18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 10, 2021

Երկիրը փոքրանում է, Եռաբլուրը՝ մեծանում. կապիտուլյացիոն համաձայանագրից մեկ տարի անց

Հաղթելու ենք, հաղթում ենք, Շուշիի համար մարտերը շարունակվում են՝ նոյեմբերի 8-ին եւ 9-ին նման հայտարարություններ էին տարածում Հայաստանի վարչապետն ու պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Ինչպես հետո պետք է պարզվեր, սրանք էլ 44 – օրերի ընթացքում հնչած ապատեղեկատվության ու կեղծիքի մի մաս էին: Միեւնույն ժամանակ նոյեմբերի 8-ին Արցախի նախագահը գրում է, թե Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիամավորել է […]

Նախկին պաշտոնյաների մասով քրգործերը դոփում են տեղում. «Ժողովուրդ»

Նախաքննական մարմիններում, մասնավորապես՝ ՀՔԾ-ում, Զինվորական քննչական վարչությունում մի շարք նախկին պաշտոնյաների վերաբերյալ հարուցված քրեական գործեր կան: Մասնավորապես, այնտեղ է քննվում ՀՀ զինված ուժերի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն երկար ժամանակ է, ինչ այդ գործով քննչական գործողություններ չեն կատարվում: Այսինքն՝ Մովսես Հակոբյանին կանչել են հարցաքննության, ու գործը […]

Սեղմված գազի գինը կբարձրանա. «Ժողովուրդ»

Հայաստանում սեղմված բնական գազի գինը, հնարավոր է, առաջիկայում բարձրանա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին փոխանցեցին գազալցակայանների աշխատողները: Նրանց խոսքերով՝ առաջիկա ամիսներին սեղմված բնական գազի մեկ լիտրը, հնարավոր է, 20-30 դրամով թանկանա: Ի դեպ, որոշ գազալցակայաններում բնական սեղմված գազի մեկ լիտրը վաճառվում է 310, իսկ որոշներում՝ 320-330 դրամով: Մեզ հայտնի դարձավ, որ բենզինի գնի բարձրացումը […]

Հայկ Մարությանի ստվերային կադրերը. «Ժողովուրդ»

«Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը մի քանի ամիս է՝ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է: Տեղեկությունը Երեւանի քաղաքապետարանից էլ են հաստատում՝ նշելով, որ քաղաքապետ Հայկ Մարությանի՝ դեռեւս սեպտեմբեր ամսին տված հանձնարարականի հիման վրա՝ Վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացրել Գրիգորյանի ղեկավարած կառույցում: «Ուսումնասիրության նյութերը հոկտեմբեր ամսվա վերջին փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ բոլոր […]

Չպատվաստվածների մուտքը «Հայփոստ» կարգելվի. «Ժողովուրդ»

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակվում են սահմանափակումները։ Գրեթե բոլոր երկրներում իշխանությունները տարատեսակ արգելքներով ու սահմանափակումներով ստիպում են քաղաքացիներին պատվաստվել, քանզի համավարակի դեմ պայքարի միակ միջոցը դա են համարում։ Հայաստանում կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ Առողջապահության նախարարությունում ակտիվ քննարկվում է հետագայում արգելել չպատվաստվածների մուտքը «Հայփոստ»-ի բաժանմունքներ։ Կառավարությանը մոտ […]

Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով

Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական եռագույնով՝ որպես խորհրդանշական քայլ 44-օրյա Արցախյան պատերազմի հրադադարի առաջին տարելիցի կապակցությամբ` ի հիշատակ զոհվածների և ի համերաշխություն Ադրբեջանում դեռևս գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների: Այս մասին տեղեկացնում է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը: «Շնորհակալություն Փոլ Կրեկորյանին և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ամբողջ կազմին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սամվել Բաբայանը Տիգրան Ավինյանին խոսք էր տվել․ «Հրապարակ»

«Ազատական կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանն օրերս հայտարարեց․ «ՀՀ օրենսդրության պահանջների խախտման եւ այլ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագրի ստորագրման, նյութերի վերաբերյալ Ազատական կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ կուսակցությունը Մեղրի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքում որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագիր չի ստորագրել եւ որեւէ անձի՝ կուսակցության անունից հանդես գալու լիազորությամբ չի օժտել»։ Ակնհայտ է, որ Մեղրիում […]

Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի պաշտոնավարման օրերը հաշված են. «Հրապարակ»

«Պաշտպանության նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի պաշտոնավարման օրերը հաշված են: Բացի այն, որ ՌՈ պետի հետ պայմանագրի ժամկետը լրացել է հոկտեմբերի 10-ին, կան տեղեկություններ, որ նա առնչություն ունի ԱԱԾ-ում հարուցված հայտնի զենքի գործին, որով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու ՊՆ մատակարար Դավիթ Գալստյանը մոտ մեկ ամիս առաջ կալանավորվել են: Զաքարյանը, […]

Ընդդիմադիրները խորհրդարան են հրավիրում Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ տնօրենին, արտգործնախարարին. Հրապարակ

«Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նոյեմբերի 16-ին հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել՝ «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով: Պատգամավորները համապատասխան թվով ստորագրություն են ներկայացրել ԱԺ ղեկավարությանը եւ պահանջում են, որ հերթական նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ հիմնական նիստում կազմակերպվի հրատապ քննարկումը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի