24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 14, 2021

«Ադրբեջանի մոտեցումները հայկական պատմամշակութային ժառանգությանը երկակի են՝ ֆիզիկական ոչնչացում և ինքնության խեղաթյուրում». ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ

Այսօր խորհրդարանում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հրավիրված «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ ՀՀ ԱԳՆ բազմակողմ համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանն ասաց, որ 44-օրյա պատերազմի առաջին օրվանից էլ պարզ էր, որ խնդիր է  դառնալու պատմամշակութային […]

Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցված է իմ աշխատասենյակում․ Այդպիսինն է սահմանված նոր կարգը․ Բադասյան

«Այո, ՀՀ վարչապետի լուսանկարը փակցված է իմ աշխատասենյակում»․ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Վերջինս նշեց, այդպիսին է սահմանված նոր կարգը, այդպիսի ընթացակարգ է ։ «Որևէ օրենսդրական կարգավորում չկա, ուղղակի այդպես է հիմա ընդունված, այդ կարգը պահպանվում է։ Կառավարությունն է որոշել»։ Վերջինս անդրադարձավ նաև տեղեկություններին, իբրև կադրային […]

Երեխաների աչքի առջև հոր նկատմամբ բռնի ուժ կիրառելու դեպքով գործն ուղարկվել է ՀՔԾ․ դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ՝ «Ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում քաղաքացուն՝ երեխաների աչքի առաջ» վերտառությամբ: ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ և սուցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում տեսանյութը ֆիքսվել է: Այն ուղարկվում է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով […]

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին: Այդ փոփոխություններից մեկով ՀՀ ՊՆ-ի հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է ներկայացված նախագծով արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրել ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը: «Այս նախագծով առաջարկվում է լիազորություն վերապահել ՀՀ ոստիկանությանը՝ ՀՀ պաշտպանության […]

Իմ երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 12-ին Հռոմում մասնակցել է իտալական հանրահայտ «Elettronica Group» ընկերության հիմնադրման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: ««Elettronica Group»-ը պաշտպանության, կիբերանվտանգության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում ծառայություններ մատուցող աշխարհի առաջատար ընկերություններից է: Ընկերությունը մեծ ռեսուրսներ է օգտագործվում հետազոտություններ ու զարգացման ծրագրեր իրականացնելու համար և գրասենյակներ ունի աշխարհի տարբեր կետերում: Արմեն Սարգսյանը միջոցառմանը հանդես է եկել […]

Հանրային հեռուստաընկերությանը ավելի քան 377 մլն դրամի արտոնություն տրվեց

Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերից է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացնելու և 2020 թվականի գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից ազատելու մասին որոշման նախագիծը։ Կառավարության այս որոշման նախագծի ընդունումը հիմնավորվում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» բնականոն գործունեության ապա­հովման համար ԱՍԲ-1 նկարահանման տաղավարի տեխնիկական վերազին­­ման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։ Հանրային հեռարձակողի խորհրդի […]

3 տարեկան տղային ցնցումներով տեղափոխել են հիվանդանոց. հայրը մանրամասնում է․ armLur.am

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ քիչ առաջ ցնցումների մեջ «Սուրբ Աստվածամայր» բ/կ են տեղափոխել 3 տարեկան տղա երեխայի: Կայքին նաև հայտնի է դարձել, որ երեխան ցնցման մեջ է ընկել երեկ ոստիկանների կողմից Քեսաբի 6 հասցեում իր հայրիկին՝ Վազգեն Ռաֆայելյանի նկատմամբ բռնություն կիրառելուց հետո: ArmLur.am-ի հետ զրույցում ոստիկանների կողմից բռնության ենթարկված Վազգեն Ռաֆայելյանն ասել է, որ երեխայի […]

Իրանում մտահոգություն կա, թե Սյունիքը կտրվի Ադրբեջանին. Արմեն Գրիգորյանը դա «կեղծ շշուկներ» է անվանել

Իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կեղծ շշուկներ է որակել խոսակցությունները, թե Սյունիքը կտրվի Ադրբեջանին և դրա փոխարեն Հայաստանն Ադրբեջանի հյուսիսային տարածքից մի հատված կստանա։ «Tasnim» լրատվական գործակալության լրագրողի խոսքով, այդ տեսակետներն այնքան տարածված են Իրանում, որ Իրանի հասարակության, բնակչության և իշխանական շրջանակների մոտ կա մտահոգություն, որ հնարավոր է վարագույրների […]

Արման Թաթոյանը դիմել է ՍԴ անորոշ ձևակերպումներով լի ծանր վիրավորանքի քրեականացումը վիճարկելու հարցով

Երեկ դիմել եմ Սահմանադրական դատարան անորոշ ձևակերպումներով լի ծանր վիրավորանքի քրեականացումը վիճարկելու հարցով (դիմումի կարևոր մանրամասներ) Խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածին, որը ծանր վիրավորանք է համարում անձին հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, իսկ հետո մյուս մասերով ավելի է խճճում հոդվածը: Այս հոդվածը լի է անորոշ ձևակերպումներով, զուրկ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՍեպտեմբերիՆոյեմբերի