18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 26, 2021

Փաշինյանը ժամանեց Սոչի

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Սոչի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։   Այստեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը։ Տեղի է ունենալու նաև Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ. Սոչիում նախատեսված է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Սոչիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի եռակողմ հանդիպումը։ Տեղի է ունենալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։

«Պատրաստ եմ իմ ազգի համար լինել և՛ հավաքարար, և՛ ղեկավար». Ռուբեն Վարդանյան

Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել РБК-ին՝ խոսելով այն մասին, թե ինչպիսի Հայաստան է պետք կառուցել, սոցհարցումների արդյունքում բացահայտված երևույթների, ինչպես նաև երկրի «հավաքարարն ու նախագահը» դառնալու պատրաստակամության մասին: Հասարակության շրջանում տիրող տրամադրությունների մասին Առաջին հերթին, պետք է խոստովանել, որ պատերազմը շատ լուրջ և խոր հետք է թողել հայերի գիտակցության մեջ ինչպես Հայաստանում, այնպես […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 675, մահվան՝ 59 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 675 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 337 005-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 40 քաղաքացի, մահացածների թիվը 7459 է: Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 19 դեպք է գրանցվել: Նոյեմբերի 25-ի դրությամբ մահվան […]

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել երկու գերիների. Sputnik Азербайджан

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել երկու գերիների, փոխանցում է Sputnik Азербайджан-ը: Ըստ ադրբեջանական կողմի՝ խոսքը Արին Արամյանի մասին է, ով ձերբակալվել է նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ և Միհրան Մուսայելյանի մասին, ով մոլորվել է և ձերբակալվել է Աղդամի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողների կողմից վերահսկվող տարածք անցնելու ժամանակ: ՀՀ ՊՆ-ն դեռ չի հաստատել տեղեկությունը։

Այսօր տեղի կունենա եռակողմ հանդիպումը. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»

Այսօր Սոչիում տեղի կունենա Փաշինյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպումը, սակայն հանդիպմանն ընդառաջ՝ փակ դռների հետեւում բանակցություններ են ընթանում երկու կողմերի միջեւ՝ Մոսկվայի գլխավորությամբ: Նախօրեին, օրինակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը քննարկել էր Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ Պուտինը ներկայացրել էր եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ տնտեսական, տրանսպորտային կապերի վերականգնումը Հարավային […]

Ալյուրի գինը դարձյալ բարձրացել է. «Ժողովուրդ»

Հայաստանում ալյուրի գինը դարձյալ բարձրացել է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին են ահազանգում քաղաքացիները՝ դժգոհելով թանկացումներից: Օրինակ՝ մեկ կիլոգրամ ալյուրի գինը 210 կամ 220 դրամ էր, սակայն վերջին օրերին այն բարձրացել է՝ դառնալով 275-280 դրամ: 25 կիլոգրամանոց ալյուրի մեկ պարկը 6800 դրամ արժե: Ալյուրի շուկայում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գնաճ արձանագրել է նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեն 1.5 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի