25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 10, 2021

Հայաստանի և Արցախի իշխանությունները հակախաղ չունեն․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Շուշիի հարակից հատվածով անցնող Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին, նոյեմբերի 8-ին, ադրբեջանցիների իրականացրած ահաբեկչության արդյունքում 1 զոհ, երեք վիրավոր ունենք։ Երբ ինձ հարցնում են, թե ինչ հետևանքներ կունենա այս վերջին միջադեպը, ապա առաջին բանը, որ մտքովս անցնում է, հիշում եմ հոկտեմբերին 9-ին, Մարտակերտի ուղղությամբ տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում գյուղատնտեսական […]

«Տղերք, որքան էլ վախից գոռաք, սպառնաք, արդարադատությունից չեք խուսափելու ոչ այստեղ, ոչ այնտեղ»․ Գեղամ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խենթանոց։ Հերիք չէ պատերազմ ու պարտություն բերելուց հետո ուժ չգտան, համարձակություն չգտան հրաժարական տալ, դեռ մի բան էլ 54 տոկոս, 54 տոկոս ասելով փորձում են պարտության մեղավորներ նշանակել, սպառնում են քրեական նոր գործերով, կրկին մարտի մեկ ու հոկտեմբերի 27 են ասում։ Չէ, սա իրոք խենթանոց […]

Հայաստանում սոցիալապես անապահով սպառողների համար ջրի սակագինը չի բարձրանա. մնացածի համար կարող է դառնալ 200 դրամ

Հայաստանում 2022 թվականի հունվարի 1-ից սպառողների համար կփոփոխվի ջրի սակագինը: «Քննարկվում է ներկայիս 180 դրամի փոխարեն առաջիկա 10 տարվա համար կայուն գին՝ 200 դրամ սահմանելու տարբերակը, իսկ սոցիալապես անապահով խմբի սպառողների համար ջրի սակագինը նախատեսվում է չփոփոխել», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Նա նշեց, որ հանձնաժողովն […]

Սպառողների համար գազի սակագինը հունվարի 1-ից չի փոխվի

Հայաստանում սպառողների համար գազի սակագինը 2022-ի հունվարի 1-ից չի բարձրանա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: «Սպառողների համար սակագինը հունվարի 1-ից, կարող եմ ասել, որ միանշանակ չի փոխվի, որովհետև արդեն բոլոր ժամկետներն անցել են»,-ասաց Բաղրամյանը՝ նկատի ունենալով հանձնաժողով սակագնի փոփոխման հնարավոր հայտնի ներկայացման, ուսումնասիրման և որոշման կայացման […]

«Խոսք ունեմ ասելու, խնդրում եմ հետս կռիվ չանեք…». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանը Թելեգրամի էջում գրել է «Խոսք ունեմ ասելու, խնդրում եմ հետս կռիվ չանեք։ Այսօր արդեն նոյեմբերի 10-ն է։ Կապիտուլյացիայից մեկ տարի ու մեկ օր է անցել։ Ես գիտեմ, որ ցավը շատ մեծ է։ Ես գիտեմ, որ այդ ցավը սրտներումս պահած ենք միշտ ապրելու։ Բայց, սիրելի ընկերներ, այսօրվանից սկսած ցավը պետք է լուռ տանել։ Այդ […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1675 դեպք, արձանագրվել է մահվան 69 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 1675 նոր դեպք, առողջացել է 1277 քաղաքացի, արձանագրվել է մահվան 69 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 10․052 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 220․2322 -ի: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր […]

«Ադրբեջանի ԱԳՆ-ն խնդրել է, որ շնորհավորենք նոյեմբերի 9-ի կապակցությամբ, իսկ ձեր ԱԳՆ-ն չի խնդրել, որ չշնորհավորենք»

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի գործընկերոջ հարցնում եմ՝ ինչո՞ւ իրենց երկիրը շնորհավորեց Ադրբեջանին նոյեմբերի 9-ի կապակցությամբ: Ասում է, «որովհետև Ադրբեջանի ԱԳՆ-ն խնդրել է, որ շնորհավորենք, իսկ ձեր ԱԳՆ-ն չի խնդրել, որ չշնորհավորենք: Նաև ձեր ԱԳՆ-ն երբեք չէր ասել, որ իր համար խնդրահարույց կլինի, եթե մեր դեսպանը գնա Շուշի»։ Կարճ՝ մեր դիվանագիտության մասին»:

Եվրամիության և Շենգեն գոտու ո՞ր երկրներն են ընդունում «Սինոֆարմ» պատվաստանյութը

Համաձայն պատվաստանյութերի ստուգման VisaGuide.World հարթակի տվյալների, որը հնարավորություն է տալիս ճամփորդող անձանց ստուգել պատվաստանյութի վավերականությունը որևէ երկրում, Եվրամիության և Շենգեն գոտում գտնող հետևյալ երկրները ընդունում են չինական «Սինոֆարմ» պատվաստանյութը: Ավստրին Կիպրոս Հունաստան Հունգարիա Իսլանդիա Նիդերլանդներ Իսպանիա Շվեդիա Ֆինլանդիա Շվեյցարիա Իսպանիան առաջին երկրներից է, որ ընդունել է Սինոֆարմ պատվաստանյութը: Ճանապարհորդության գործընթացը հեշտացնելու և ազատ տեղաշարժին աջակցելու նպատակով Նիդեռլանդները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի