24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 30, 2021

Սյունիքում մարդիկ կանգնել են անհատական բազմաթիվ խնդիրների առաջ՝ կրթականից մինչև գյուղատնտեսական․ ՄԻՊ

Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող գյուղում Ճակատեն-Կապան ճանապարհին ադրբեջանական իրավական հիմքերից զուրկ, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության պատճառով մարդիկ կանգնել են անհատական բազմաթիվ խնդիրների առաջ՝ կրթականից մինչև գյուղատնտեսական: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Նույնը վերաբերում է նաև Ճակատենին:  Այսօր Կապան համայնքի ղեկավար […]

Սրանց խոստացած անփառունակ ապագան էլ սա է․ Տիգրան Աբրահամյան

Նույնիսկ վերջին ադրբեջանական ագրեսիայից, կորցրած տարածքներից ու 32 գերեվարվածների և 6 զոհերի միջադեպից հետո էլ իշխանությունը չսթափվեց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հենց իրադրությունը կայունացավ, իշխանությունը կրկին կենտրոնացել է իր իշխանության ամրապնդմանն ուղղված գործողություններին։ Սրանց նպատակը ոչ թե նոր ագրեսիան կանխելն է, […]

Քաղաքապետարանում կրկին աշխատավարձեր են բարձրացնում․ «Հրապարակ»

«Երեւանի քաղաքապետարանում այսօր ավագանու հերթական նիստն է գումարվելու, որի օրակարգում 16 հարց է։ Օրակարգի 13-րդ հարցով առաջարկվում է Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության մի շարք աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել։ Սա այս տարվա հուլիսին քաղաքապետարանի ընդհանուր աշխատավարձերի բարձրացման շարունակությունն է, այն ժամանակ ճարտարապետության եւ քաղաքաշինության բլոկի աշխատակիցների աշխատավարձերը չէին բարձրացրել, քանի որ իրավական ինչ-որ խնդիրներ կային։ Պարբերաբար աշխատավարձեր […]

Վարդենիսի քաղաքապետարանն ուրիշ «ատմազկով» ընտրությունից առաջ օգնություն է բաժանում. «Հրապարակ»

«Վարդենիսի քաղաքապետարանն ընտրությունից առաջ օգնություն է բաժանում՝ ալյուր, բրինձ, ձեթ․ այս մասին մեզ ահազանգեցին Վարդենիսի բնակիչները։ Նրանք լուսանկարել են այն տարածքը, որտեղ հերթ է գոյացել՝ Մշակույթի տան հետնամասը։ Հիշեցնենք, որ հենց օգնություն բաժանելու համար է մեղադրանք առաջադրվել Գորիսի համայնքապետին, եւ նա մոտ 5 ամիս է՝ կալանավորված է։ Վարդենիսի քաղաքապետ, ՔՊ ցուցակի առաջին համար Արամ Մելքոնյանը […]

Ուշագրավ իրավիճակ Տոնոյանի կալանքի երկարացնելու մասով դատաքննության ժամանակ․ «Ժողովուրդ»

«Դավիթ Տոնոյանի կալանքը եւս երկու ամսով երկարացնելու մասով դատաքննության ժամանակ դատարանում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տոնոյանի կալանքի ժամկետը լրանում էր նոյեմբերի 29-ին, եւ դատարանն այդ օրը պետք է քններ եւ որոշեր՝ ԱԱԾ-ի միջնորդած կալանքը երկու ամսով երկարաձգում է, թե ազատ է արձակում: Դատարանը, սակայն, կասկածելի կերպով Տոնոյանի կալանքի հարցը քննեց նոյեմբերի […]

Հայաստանը հետ քայլ է կատարել նախկին հայտարարություններից․ «Ժողովուրդ»

«Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների` Սոչիում կայացած հանդիպումից հետո՝ լրատվամիջոցների համար ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, երեք երկրների առաջնորդների հնչեցրած մտքերը ցույց են տալիս, որ Հայաստանը հետ քայլ է կատարել նախկին հայտարարություններից: Այս տեսակետին է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա հիշեցրեց, թե հայկական կողմը մայիսի 12-ին` Սեւ լճի տարածք ադրբեջանական […]

Իշխանությունները վրեժ են լուծում Սերոբ Հարությունյանից․ «Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Այս գործով առաջին զոհը ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանն է: Արդյունքում դատական համակարգում ներքին քննարկում է եղել, որ գործը փլվելու է դատարանում, քանի որ չեն կարող օրենքով Հարությունյանից խլել նրան պատկանող գույքը: […]

Կարտոֆիլի բերքատվությունը պակասել է․ «Ժողովուրդ»

«Անցած տարի գյուղացին կարտոֆիլ քիչ է մշակել, բայց շատ հավաքել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ անցած տարի ունեցել ենք 20 հազար 50 հա կարտոֆիլի ցանքատարածություն, մինչդեռ 2018-ին (2019-ին էլ այն կազմել է 20 հազար 500) այն կազմել է 22 հազար 100 հա. անցած տարի գյուղացին 1600 հեկտար կարտոֆիլ քիչ է մշակել: Ի դեպ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված