19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 20, 2021

Պարտությանը մենք արժանի չէինք, սա պարտվելու պատերազմ չէր. բանակը մինչև վերջ կռվել է. Էդիկ Բաղդասարյան

44-օրյա պատերազմի վերաբերյալ հետաքննությունների ու մարդու իրավունքների խնդիրները հետևողականորեն բարձրաձայնելու ու լուսաբանելու համար «Հետք» պարբերականին շնորհվեց պատերազմում զոհված «Գևորգ Արշակյանի անվան» պատվոգիր։ «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը հայտարարեց՝ իրականում, 44-օրյա պատերազմը պարտվելու պատերազմ չէր։ «Չես հասկանում, թե ինչու այդ տղաները կյանքը տվեցին՝ համարյա որևէ մի բան չունենալով արդյունքում։ Այս պատերազմը մենք, իսկապես, չէինք կարող կրվել, […]

«Աշխարհը պատրաստվում է կորոնավիրուսի հինգերրորդ ալիքին. ՀՀ առողջապահական համակարգը դեռ ՊՇՌ թեստերից ստացված եկամուտներն են հաշվում». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․  «Աշխարհը պատրաստվում է կորոնավիրուսի հինգերրորդ ալիքին: ՀՀ առողջապահական համակարգը դեռ ՊՇՌ թեստերից ստացված եկամուտներն են հաշվում: Աշխարհում շեշտակի նվազել է կորոնավիրուսից մահերի թիվը, բայց մեր երկրում շարունակում են համոզել, որ կորոնավիորսւիսց մահերի մեծ թիվը նորմալ է: Ոչ, նորմալ չէ, դա ներպետական առողջապահական համակարգի ցածր արդյունավետության ուղիղ ինդիկատորն է: […]

Կստեղծվի սահմանադրական բարեփոխումների խորհուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փետրվարի 12-ին ստեղծված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կլուծարվի և կստեղծվի սահմանադրական բարեփոխումների խորհուրդ: Համապատասխան որոշումը հրապարկվել է e-gov.am-ում: Ըստ որոշման՝ խորհուրդը կնախագահի ՀՀ արդարադատության նախարարը: Խորհրդի անդամները կլինեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը, համաձայնությամբ նաև կլինեն Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, մեկական պատգամավոր […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 72, մահվան՝ 6 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 708-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 7903 է: Նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Դեկտեմբերի 20-ի […]

ՀՀ-ում կատարվել է կորոնավիրուսի դեմ 1 546 632 պատվաստում. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է տեղեկատվություն ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի վերաբերյալ: Ըստ այդմ՝ դեկտեմբերի 19-ի դրությամբ կատարվել է 1 546 632 պատվաստում, որից առաջին դեղաչափը ստացել է 903 661 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 642971 քաղաքացի:  

Սուրեն Գրիգորյանն ազատվել է պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուրեն Գրիգորյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Գրիգորյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:  

Աստծո գործերը բխում են սիրուց

Հաճախ է մարդը  հայտնվում դժվար իրավիճակներում, ու այդ պահին, երբ դրանք մեզ թվում են անլուծելի խնդիրներ, անմիջապես օգնության ենք կանչում ամենազոր Աստծուն: «Տեր, օգնիր» – այսպես է հնչում աղոթքը անհանգիստ ժամանակներում: Ու մենք սրտի թրթիռով, մեծ հավատով սպասում ենք, որ Տեր լսելու է մեզ ու օգնության հասնի Մենք վստահ ենք ու հավատում ենք, որ Տիրոջ […]

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում

Փարիզում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող Մալենան գրավեց առաջին տեղը։ Նշենք, որ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը զբաղեցրեց 3–րդ հորիզոնականը, իսկ հեռուստադիտողի քվեարկությամբ 224-ով միավորով բարձրացավ առաջին հորիզոնականը։ Երկրորդ հորիզոնականը 218 միավորով զբաղեցրեց Լեհաստանը, իսկ Ֆրանսիան 187 միավորով զբաղեցրեց 3–րդ տեղը։ Նշենք, որ մրցույթին մասնակցում էին 19 երկրների ներկայացուցիչներ։ Հայաստանին ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում բարձր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի