեպ վտանգված է Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի լիարժեք կյանքի և ապրելու իրավունքը: Փակելով միջանցքը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետապնդում է մի քանի նպատակ. […]

Փաշինյանը թուրքերին ցույց է տալիս, որ ինքն իրենց համար լավագույն պորտնյորն է. քաղաքագետ

Երբ հայտնի անձն ասում է, որ չի վիրավորվում, երբ իրեն թուրք են ասում, պետք է հասկանալ, թե ում են ուղղված այդ խոսքերը եւ ինչի է դա ասում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Նա նաեւ նշել է. «Դրանով նա այդ թուրքերին ցույց է տալիս, որ Հայաստանում կա նեգատիվ վերաբերմունք իրենց հանդեպ […]

Համոզված ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմը կկիրառի բոլոր գործիքակազմերը՝ կանխելու նման սադրանքները. Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ադրբեջանական կողմն արդեն երկրորդ անգամ փակել է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝ կեղծ ու մտացածին պատճառաբանություններով: Նախ, մեզ համար խիստ անընդունելի է Ադրբեջանի այդ ագրեսիվ վարքը, որի միջոցով ահաբեկում է մեր բնակչությանը և հարվածի տակ դնում մեր կենսական իրավունքներն ու շահերը: Սա աննախադեպ մարտահրավեր է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի