19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2, 2021

Երկիրը՝ ամենաթողության հորձանուտում. «Փաստ»

Բազմաթիվ են պետության համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրները, որոնք հատուկ ուշադրության և անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման կարիք են զգում։ Սակայն ներկայումս այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ այդ խնդիրների հարցում իսկական քաոս է երկրում։ Եվ պատահական չէ այն տպավորությունը, որ կարծես պետության գործունեությունը պարալիզացվել է, իսկ իշխանություն ընդհանրապես գոյություն չունի, որպեսզի համապատասխան հարցերով զբաղվի։ Այդպիսի ամենաթողության պատճառով […]

Նման միտք գեներացնելու համար յուրահատուկ տգետ պետք է լինել. «Փաստ»

Կառավարության նախաձեռնությամբ Ամանորի տոնական օրերը կրճատվելու «ճանապարհին» են: ԱԺ-ն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը: Այս տեսքով օրենքն ամբողջովին ընդունելու դեպքում ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը: Ընդդիմությունն առաջարկում է հանգստյան թողնել նաև հունվարի 2-ը, Մայր աթոռը՝ նաև հունվարի 5-ն ու 7-ը: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի խոսքով, այս որոշումն […]

Արարատի մարզում ՔՊ-ականներն իրար «միս են ուտում». «Հրապարակ»

«ՔՊ-ականների ջրերը մի առվով չեն հոսում ոչ միայն Երեւանում, այլեւ՝ մարզերում: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կռիվ են գցել իշխանությունների «տանը», ամենուրեք իշխող «Քաղպայմանագրի» անդամները բաժանվել են հակամարտող թիմերի` չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ թեկնածուների հարցում: Լարված իրավիճակ է Արարատի մարզում, որտեղ, կարելի է ասել, թշնամական հարաբերություններ են ձեւավորվել նախկին ու ներկա մարզպետների՝ Գարիկ Սարգսյանի ու […]

Երեքի անունները հայտնի են․ «Հրապարակ»

«Նախօրեին կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանը չորրորդ անգամ հանդիպել է արտախորհրդարանական որոշ ուժերի ղեկավարների հետ: Ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս»-ի ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան»-ի նախագահ Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն […]

Դիվանագիտական սկանդալ․ «Հրապարակ»

«ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության պաշտոնական կայքէջում, ինչպես նաեւ ֆեյսբուքյան պաշտոնական էջում սեւով ապիտակի վրա գրված է, որ ԱՄՆ-ն Հայաստանի կարեւորագույն գործընկերն է: Ոչ թե կարեւոր գործընկերներից մեկը, այլ հենց կարեւորագույնը: Այսինքն` Ռուսաստանը չէ մեր ռազմավարական գործընկերը, Իրանը չէ, Վրաստանն ու Ֆրանսիան էլ չեն, հենց ԱՄՆ-ն է: Նման խայտառակ ձեւակերպումը, իհարկե, կա՛մ ոչ կոմպետենտության հետեւանք է, կա՛մ […]

ՔՊ-ն շանտաժի միջոցով է հասել ցանկալի հուշագրին. «Ժողովուրդ»

Գյումրեցիներն այն համոզմանն են, որ «Բալասանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցության հուշագիր ստորագրելով, գնացել ու «նախրի մեջ էշի ճակատն է պաչել»: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են՝ ՔՊ-ն շանտաժի միջոցով է հասել ցանկալի հուշագրին: Տեղեկությունը մեզ հետ զրույցում նաեւ քաղաքագետ Գագիկ Համբարյանը հաստատեց: «Բալասանյան» դաշինքն այնքան ձայն էր ստացել, որ կարող էր «Զարթոնքի» հետ կոալիցիա […]

Ինչու ՔՊ-ականները Կամո Քոչունցին չեն ընդունում. «Ժողովուրդ»

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցի հանդեպ խորհրդարանում առկա վերաբերմունքը խորը արմատներ ունի: Բանն այն է, որ երբ օրեր առաջ Քոչունցը եկել էր խորհրդարան եւ մասնակցում էր փակ նիստի, իշխանական պատգամավորները նրան միայնակ էին թողել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երբ նա եկել է Ազգային Ժողով, նրան իշխանական խմբակցությունից ոչ ոք չի դիմավորել, չի […]

Հայկական ծխախոտի շուկայում լուրջ անկում է արձանագրվել. «Ժողովուրդ»

Հայկական ծխախոտի շուկայում լուրջ անկում է արձանագրվել. պատճառը Covid-19-ն է, երբ Հայաստանում այս համավարակի պատճառով ֆինանսական մեծ վնասներ կրեցին նաեւ տնտեսության մյուս ոլորտները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա 8 ամիսներին ծխախոտի արտադրության ծավալները պակասել են 15.8 տոկոսով: Մեզ հայտնի դարձավ, որ այս տարվա հունվար-օգոստոսին արտադրվել է 14.6 մլրդ հատ սիգարետ՝ նախորդ տարվա 17.4 մլրդ […]

Ալեն Սիմոնյանն ու իշխանական պատգամավորները հունական կղզում հանգստացել են հայտնի գործարարի հետ․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ Էդքան խոսում են առավոտից իրիկուն՝ կոռուպցիայի դեմ պայքարենք։ Ձեզ թվում ա՝ կոռուպցիան պոզով-պոչով տենց մեծ կենդանի ա՞։ Է՛ս ա կոռուպցիան։ Նիկոլ Փաշինյան, ԱԺ պատգամավոր, 21.05.2014 Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նրա կինն ու իշխող խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Հրաչյա Հակոբյանը (վարչապետի աներորդին) սեպտեմբերի սկզբին ժամանակ են անցկացրել հունական կղզիներից մեկում գործարար, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի