23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 3, 2022

«44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը 4 նոր հատուկ նշանակության զորամասեր է ձևավորել». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Զինված ուժերի բարեփոխումների, մասնավորապես, թուրքական մոդելին անցնելու շրջանակներում, 4 նոր հատուկ նշանակության զորամասեր է ձևավորել (Коммандо)։   Ադրբեջանական լրահոսից ակնհայտ է, որ դրանք ամբողջությամբ պատրաստության են անցել թուրքական զորավարժարաններում և նմանատիպ զորքերի պատրաստության համար նախատեսված վայրերում։ Նախատեսված է, որ հետագայում նմանատիպ ստորաբաժանումների մի մասը […]

«Հարգելի իրավապահներ, ո՞ւր են խոստացված տեսանյութերը…». Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի իրավապահներ, ու՞ր են խոստացված տեսանյութերը… չորս օր է «քնել չկա ռեժիմով» ամբողջ ռեսուրսով փնտրում եք, չկա՞… վաաայ, բա ի՞նչ եք անելու, բա չեղած բանը ո՞նց եք գտնելու, լավ բան չեղավ, ո՞վ քաշեց… բա ո՞նց եք տակից դուրս գալու, արդեն ուզում եք հիշել չէ՞, թե ով առաջինն […]

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 2-ի երեկոյան և գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և նռնականետերից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ հերթական ապատեղեկատվությունն է։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

«Ճարտարի մարզամշակութային պալատն է, Մարտունու շրջան, Արցախ. Ճանաչեք, որ գիտակցեք, թե ինչ ենք կորցնում»

Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ճարտարի մարզամշակութային պալատն է, Մարտունու շրջան, Արցախ: Կառուցվել է 1969թ Գևորգ Թամանյանի(Ալեքսանդր Թամանյանի որդու) նախագծով: Նույնանման կառույց է նախագծել և կառուցել նաև Մարտունի քաղաքում: Ճանաչեք, որ գիտակցեք, թե ինչ ենք կորցնում Հ.Գ. իսկ որոշները շարունակում են Հայաստանի խորհրդային շրջանը ներկայացնել բացառապես բացասական երանգով՝ կեղծելով պատմությունը… Գյուղում մշակույթի պալատ. համեմատեք […]

«Այսօր վերջին դասն է դպրոցում, բայց կյանքը ամեն օր մեզ դասեր է տալիս». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դպրոցների շրջանավարտներին Վերջին դասի առիթով:   «Հանրակրթական դպրոցների սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ բոլորիդ Վերջին դասի առիթով: Այսօր հատում եք ձեր կյանքի ամենակարեւոր սահմանագծերից մեկը. մանկությունից անցում եք կատարում դեպի հասուն կյանք, որի առաջին քայլերը ձեզ սպասում են արդեն շաբաթներ անց, երբ պիտի որոշումներ կայացնեք, որոնք ուղիղ ազդելու են ձեր հետագա ողջ […]

Կոտայքում Ռոմանոսի եղբոր արկածները շարունակվում են․ «Հրապարակ»

«Կոտայքի Ջրօգտագործողների ընկերությունում կրքերը չեն հանդարտվում։ Մենք գրել էինք, որ մեկ ամիս առաջ ՋՕԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն է տեղի ունեցել: Ձայների գերակշռությամբ ԺՊ է ընտրվել Կամարիս համայնքի նախկին ղեկավար Գոռ Հակոբյանը: Գրել էինք նաեւ, որ ընտրության օրը Կոտայքի նախկին մարզպետ, այժմ Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը, ով այդ նույն ընկերությունում՝ […]

Սևանա լճի մակարդակը չի բարձրացել. Փաշինյանը խաբել է. մաս 21․ «Ժողովուրդ»

2021 թվականի մայիսի 10-ին՝ Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սեւանա լճի մակարդակը վերջին 60 տարվա համար կհասնի ռեկորդային նիշի։ «Առաջիկայում սպասվում է թերեւս մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը. 2021 թվականի հունիս-հուլիսին Սեւանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում։ Կեսկատակ-կեսլուրջ, այստեղ պետք է արձանագրել, որ սա ջրային […]

Որոշ ՔՊ-ականների վոյաժները սկսել են նյարդայնացնել անգամ իրենց թիմին. «Հրապարակ»

«Որոշ ՔՊ-ականների վոյաժները սկսել են նյարդայնացնել թիմին։ Որպես կանոն, ընտրյալների խումբ կա, որոնք երկրից երկիր են շրջում հարկատուներիս հաշվին, իսկ մյուսները զրկված են դրանից։ Վերջին օրերին բամբասանքի կիզակետում են Նարեկ Զեյնալյանն ու Լուլուն՝ Լուսինե Բադալյանը, որոնք բյուջեի հաշվին 10 օրով մեկնել են Երուսաղեմ, թե ինչ առաքելությամբ՝ անգամ թիմակիցները չգիտեն։ ԱԺ նախագահի կարգադրության մեջ նշվում է […]

«Գալիս եմ վերամիավորվելու բոլորիդ՝ մեր արդար պայքարում». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պայքարի ընկերներ, համախոհներ, անծանոթ, բայց հարազատ դարձած տասնյակ հազարավոր հայրենակիցներ։   Գալիս եմ վերամիավորվելու բոլորիդ՝ մեր արդար պայքարում։ Աստծո հաճությամբ, վաղը կեսօրից կրկին ֆիզիկապես եւս կլինեմ ձեր կողքին։   Երեւանի Ֆրանսիայի հրապարակ. Հայություն. Ազատություն. Հավասարություն. Եղբայրություն»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի