25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 15, 2022

«Կանգ առե´ք մարդիկ: Մի ´մոռացեք Աստծո և բարոյականության մասին: Ուրիշի վիշտ չի լինում»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուրջ չորս տարի մենք ապրում ենք մարդկային, տարածքային, նյութական ու բարոյահոգեբանական կորուստների ծանր շրջափուլում: Ռազմա-քաղաքական, ահաբեկչական, բնական ու տեխնածին աղետները դարձել են մեր հանրային կյանքի ուղիղ սպառնալիքը: Պետք է զինվենք համբերությամբ, ցուցաբերենք բարձր կազմակերպվածություն ու պատասխանատվություն, գիտակցված վարքով հասկանանք և գնահատենք մեր շուրջը տեղի ունեցող բոլոր երևույթները: Զերծ […]

Հայտնի են բոլոր 6 զոհերի անունները

Ինչպես արդեն հայտնել ենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցած պայթյունի հետևանքով կա 6 զոհ։ ԱԻՆ-ը քիչ առաջ հրապարակել է նրանց բոլորի անունները՝ Միսակ Մարգարյան  Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան Գայանե Ավետիսյան։    

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, 6 դի, ինչպես նաեւ 21 տրանսպորտային միջոց. ԱԻՆ

Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 փրկարարական ծառայող։ Այս մասին հայտնել է ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, 6 դի, ինչպես նաեւ 21 տրանսպորտային միջոց․ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր։ Որոնողա-փրկարարական […]

«Սուրմալու»-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սուրմալու»-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Առաջին խնդիրը, որը պետք է իշխանությունը լուծեր՝ համակարգող շտաբի ստեղծումն էր, որում պետք է ընդգրկվեին նույնիսկ նվազագույն չափով դեպքի հետ առնչություն ունեցող մարմինները։   Այս ողբերգությունը և դրա հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները շատ դեպքերում հիշեցնում են 44-օրյա պատերազմը՝ կազմակերպչական, կառավարման և մարդկային ռեսուրսների […]

«Ինչպե՞ս մենք դեգրադացվեցինք ու դարձանք անտարբեր». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրրել է. «Ինչպե՞ս մենք դեգրադացվեցինք ու դարձանք անտարբեր։ 1985-ի փետրվարն էր,ես Ալավերդու Ստեփան Շահումյանի անվամ թիվ 5 միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտս դպրոցում էի։   Մեր դպրոցի ուսուցչուհիները շատ տխուր էին այդ օրը։ Ասացին ՝Երեւանում համալիրն է այրվել։ Դպրոցից վերադարձա տուն ու մորս տեսա արտասվելիս։ Ասեց՝ տղա ջան,մեր համալիրն է […]

Փաշինյանը պայթյունի վայր այցելել է վաղ առավոտյան, երբ քաղաքացիներ չկային

Վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը ժամանել է «Սուրմալու» առևտրի կենտրոն։ Ուշագրավ է, որ Փաշինյանը պայթյունի վայր այցելել է վաղ առավոտյան, երբ քաղաքացիներ չկային։ Նրան դիմավորել են Երևանի քաղաքապետը, տարածքը հսկող թիկնապահները, ԱԻՆ աշխատակիցները և մի քանի կարմիր բերետավորներ։

Կհիշե՞ք` վերջին շրջանում լուրեր էին պտտվում, որ Խաչատուր Սուքիասյանն ուզում է Սուրմալուն վերցնի… էսօրվանից հետո կկարողանա վերցնել. Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչև ցանցը ինքնամոռաց քննարկում է ինչ որ քանոնահար տիկնոջ քանոն նվագելը կառավարելի քաոսի տեսությամբ երկիրը տակնուվրա անող իշխանությունները պայթյունն իրենց ուզածով օգտագործեցին ու «կեղծ ահազանգերով» ահաբեկեցին հանրության մյուս հատվածին: Կառավարելի քաոսի տրամաբանությունը հուշում ա, որ շուտով ոչ միայն ոչ մեկին հետաքրքիր չի լինելու Բերձորի հանձնումը այլև բոլորի խնդիրը […]

ԱԻՆ-ը հրապարակել է «Սուրմալու»-ի տարածքում անհետ կորածների անունները

Այս պահի դրությամբ անհետ կորած քաղաքացիների թիվը 19 է։ Շարունակվում են հրդեհաշիջման և որոնողա-փրկարարական աշխատանքները։ Այս մասին ֆռյսբուքյան իր էջում հայտնել է ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը: Խոսնակի հավաստմամբ, գտնված 6 անձինք ողջ են:   ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյունի հետևանքով անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ […]

Սրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին․ Վեհափառ

Սրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին: Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար, Սուրբ Հոգու սփոփանքն ու մխիթարությունը հայցում նրանց ընտանիքներին և հարազատներին: Այլև աղոթում ենք բոլոր վիրավորների արագ ապաքինման համար՝ մաղթելով Տիրոջ խնամքն ու զորակցությունը: Թող Բարձրյալն Աստված օգնական և պահապան լինի մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված