19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 18, 2021

Սյունիքում չկա բնակավայր, որ շրջափակման մեջ լինի. ՀՀ վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին խնդրեց տեղեկություն ներկայացնել Սյունիքում այլընտրանքյային ճանապարհների կառուցման վերաբերյալ: Գնել Սանոսյանն էլ ասաց, թե կա յոթ ճանապարհ, որոնց մասին անընդհատ խոսում են. Մեկը Տաթև-Աղվանին է, որն ավարտված է ու արդեն երթևեկելի է:   «Մյուս վեց հատվածում հիմա ընթացքի մեջ աշխատանքներ կան, մեկը Քաշունի-Բարձրավան ճանապարհն է, որը […]

Հայաստանում մեկ օրում մահացել է 33 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1019 նոր դեպք

Նոյեմբերի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 331 914 դեպք, որոնցից 299 953-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23 381 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից: Այսպիսով` երեկ կատարվել է 10 074 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1019 նոր դեպք: Ունենք 1461առողջացած, 30 mահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով […]

Ռուսաստանի ՊՆ-ն հանդես է եկել դեմարկացիայի ու դելիմիտացիայի առաջարկություններով

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ Ռուսաստանը երեք առաջարկ է հնչեցրել: «Երեքն էլ մեզ համար ընդունելի են եղել ու շարունակում են ընդունելի մնալ: Երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի ու դելիմիտացիայի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, ու ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ […]

Արծրունը հոտառությամբ (հրահանգո՞վ) որսացել էր Նիկոլի նոր տեսակետը

Հայաստանը՝ «նորհայաստանին» գերի Երեկ ԱԺ-ում Նիկոլը հնչեցրեց իր նոր մոտեցումը գերիների մասին. «Պետք է հարուցել քրեական գործեր»։ Ասել է թե, եթե դու միջազգային նորմերով վիրավոր կամ անգիտակից վիճակում չես, ապա ինչո՞ւ ես գերի ընկնում։ Ստացվում է՝ գերիների հարցում մեղավորը գերիներն են։ Երեկոյան Արծրուն Հովհաննիսյանը, ի հիշատակ զոհված հայ զինվորի, գրառում է անում՝ չթաքցվող տողատակով. «… […]

Մարիամ Մելքումյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ

ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրամանով Մարիամ Մելքումյանը 2021 թվականի նոյեմբերի 17-ին նշանակվել է նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը 2010-2014թթ. ընդունվել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: 2013-2014թթ. սովորել և ավարտել է Կանանց լիդերության դպրոցը: 2014թ.-ից թղթակցել է WomenNet.am կայքին ու «Կինը և քաղաքականությունը» թերթին: 2016թ.-ից աշխատել է Shabat.am լրատվական կայքում՝ սկզբում […]

«Նիկոլ Փաշինյանը երեկ սարսափելի մի բացահայտում արեց». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանն երեկ սարսափելի մի բացահայտում արեց, որին սակայն հանրությունը կարծես ուշադրություն չդարձրեց։ Ի՞նչ էր ասում ՀՀ վարչապետի պաշտոնը զավթած թշնամին։ Նա ասում էր, իբր նոյեմբերի 16-ին Սիսիանի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացման հետևանքով ՀՀ օկուպացված տարածքների «բալանսը» չի փոխվել։ Ինչպես 41ք/կմ կար օկուպացված, այդպես էլ մնացել է։ Փաշինյանը նույնիսկ […]

Արման Թաթոյանը Russia Today-ի ուղիղ եթերում ներկայացրել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական անօրինական ներխուժումների ու ահաբեկչական հարձակումների հետևանքները

Russia Today-ի ուղիղ եթերում ներկայացրել եմ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական անօրինական ներխուժումների ու ահաբեկչական հարձակումների հետևանքները, որից վերջինը տեղի ունեցավ նոյեմբերի 16-ին։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները ապացուցում են, որ ադրբեջանական զինված ծառայողներն ամեն օր են գործում հանցանքներ մեր գյուղերի անմիջական հարևանությամբ՝ կրակելով, գողություններով, սպառնալով ու ահաբեկելով խաղաղ բնակչությանը։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ամերիկյան տարածաշրջանի […]

Ադրբեջանն անկանոն կրակել է Տավուշի մարզի սահմանի որոշ ուղղություններով. հակառակորդի կրակը լռեցվել է. ՀՀ ՊՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 17-ին, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխվել նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին։ Պարզվել է զինծառայողի ինքնությունը. 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան։ Մարտերի արդյունքում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման, ինչպես նաև գերեվարվածների վերադարձի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի