23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 30, 2022

Մարտի 1-ին գործով դատախազին ուղարկեցին տուն. Ժողովուրդ

ՀՀ գլխավոր դատախազությունում պաշտոնյաների ազատումները հասան «Մարտի 1»-ի գործի հետ կապ ունեցող դատախազներին: Երեկ ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վաղինակ Ջանազյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Նորանշանակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ստորագրել է հրամանը՝ Վաղինակ Ջանազյանին հոկտեմբերի 3-ից աշխատանքից ազատելու վերաբերյալ։ Վերջինս պատահական […]

Փակ նիստում Փաշինյանը ցիտել է Տեր-Պետրոսյանին եւ Քոչարյանին. Հրապարակ

«Սեպտեմբերի 28-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով էր գնացել՝ թիմակիցների՝ «Քաղպայմանագրի» պատգամավորների հետ հանդիպելու եւ հաշվետվություն ներկայացնելու արեւմտյան գործընկերների հետ իր վերջին բանակցությունների, այցերի վերաբերյալ։ Նա իր հետ խորհրդարան է տարել նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանին, ինչպես նաեւ անկուսակցական փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ով, ի դեպ, ինչպես մեզ փոխանցեցին, հանդիպմանը մասնակցել է դիտորդի կարգավիճակով, երբեմն-երբեմն միայն […]

ՌԴ դեսպանն արձագանքում է Փաշինյանի՝ զենքի մասին աղմկոտ հայտարարությանը. Ժողովուրդ

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ոչ մի կերպ չմեկնաբանեց հարցը՝ կա արդյոք արգելք Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին զենք վաճառելու հարցում։ Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակման օրերին՝ սեպտեմբերի 13-ին՝ խորհրդարանում, երեկ էլ ՀՀ կառավարության նիստում խոսեց Հայաստանի՝ զենք ձեռք բերելու խնդիրների մասին: Նա ասաց, որ […]

Հեռացի՛ր, քանի դեռ շանս ունես Քադաֆիի օրը չընկնելու

Աբրահամ Գասպարյանը գրում է․ «Թվիթերում կնգա (կանայք՝ ներող) լաց կապելու փոխարեն, զե՛նք ճարիր։ Չե՞ս կարողանում, նեղո՞ւմ են, հեռացի՛ր, քանի դեռ շանս ունես Քադաֆիի օրը չընկնելու։ Դու՛ էլ լավ գիտես, որ սա քո վերջին վոյաժն էր։ Սսկվի՛ր ու հեռացիր. ամեն խոսքդ մեզ մեկ տարի հետ է գցում, անհայրենի՛ք»։

ՊՆ, կարգի բեր քեզ… Կիսահղի չեն լինում, էս ի՞նչ վիճակ է, ինչու եք մարդկանց էշի տեղ դնում

ՊՆ, կարգի բեր քեզ, կամ ստիպված կլինենք միջամտել , ինչը ոչ ցանկալի է ուժային կառույցի տրամաբանության համար։ Բայց այս չուքչայի մարտավարությունը հեչ մեր օգտին չի։ Կամ ուժերը կենտրոնացրու ու նորմալ պլանային աշխատանք տար թիկունք-ինժեներական աշխատաքներում կամ վերջնականապես ֆիքսենք, որ ցանկություն չկա։ Կիսահղի չեն լինում, էս ի՞նչ վիճակ է, ինչու եք մարդկանց էշի տեղ դնում, չե՞ք […]

Նիկոլի և «նիկոլիկների» հակառուսական պասերով խաղերը /ֆոտո/

Նիկոլի և “նիկոլիկների” հակառուսական պասերով խաղերը (լուսանկար) Այսօր կառավարության նիստի ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնում զմռսվածի հերթական անապացույց հայտարարությունը, թե “Ադրբեջանը հաջողություն ունի նաև մեր դաշնակիցների մասով․ վճարված գումարի ռազմական մատակարարումները չեն կատարվում Հայաստանին”, շարունակություն էր ունենալու և այս անհասցե մեղադրանքներին, ըստ սցենարի, միանալու էին Նիկոլին սապասրկող “նիկոլիկները”, որոնք, ի տարբերություն իրենց առաջնորդ Նիկոլ Անհողի արդեն […]

Ինչ եղավ հակառակորդի՝ Հայաստան ներթափանցած խմբերը. ով է թերացել. Ժողովուրդ

օրաթերթը ՀՀ պաշտպանության նախարարությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը հարցումներ էր ուղարկել՝ պարզելու, թե ինչ եղավ «հակառակորդի՝ Հայաստան ներթափանցած 1-2 խմբերի» ճակատագիրը: Այդ մասին, հիշեցնենք, դեռեւս սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր հայտարարել Հանրայինի եթերում: ՀՀ պաշտպանական ու անվտանգային գերատեսչություններին խնդրել էինք հստակեցնել, թե արդյոք հայտնաբերվել ու վնասազերծվել են այդ խմբերը, եւ եթե այո, […]

ՔՊ-ում 15-20 պատգամավոր կա, որոնց համար անընդունելի է «խաղաղության պայմանագիր՝ առանց Արցախի հարցի» տարբերակը. Հրապարակ

Իշխող ՔՊ խմբակցության թերթի աղբյուրը փոխանցում է, որ խմբակցությունում մոտ 15-20 պատգամավոր կա, որոնց համար անընդունելի է «խաղաղության պայմանագիր՝ առանց Արցախի հարցի» տարբերակը։ Այսինքն՝ երկու տասնյակից էլ քիչ մարդ է դեմ այն թեզին, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։ Նրանց ՔՊ-ում «ոչմիթիզականներ» են անվանում։ Նրանք, իհարկե, չեն հանդգնում բացահայտ իրենց կարծիքը հայտնել՝ հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի