24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 18, 2022

«Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին են»․ ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել՝ հորդորելով քաղաքացիներին ու տնտեսվարողներին խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, քանզի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին են։ «Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը, որը խլեց բազմաթիվ կյանքեր, ընդհանուր դժբախտություն դարձավ մեր երկրի բոլոր բնակիչների համար։ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված սգո այս օրերին՝ ի […]

Ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է, տեսնում եմ, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվեց՝ արդյո”ք դիտարկվել է ահաբեկչության կամ դիտավորության վարկածները։ Ի պատասխան՝ Քյարամյանը նկատեց՝ քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, այդ թվում՝ վերոնշյալ վարկածները, սակայն, այս պահի դությամբ, չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի […]

Ամենաշատ ձայներ ստացել է Աղազարյանի որդին, ընտրվել է Ավինյանի մտերիմը․ «Հրապարակ»

Նախօրեին նաև Երևանի Նոր Նորք համայնքում են «Քաղպայմանագրի» տարածքային խորհուրդ ու խորհրդի կազմ ընտրել։ Տեղեկացանք, որ չնայած փակ քվեարկության արդյունքներով մոտ 60 ընտրողի մեջ ամենաշատ ձայները ստացել է Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփը, ով նախկինում Աջափնյակի փոխթաղապետն էր և ՔՊ-ի հնաբնակներից է, սակայն ՔՊ-ականները տարածքային խորհրդի նախագահ են ընտրել քաղաքապետարանի՝ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն […]

Հայաստանում և Արցախում սգո 2-րդ օրն է

Հայաստանում օգոստոսի 17-ին և 18-ին հայտարարված են սգո օրեր՝ ի հիշատակ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների։ Սգո օրերի ժամանակ հանրապետությունում խոնարհվում է պետական դրոշը, հետաձգվում են համերգներն ու ուրախ միջոցառումները, հայտարարվում է լռության րոպե։ ԱԻն հրապարակած վերջին տվյալների համաձայն, պայթյունի, դրան հաջորդած հրդեhի ու փլուզման հետևանքով զոհվել է 16 […]

Բերձորը կհանձնվի՞ Ադրբեջանի առաջին տիկնոջ ծննդյան օրը. «Հրապարակ»

Փաշինյանը թիմին ասել է, թե ամեն ինչ անելու է, որ Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ Աղավնոյի, Բերձորի տարհանումը հետաձգվի: Հիշեցնենք․ այդ տարածքների հանձնման վերջնաժամկետն օգոստոսի 25-ն է: Դրանով փորձելու է ոչ միայն ժամանակ շահել և կոմունիկացիաների տեղափոխման գործն առաջ տանել, այլև խուսափել քննադատությունների ալիքից, որը նոր ուժով կծավալվի 25-ից հետո: Աղավնոն Ադրբեջանին հանձնելու օրը՝ օգոստոսի 26-ը, […]

Քովիդ թեստ հանձնելու համար պետք է վճարել 8000 դրամ. «Ժողովուրդ»

Հայաստանում քովիդ թեստերը դարձյալ պահանջված են: Օգոստոսի 8-14-ի դրությամբ գրանցվել է 1713 նոր դեպք, կատարվել է 6829 թեստավորում: Ունենք 1704 առողջացած, գրանցվել է 6 մահվան դեպք: Տեղեկացնենք, որ, երբ մեր հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կայունացավ, դեպքերի քանակը նվազեց, լաբորատորիաները, ԲԿ-ները թեստերի գները նվազեցրին: Հիմա դրանք դարձյալ բարձր են: «Ժողովուրդ» օրաթերթը զանգահարեց մի քանի բժշկական կենտրոններ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի