20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 5, 2021

Դավիթ Տոնոյանին նվիրած զենքերն ԱԱԾ-ն տարել է փորձաքննության. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել։ Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ իրավապահ մարմինների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ իշխանությունների ներկայացուցիչները բարեխոսում են, որ Ստեփան Գալստյանի խափանման միջոցը փոխվի, քանի որ նա քավության նոխազ է իրականում։ Այսինքն՝ ամեն ինչ արվում է, որ Զինված ուժերի շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին ազատ […]

Սկսնակ ֆերմերները՝ ծանր վիճակում. անասնակեր չկա. «Ժողովուրդ»

Սկսնակ ֆերմերները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում. անասնակերը ոչ միայն թանկացել է, այլեւ չկա: Այս ոլորտում ամիսներ առաջ արձանագրված դեֆիցիտի եւ գնաճի խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում, թեեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ կառավարությունը մտադիր է էժան գնով համակցված կերեր տրամադրել ֆերմերներին: Ինչպես տեսնում եք, Էկոնոմիկայի նախարարությունից […]

Իշխան Զաքարյանը դուրս կգա «Պատիվ ունեմ» խմբակցությունից, իսկ մանդատը վայր չի դնի․ «Հրապարակ»

Տեւական ժամանակ է՝ խոսվում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալու մասին։ Զաքարյանն օրերս խմբակցության ղեկավարությանը հայտնել է, որ որոշումն արդեն կայացրել է եւ, ըստ ամենայնի, առաջիկայում կհրապարակի։ Պրոցեսը, որը սկսվել էր ամիսներ առաջ, գուցե` նոր ԱԺ-ի կազմավորման առաջին իսկ պահից, պարզապես սառեցվել էր Արթուր Վանեցյանի շնորհիվ։ Մեր տեղեկություններով, նա նախատել էր […]

Ինչո՞ւ նոր մարզպետի նշանակումը տեղի չունեցավ․ «Հրապարակ»

«Երեկ, կառավարության որոշմամբ, Հովհաննես Հարությունյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից։ Ազատման որոշումը չզեկուցվող հարցերի մեջ էր, այդ պատճառով նիստի ժամանակ չհայտարարվեց։ Մինչդեռ նախկինում, երբ նոր մարզպետ էր նշանակվում, նիստի օրը հայտարարվում էր ե՛ւ գործող մարզպետի ազատման, ե՛ւ նորի նշանակման մասին։ Նշենք․ մամուլում գրվել է, որ Հարությունյանի փոխարեն Շիրակի մարզպետ է նշանակվելու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի