25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 19, 2022

ԱԺ-ն հրաժարվել է Հայկ Մամիջանյանի նամակը փոխանցել Միլլի Մեջլիսի խոսնակին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ այսօր պաշտոնական նամակով դիմելու է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։ Մամիջանյանից hraparak.am-ը նախ հետաքրքրվել է՝ արդեն դիմե՞լ է և ի՞նչ խողովակով է դիմել, Մամիջանյանը պատասխանել […]

Ամեն ինչ պետք է անել, որ Արցախի ՊԲ-ն մարտունակությունը վերականգնի․ Պաշտպանության բանակին այլընտրանք գոյություն չունի․ Սեյրան Օհանյան

Ակնհայտ է, որ Արցախի և ՀՀ-ի անվտանգային միջավայրը շատ փխրուն է, և Արցախի անվտանգությունն ու ինքնորոշման ամբողջ գաղափարը անորոշության մեջ են: Արցախի անվտանգության ապահովման համար առաջինը Հայաստանը պետք է անվտանգության երաշխավոր հանդիսանա։ Այդ առումով, երբ ՀՀ իշխանավորները խոսում են Արցախի պաշտպանության բանակի ապագայի մասին, պետք է ցույց տան, թե ո՞րն է ելքը, ինչպե՞ս են ապահովվելու […]

«Նույն մարդիկ գոնե գիտակցո՞ւմ են, որ ընդդիմադիր Հայկ Մամիջանյանը Բաքվում վտանգի է ենթարկելու իր կյանքը հանուն հայ ռազմագերիների»․ Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը դիմում է Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարին’ կազմակերպելու իր այցը թշնամի երկիր և տեսակցելու հայ ռազմագերիներին։   Հասկանում ենք, չէ՞, որ այս պայմաններում թեկուզ պատգամավոր, բայց ընդդիմադիր գործչի համար, նաև ում Ադրբեջանն ու Թուրքիան անվանում են ռևանշիստ ու ազգայնական, անվտանգություն չի լինի Բաքվում։ Հանրության մեջ զօրուգիշեր […]

Երևանում վաղը կգրանցվի +41 աստիճան. բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

Հուլիսի 19-20-ին հանրապետության տարածքը կշարունակի գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է […]

Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով․ դատական նիստը հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով հերթական նիստը մինչև սեպտեմբերի 20-ը։   ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նիստի ժամանակ տեղեկացրեց, որ հուլիսի 14-ին նախագահի մոտ կորոնավիրուսային վարակ է ախտորոշվել։   «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 2-23-ը […]

Նախարարները քննարկել են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր. ԱԳՆ

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Լեհաստան։ Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Զբիգնև Ռաուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։   Քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լեհական հարաբերությունների զարգացմանը և տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։

Հանրահավաքի օրն ու ժամը փոխվել է

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է, որ պայմանավորված եղանակային պայմաններով` նախատեսված հանրահավաքի օրը և ժամը փոխում են։ «Սիրելի հայրենակիցներ, մի շարք գործընկերներ և քաղաքացիներ առաջարկել են հետաձգել հինգշաբթի օրը՝ հուլիսի 21-ի հանրահավաքը՝ հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակը: Մենք քննարկել ենք այդ առաջարկը և որոշել հանրահավաքը տեղափոխել հաջորդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի