20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2, 2022

Փաշինյանը չի կարողացել հասնել նրան, որ Սոչիի հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը լինի. Ադրբեջանն արգելել է

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասել է, որ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի մասին անվանական հիշատակում չկա, երբ խոսվում է, օրինակ, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անվտանգային առանցքային ներդրման մասին, որովհետև Ադրբեջանը դրան չի համաձայնել: «Հայաստանը մինչև վերջ պնդել է, որ «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը լինի, սակայն այն տեղ չի գտել, որովհետև Ադրբեջանը չի համաձայնել: Բայց […]

Իշխող ՔՊ-ում «ռազբորկաներ» են սկսվել. Հրապարակ

Իշխող ՔՊ-ում «հետընտրական ռազբորկաներ» են սկսվել։ Շաբաթ օրը, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում նաեւ նոր վարչություն ընտրվեց։ Ընտրությունների արդյունքները ՔՊ-ում ոմանց մոտ կասկածներ են հարուցել, մասնավորապես, որոշ ՔՊ-ականներ կասկած ունեն, որ հաշվարկը ճիշտ չի կատարվել, եւ իրենց օգտին տրված քվեները հաշվել են ուրիշների օգտին, որպեսզի Փաշինյանի ճաշակով վարչություն ձեւավորվի։ Երեկ […]

Կովկասի գերին: Ինչու էս խառը պահին Նիկոլը գնաց Իրան. Իրավունք

Սո­չիի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­ննե­րը դեռ հա­զիվ է­ին ներ­կա­յաց­վել, որ Հա­յաս­տա­նում սկսվեց գնա­հա­տա­կան­նե­րի ա­լի­քը: Գե­րիշ­խո­ղը տրտնջոց­ներն է­ին, այդ թվում, որ այդ հայ­տա­րա­րու­թյան մեջ ո­չինչ աս­ված չէր Ար­ցա­խի մա­սին, ռազ­մա­գե­րի­նե­րի եւ այլն: ԻՆՉ ՀՈՒ­ՇԵՑ ՊՈՒ­ՏԻ­ՆԸ Ռազ­մա­գե­րի­նե­րի մա­սով, ի­հար­կե, դժգո­հու­թյու­նը տե­ղին էր: Բայց ինչ վե­րա­բե­րում է Ար­ցա­խին, ա­պա չմո­ռա­նանք, որ նա­խորդ ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում եւս այդ մա­սին գործ­նա­կա­նում ո­չինչ չկա: […]

ԱՄՆ-ը կնպաստի Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցություններին. պետդեպարտամենտ

ԱՄՆ-ը կնպաստի Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցություններին։ Այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կողմնակից է խաղաղության հաստատմանը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցությունների անցկացմանը։ Մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման եւ կայուն խաղաղության հասնելու բանալին է, որին ձգտում են երկու երկրները։ Այսպիսով, մենք կշարունակենք   փոխգործակցությունը հաջորդ ամիսներին, որպեսզի […]

Նոր խոչընդոտներ ներմուծողների համար: Դարձյալ գնաճի հնարավորություն. Ժողովուրդ

Թերթի ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ՝ ՌԴ տրանսպորտի նախարարության որոշման մասին: Մասնավորապես, լաստանավի տարածքում տրանսպորտային միջոցների մեծ ծանրաբեռնվածության պատճառով եւ անցումները «Կովկաս» նավահանգստում Ղրիմի Հանրապետության ուղղությամբ վերացնելու նպատակով ստեղծվել է լաստանավի վրա բեռնման սպասման հերթ: Այդ որոշմամբ սահմանվելու է այն ապրանքների ցանկը, որոնց տեղափոխումը թույլատրվում է: Այսպիսով, լինելու է Ղրիմի Հանրապետություն բեռնափոխադրումների առաջնահերթություն: Թույլատրվող բեռներն […]

Ինչու Սոչիում որեւէ փաստաթուղթ չստորագրվեց. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից շատերի համար զարմանալի չի եղել, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել: Բանն այն է, որ պատգամավորների մի շրջանակ ամեն դեպքում տեղյակ էր, որ ՌԴ-ն 15 կետից բաղկացած փաստաթուղթ է ներկայացրած […]

Երբ Հայաստանն ասում է՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, դա լկտիություն է. Հրապարակ

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ողջունում է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում «հայտնությունը» եւ պետական կառավարման համակարգում դերակատարում ստանձնելու պատրաստակամությունը։ Լրագրողի հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ Արցախում սահուն իշխանափոխություն է իրականացվում, եւ արդյոք Վարդանյանը կարո՞ղ է այս բարդագույն ժամանակներում պաշտպանել արցախցիների շահը, Բաբայանը պատասխանել է․ «Մարդը եկել է, ցանկություն է հայտնել ծառայել իր ժողովրդին, […]

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է. մաս 125. Ժողովուրդ

2020 թվականի մայիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ այն ժամանակ չէր խուսափում լրագրողների հետ շփումներից, մամուլի ասուլիսներ էր կազմակերպում, ասուլիսից առաջ, ավանդույթի ուժով 100 փաստ էր ներկայացնում՝ գովելով թե՛ իրեն, թե՛ իր ներկայացրած կաբինետը։ Այդ օրվա ասուլիսի 92-րդ փաստն այն մասին էր, որ Ազգային ժողովը հաստատել է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու […]

Առավոտյան աղոթք

Ամեն առավոտ քո ողորմությամբ ողողիր մեզ, որպեսզի ցնծանք եւ ուրախանանք մեր կյանքի բոլոր օրերում: Երկար ժամանակ տրտմեցրիր մեզ, տարիներով չարչարվեցինք. փոխարենը ուրախացրւ մեզ հիմա: Նայիր քո ծառաներին ,Տեր, որոնք քո ձեռագործն են եւ առաջնորդիր մեր զավակներին: Թող Տեր Աստծուդ աչքը մեզ վրա լինի: Մեր գործերը դու ուղղիր Տեր, մեր գործերը հաջողեցրու:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի