19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 9, 2022

Այս պահին լայնածավալ հարձակում է սոցիալական ցանցերում իմ բոլոր օգտահաշիվների վրա. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Այս պահին լայնածավալ հարձակում է սոցիալական ցանցերում իմ բոլոր օգտահաշիվների վրա։ Կամ բլոկելու, կամ կոտրելու համար։   Ահա այսպիսին է նիկոլական ոչնչությունների ձեռագիրը։   Մեկ դրանք են կիբերհարձակումներ անում իմ վրա, մեկ էլ դրանց ադրբեջանական հովանավորները։ Հայվաններ»։

Ամոթ ունենայիր, հենց Եռաբլուրում հրաժարականդ կտայիր. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Գող կատվի պես, հանցագործի պես, վախկոտի պես սուսուփուս, ահը սրտումդ գնացել ես տղերքի շիրիմներին ի՞նչ ասելու․․․   Բա «դուխդ» ո՞ւր կորավ, ճիվաղ․․․Ամեն անգամ գնում ես հանցագործությանդ զոհերի շիրիմների մոտ, որ ի՞նչ անես․․․ Ամոթ ունենայիր, հենց Եռաբլուրում հրաժարականդ կտայիր․․․ու մի բուռ հող կուտեիր․․.»:

Պետք է զերծ մնալ քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակն ու ստեղծել էսկալացիայի վտանգ. Կոպիրկինը՝ Սոթքի հանքավայրի միջադեպի մասին

Ռուսաստանը հետաքրքրված է, որ Սոթքի հանքավայրը գործի բնականոն և առանց ընդհատումների, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով մայիսի 7-ին հանքավայրի ուղղությամբ ադրբեջանական կողմից արձակած ինտենսիվ կրակոցներին: «Կողմերը պետք է զերծ մնան քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակն ու ստեղծել էսկալացիայի վտանգ. մեր վերաբերմունքը բոլոր նմանատիպ դեպքերին որոշվում է այս մոտեցմամբ: […]

Արևմուտքը չցանկացավ լսել մեզ. Ռուսաստանը կանխարգելիչ հակահարված տվեց ագրեսիային. Պուտինի ելույթը Կարմիր հրապարակում

Ռուսաստանի սահմանների մոտ անմիջական սպառնալիք էր ստեղծվում, հարձակում էր նախապատրաստվում, այդ թվում՝ ռուսական Ղրիմի վրա։ Այս մասին երկուշաբթի Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։   «Բացահայտորեն նախապատրաստվում էին մեկ այլ պատժիչ գործողության Դոնբասում՝ ներխուժելու մեր պատմական հողեր, այդ թվում՝ Ղրիմ: Կիևում հայտարարվեց միջուկային զենքի հնարավոր ձեռքբերման մասին, և ՆԱՏՕ-ի […]

Բրազիլիայի Հայոց թեմում անցկացվեց ՀԵՀԵՄ թեմական ֆորումը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման  հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ և Հարավային Ամերիկայի հայոց թեմերի հրավերով ընթանում է ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի այցը ՀԵՀԵՄ տարածաշրջան։ Մայիսի 6-ին Սան Պաուլոյում  անցկացվեց ՀԵՀԵՄ թեմական ֆորումը, որին մասնակցում էին  Բրազիլիայի Հայոց թեմի երիտասարդները։ Ողջույնի խոսքով հանդես եկավ թեմակալ […]

Պատերազմը բերել ես դու, պարտությունը բերել ես դու․․․ Դու պետք է հեռանաս և վերջ»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում է՝ աղետի հեղինակը մենք չենք։ Բա ո՞վ է… Պապ թագավո՞րը, թե՞ Աշոտ Բագրատունին։   Պատերազմը բերել ես դու։ Պարտությունը բերել ես դու։   5000 զոհ բերել ես դու։ Տասնյակ հազարավոր վիրավորներ բերել ես դու։ Արցախի 75 տոկոսը տվել ես դու։ Ալիեւի օրակարգով շարժվում ես դու։ Թուրքից դրական […]

Այսօր հենց այն խորհրդանշական օրն է, երբ ազգովի պիտի բարձրաձայնենք՝ մայիսյան եռատոն կերտած ժողովուրդը չի՛ ծնկելու, ոտքի՛ է կանգնելու. Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի օրվա առթիվ: «Մայիսի 9-ը մեր պատմության ամենափառավոր էջերից մեկն է։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրը ազգային հպարտության, անհնարինը հնարավոր դարձնելու, մեր միակամությամբ դժվարագույնը հաղթահարելու խորհուրդն ունի իր մեջ։ Մայիսի 9-ը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի