20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 18, 2022

Հայաստանի իշխանություններն ականջալուր են լինում Ադրբեջանի հորդորներին և մեր ԶՈՒ-ն շարունակում է գտվել այնպիսի վիճակում, որը չի բավարարում ՀՀ քաղաքացիներին. Պատգամավոր

Քաշաթաղի և Քարվաճառի հանձնումից հետո սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ են ստացել Սյունքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մի շարք բնակավայրեր, այս իրավիճակում ևս 1-2 կմ հետ գնալը ոչ միայն կորուստ է հայրենիքի, այլ խնդիր է նաև ռազմավարական և ռազմական տեսանկյունից, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ Ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ԱԳՆ հայտարարությանը, թե հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի հետագա սրացումից խուսափելու […]

Ինքն իր համար՝ մինչև նոր աղետ

Վերջին աղետից մինչև հաջորդը Հայաստանն ապրում է ինքնահոսով։ Կա Նիկոլ՝ ինքն իր համար, իր անձնական հեռանկարի խնդիրներով զբաղված, կա պատահական մարդկանցից կազմված, ինքն իր համար կառավարություն, որը մեծ հաշվով ոչ մի բան չի անում, կա ինքն իր համար ՔՊ մեծամասնություն՝ կազմված տարբեր տեսակներից՝ քացի տվող, ավելի սոլիդ, շփոթված, կասկածը մեջը, հստակ շահ հետապնդող և այլն։ […]

Այստեղ էլ նախարարի «շոկային օպտիմիզմը» չաշխատեց․ «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է․ Ներդրումների հորդելու մասին ժամանակին հայտարարող նախարարն այլևս չի խոսում այդ մասին։ Ինչպես երկնիշ աճի դեպքում, այստեղ էլ նրա «շոկային օպտիմիզմը» չաշխատեց։ Ներդրումներն այդպես էլ չհորդեցին։ Հրապարակվել են օտարերկրյա ներդրումների վերաբերյալ պաշտոնական տվյալները, ու դրանք վկայում են, որ ներդրումները շատ հեռու են բավարար լինելուց։ Ճիշտ է, տարեկան ցուցանիշները դեռ հայտնի չեն, վերջին […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի

Հայաստանում հունվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 348 հազար 145 դեպք, որից 333 հազար 716-ը`առողջացած, 8022-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4891 բուժառու:  Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Մեկ օրում կատարվել է 4597 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային […]

Էս մարդուն մենք մի հարց ունենք տալու՝ ե՞րբ ես թողնելու գնաս, որ մեր երկիրը փրկվի. Արթուր Վանեցյան. «Հրապարակ»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը «Հրապարակ» թերթին հարցազրույց է տվել։ – Պարո՛ն Վանեցյան, որոշել եք այս տարի ավելի ակտի՞վ լինել եւ գալ նիստերին՝ անցյալ տարի գրեթե չէիք մասնակցում։ – Ես պասիվ չեմ, ես նիստերին մասնակցում եմ, բոլոր նիստերին մասնակցել եմ: Ես չեմ մասնակցում Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանին, որովհետեւ չեմ ուզում ներկա գտնվել մի […]

Հայ երիտասարդությունը չի հանդուրժում և չի համակերպվել այսօրվա իրականության հետ

Հունվարի 16-ին տեղի ունեցավ «Համահայկական երիտասարդական դմադրություն» շարժման առցանց ընդհանուր հավաքը, որին մասնակցեցին 20 երկրներից շարժմանը միացած 70-ից ավել երիտասարդական կազմակերպություններ՝ շուրջ 115 ներկայացուցիչներով։ ՀՅԴ-ից հայտնում են, որ վերջիններս տարբեր ոլորտներում գործող (քաղաքական, եկեղեցական, կրթամշակութային, բարեսիրական, մարզական, ուսանողական) եւ տարբեր հայացքներ ունեցող կազմակերպություններ են, որ համախմբված են շարժման տեսլականի, նպատակների եւ օրակարգի շուրջ։ Հանդիպման բանախոսն էր՝ […]

Վահան Քերոբյանը կլքի նախարարի պաշտոնը. «Իրավունք»

Կառավարության կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջիկայում կլքի իր պաշտոնը: Պարզվում է` քերոբյանական «շուլուխներն» այլեւս ծիծաղելի չեն Փաշինյանի համար, եւ նա, պարզապես, հարմար պահ է փնտրում եւ նաեւ հարմար փոխարինող: Մասնավորապես` Փաշինյանի դժգոհությունն է առաջացրել այն, որ Քերոբյանի մեծ-մեծ հայտարարությունների տակ իրականացրած աշխատանքի ՕԳԳ-ն զրո է: Ի դեպ, Վահան Քերոբյանը պարբերաբար […]

Իրենց գոյությունն արդարացնելու համար հարմար առիթ են գտել. «Փաստ»

ԲԴԽ կողմից ընդունված վերջին շրջանի որոշումները, հատկապես կապված դատավոր Զարուհի Նախշքարյանի հետ, ինչպես նաև Ալեքսանդր Ազարյանի՝ Դատավորների միության նախագահ ընտրվելու փաստը պարզապես հիստերիայի հերթական ալիք են բարձրացրել, այսպես կոչված, սորոսական շրջանակների, մասնավորաբար այդ թևի «իրավապաշտպան» բլոկի ներկայացուցիչների շրջանում։ Այդ առիթով վերջին մի քանի օրերին նրանք բավական ակտիվ գրառումների ու հարցազրույցների շարքով են հանդես գալիս՝ առիթն […]

Հայ-թուրքական «գործընթացի» մեկնարկը և աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ»

Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմամբ մեկնարկեց երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը։ Հասկանալի է՝ այստեղ շատ կարևոր է, որ բանակցությունների ընթացքում Հայաստանը վերջնականապես չկորցնի իր դեմքը, բայց դժվար է ակնկալել, թե ՀՀ ներկայիս իշխանություններն ընդհանրապես ի վիճակի են արժանապատվության դիրքերից հանդես գալ։ Այս համատեքստում հատկանշական է, որ Մոսկվայում հանդիպման եկած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԴեկտեմբերիՓետրվարի