20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 17, 2021

Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ՝ Ազգային ժողովի շենքի մոտ ոստիկանական ուժեր են բերվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ՝ Ազգային ժողովի շենքի մոտ ոստիկանական ուժեր են բերվում: Նշենք, որ այսօր Հայաստանի խորհրդարանը քննարկում է 2022 թվականի բյուջեի նախագիծը: news.am  

«Ինձ հանդիպեց մի տղամարդ. ասում է՝ տղաս ծառայում է, իսկ նրան արգելում են կրակել իր վրա հարձակվող ադրբեջանցու ուղղությամբ…». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սա կոչվում է ՍՈՂԱՑՈՂ ՊԱՏԵՐԱԶՄ, երբ թշնամին աստիճանաբար փոքր տեղային մարտեր է կազմակերպում և աստիճանաբար առաջ գալիս։ 2021-ի մայիսին թշնամուն հաջողվեց 2կմ առաջ գալ Սյունիքի Իշխանասարի Սև լճի հատվածում։ Հայկական բանակը նահանջի հրաման ստացավ, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինքը չի կռվելու այդ տարածքի համար։ Փաստացի ներքին համաձայնություն […]

Հայաստանում մեկ օրում մահացել է 55 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 982 նոր դեպք

Նոյեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 330 895 դեպք, որոնցից 298 492-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23 856 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից: Այսպիսով` երեկ կատարվել է 10 870 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 982 նոր դեպք: Ունենք 1153 առողջացած, 46 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի […]

Հայկական կողմն ունի առնվազն 2 մարտական դիրքի կորուստ․ Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում․ «Ռազմինֆո»

«Ռազմինֆո»-ն գրում է․ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանը հարձակվել է ՀՀ արևելյան ուղղությամբ կիրառելով հրետանի և զրահատեխնիկա։ Հայկական կողմի կորուստների մասին պաշտոնական և իշխանամետ աղբյուրները տարբեր տեղեկություններ են տալիս։ ՀՀ ՊՆ-ն հայտնել է միայն 1 զոհվածի անուն*` նշելով, որ տվյալները ճշտվում են։ Մինչ այդ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել էր առնվազն 15 զոհի մասին։ *Զոհվածը 1991 թվականին ծնված պայմանագրային […]

Արայիկ Հարությունյանը՝ փոխվարչապետ. «Ժողովուրդ»

Մինչ Հայաստանի տարբեր մարզերում իրավիճակը լարված է, եւ հակառակորդն ամեն պահի սահմանին նոր սադրանք է հրահրում սեփական նկրտումներն օր առաջ կյանքի կոչելու համար, հայրենի իշխանությունը մտածում է՝ ինչպես լրացնել թափուր մնացած պաշտոնները։ Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո իշխանականները գցում-բռնում են՝ ում ընծայել փոխվարչապետի աթոռը։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ […]

Արդարադատության նախարարության մամուլի քարտուղարը լքում է պաշտոնը

Սիրելի՛ ընկերներ, ավարտում եմ 2012 թվականի օգոստոսից Արդարադատության նախարարությունում սկսած աշխատանքս՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սկզբում Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ, հետո բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, այնուհետև վարչության պետ ու վարչության պետ-մամուլի քարտուղար աշխատածս […]

Աշխարհով մեկ բողոքի ցույցեր և հավաքներ իրականացնել. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Այսօր եւս մեկ անգամ Հայաստանն ու հայությունը ականատես եղան Ադրբեջանի արհեստածին Հանրապետութեան նկրտումներին, որին, ցաւօք, զոհ գնացին մեր ազգի արիագոյն տղաները, բռնագրաւուեցին պետութեան տարածքներ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ բյուրոն: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ո՛չ միայն աշխարհը գիտի, այլ ամէնից լաւ հէնց ինքը՝ Ադրբեջանն է գիտակցում, որ եթէ չլինէին ու չլինեն շահագրգիռ տարբեր երկրների […]

Հայաստանը պաշտոնապես չի դիմել Ռուսաստանին. hարց է առաջանում՝ ինչու՞. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «ԻՆՉՈւ՞ Ինչպես Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, այնպես էլ Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը տեղեկացնում են, որ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Ռուսաստանին։ Հարց է առաջանում՝ ինչու՞․․․Եվ նույնիսկ, ինչու՞ այսօր, և ոչ թե երեկ։ Եվ այս ֆոնին, ՔՊ պատգամավորները բարբաջում են խզելու Ռուսաստանի հետ ռազմավարական կապերը և դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Եթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի