19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2, 2022

Մեր ժողովուրդն այսօր կանգնած է նոր մարտահրավերների առաջ, որոնք կարող ենք հաղթահարել միասնական ջանքով. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, 1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը՝ սկիզբ դնելով մի գործընթացի, որը նախևառաջ միտված էր Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությանն ու իր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքների երաշխավորմանը: Այս տարելիցը (տարեդարձ։– խմբ․) մենք այսօր դիմավորում ենք բարդագույն […]

Էլիտա լինելը ոչ միայն ամենօրյա պայքար է, այլև համակարգային աշխատանք․ Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էլիտաների ամենամեծ սխալն է իրենց կարգավիճակը մեկընդմիշտ ամրագրված համարելը։ Ու դրանից բխող՝ այդ կարգավիճակն անընդհատ վերահաստատելու համար ամենօրյա պայքարից գլուխ պահելը, եթե չասենք՝ դասալքելը։ «Մենք՝ էլիտաներս, կնստենք մեր էլիտար տարածքներում ու ձեզ՝ անխելք զանգվածներին, կասենք, թե ճիշտը ոնց է» նարցիսական կենսակերպը շատ արագ բերում է նրան, որ այդ […]

Լավրովն ու Միրզոյանը պայմանավորվել են շարունակել շփումները մոտ ապագայում

Սեպտեմբերի 1-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ կողմերը մանրամասն քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքն ու հեռանկարները։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները […]

Հրդեհ` Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում. hրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՊՆ մեկ ուղղաթիռ և 102 հրշեջ-փրկարար

Սեպտեմբերի 2-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Այրվում է մոտ 7-8 հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՊՆ մեկ ուղղաթիռ և 102 հրշեջ-փրկարար։ Հիշեցնենք, որ Օգոստոսի 31-ին, ժամը 13։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի […]

Ինչպե՞ս կարելի է աշխարհաքաղաքական դղրդյունի պայմաններում խոսել խաղաղության մասին․ Արմեն Աշոտյան

Աշխարհաքաղաքական բախումների ու դղրդյունների ժամանակ չի կարելի խնդիրներ լուծել, քանի որ բոլորի շահերը տարբեր են, եւ դու դառնում ես աշխարհաքաղաքական «գիշերային թիթեռնիկ», սակարկության առարկա։ Նիկոլ Փաշինյանը հենց այդպես էլ անում է։ Ամբողջ աշխարհում ցնցումներ են դիտարկվում։ Ինչպե՞ս ես դու ուզում այսպիսի ցնցումների պայմաններում խաղաղության տնակ կառուցել: Ինչպե՞ս է հնարավոր խաղաղությունը առանձին վերցրած տարածաշրջանում, եթե աշխարհի […]

1988թ-ին չսկսվեր Արցախյան շարժումը և ազատամարտը` այսօր Հայաստանի Հանրապետության բնակչության 40%-ից ավելին լինելու էին թուրքերն ու ադրբեջանցիները. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Թիկունքից ծանր հարված ստացած, անդամահատված, կաթվածահար եղած Արցախի երիտասարդ Հանրապետության անկախության 31-ամյա պայքարը վտանգված է: Սակայն նույնիսկ այդ վիճակում` Արցախի Հանրապետությունը կյանք է տալիս և երկարակեցություն է հաղորդում Հայաստանի Հանրապետությանը: Մեր ժողովուրդը գիտակցում է, որ չլինի Արցախը` կարճ ժամանակ հետո չի լինելու նաև Հայաստանն […]

Վերջին տարիներին ամեն ինչ արվեց, որ հայ ժողովուրդը ատի հայ ժողովրդին. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Վերջին տարիներին ամեն ինչ արվեց, որ հայ ժողովուրդը ատի հայ ժողովրդին, թերագնահատի, չսիրի․․․   Ամեն ինչ արվեց, որ հայի ինքնագնահականը անկում ապրի, որ հայն ինքն իրեն թերագնահատի, զզվի ինքը իրենից, ամեն ինչ արվեց, որ հայը ինքն իր մասին միայն վատը մտածի, մտածի, թե հայը […]

Մենք կանգնած ենք ձեր ժողովրդի կողքին. ԱՄՆ կոնգրեսականների ուղերձը՝ Արցախի անկախության օրվա առթիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալդաոն և Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ են հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին Արցախի անկախության 31-ամյակի առիթով: Ուղերձում մասնավորապես ասված է. «Նախագահ Հարությունյան, շնորհավորում ենք Ձեզ և Արցախի ժողովրդին անկախության 31-ամյակի առիթով: Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբն իր աջակցություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի