19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 27, 2021

Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը 93 միլիոնի նոր պայմանագիր է կնքել․ Civilnet.am

Civilnet.am-ը գրում է․ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերությունը օգոստոսին Արթիկի համայնքապետարանի հետ  93 միլիոն դրամի նոր պայմանագիր է կնքել։ Այդ մասին տեղեկանում ենք պետական գնումների Armeps համակարգից։ Թեև «Եվրոասֆալտը» ասֆալտապատման մրցույթում հաղթել է օգոստոսի 13-ին, վերջինիս հետ կնքված պայմանագիրը համակարգ վերբեռնվել է վերջերս։  «Եվրոասֆալտի» կողմից պայմանագիրը ստորագրել է Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը։ Պայմանագրով […]

Կոմունիկացիաների բացումը թաղելու է Արցախի հարցի հայանպաստ լուծման հեռանկարը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս ռեժիմի օրոք դելիմիտացիայի, դեմարկացիայի իրականացումն ու կոմունիկացիաների բացումը թաղելու է Արցախի հարցի հայանպաստ լուծման հեռանկարը»։

Հայաստանի նոր օրակարգը. Արմեն Գևորգյան

44-օրյա պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական դասավորվածության զարգացման նոր տրամաբանություն ձևավորվեց՝ հիմնականում ռուսական պատկերացումներով։ Այս մասին իր եկել «Հայաստանի նոր օրակարգը» վերտառությամբ հոդվածում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը: Ներկայացնենք հոդվածն ամբողջությամբ: «44-օրյա պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական դասավորվածության զարգացման նոր տրամաբանություն ձևավորվեց՝ հիմնականում ռուսական պատկերացումներով։ Այս դասավորվածության մեծ մասը հասանելի […]

Աշխարհից նեղանալ պետք չէ, արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում.Նիկոլը վկա.Աշոտյան

Երեկվա եռակողմ հանդիպիւմից հետո, որի արդյունքում ընդունված հայտարարությունը չի պարունակում գեթ մեկ դրույթ, որը բխում է Հայաստանի ազգային շահերից, հարց է առաջացել. ի՞նչ ակնկալել Բրյուսելից։ Նման գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում։ Փորձեմ հակիրճ ներկայացնել կարծիքս։ Ինպես եւ կանխատեսում էի, Մոսկվան բաց չթողեց առաջին ջութակի դերը եւ ազդարարված Բրյուսելից առաջ կազմակերպեց […]

Փաստորեն երեկ վերադարձված 2 գերիներից միայն մեկն էր մարտական գործողությունների գերեվարված զինծառայողներից. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․  «Փաստորեն երեկ վերադարձված 2 գերիներից միայն մեկն էր նախորդ շաբաթ ծավալված մարտական գործողությունների գերեվարված զինծառայողներից։ Երկրորդ գերեվարվածը, որը հայրենադարձվեց, մի քանի օր առաջ Արցախի Աշան գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված քաղաքացիական անձն էր»։

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 29-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: ԹԵՄԱ՝  Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը. հայ-ադրբեջանական շփման գծում առկա ռազմական  լարվածությունը. ազատագրական շարժման գործողությունները:

«Մի՛ կարծեք, որ եթե ինչ-որ բան կտրուկ ու միանգամից չհանձնեց, ուրեմն «էս անգամ պլստացինք»». Կարեն Վրթանեսյան

Մի՛ կարծեք, որ եթե ինչ-որ բան կտրուկ ու միանգամից չհանձնեց, ուրեմն «էս անգամ պլստացինք»։ Պրոցես ա։ Հոգնեցնող։ Մաշեցնող։ Բայց շատ կոնկրետ ուղղությամբ շարժվող։ Դրան ասում են «փոքր քայլերի քաղաքականություն»։ Կամ «սալյամիի մարտավարություն». երբ երշիկը կտրում են շատ բարակ, մեկ կտրածով երշիկի պակասելը չի զգացվում, բայց այդպես բարակ-բարակ կտորներով ամբողջությամբ տաշում-պրծացնում են։ Պրոցեսն ինչքան երկար է […]

Միայն չօգտագործվեց «Զանգեզուր» բառը, սակայն խոսվեց միջանցքի մասին. Սոֆյա Հովսեփյան

Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը տեղեկացնում է՝ այսօր ժամը 16։00-ին հավաք են անցկացնելու Հանրապետության Հրապարակում։ «Բոլորդ լսել եք երեկվա հանդիպման բաց մասը, և այն արդեն իսկ խնդրահարույց է։ Չեմ խոսում կուլիսային քննարկմանն մասին, որտեղ բանավոր պայմանավորվածություններ են, որոնք ակնհայտ էր Պուտինի ամփոփիչ խոսքում։ Միայն չօգտագործվեց «Զանգեզուր» բառը, սակայն խոսվեց միջանցքի մասին։ Սա բանավոր […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 517, մահվան՝ 33 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 337 522-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 7485 է: Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք է գրանցվել: Նոյեմբերի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի