20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 12, 2021

Պարտադիր թեստավորման պահանջը կարող է դառնալ ամսական 3 անգամ․ «Ժողովուրդ»

Կորոնավարակից մահերի աճը եւ պատվաստումների ոչ բավարար քանակը կարող է ստիպել իշխանություններին անցնել ավելի կտրուկ քայլերի: Մեզ տեղեկություններ են հասնում այն մասին, որ պարտադիր թեստավորման 14-օրյա ժամկետը կարող է դառնալ 10 օր, այսինքն՝ ամսական 3 անգամ: Սա նշանակում է, որ եթե մինչ այժմ չպատվաստված քաղաքացիները հույս ունեին, որ 14-օրը մեկ թեստ հանձնելով՝ կարող են խուսափել […]

Չեն թույլատրի գնալ աշխատանքի, չեն վճարի աշխատավարձ և կազատեն աշխատանքից․ «Հրապարակ»

«Պետական համակարգի եւ մասնավոր ոլորտի այն աշխատողներին, որոնք չեն պատվաստվի կամ թեստավորվի եւ տեղեկանքներ չեն ներկայացնի գործատուին, գործատուն իրավունք կունենա չթույլատրել ներկայանալ աշխատանքի, չվճարել աշխատավարձ, ինչպես նաեւ ազատել աշխատանքից։ Օրենսդրական նման փոփոխություններ է մշակել կառավարությունը՝ առաջարկում է լրացումներ կատարել Աշխատանքային օրենսգրքում, «Հանրային ծառայության մասին» օրենքում, որոնցով սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը […]

Առողջապահության նախարարությունը նոր մեթոդներ է մշակում. «Հրապարակ»

«Առողջապահության նախարարությունը, մեր տեղեկություններով, նոր մեթոդներ է մշակում, որպեսզի հանրությանը ստիպի ամեն գնով պատվաստվել։ Ու սկսել են հենց իրենցից՝ բուժհաստատություններից։ Մեզ ասացին, որ նախարար Անահիտ Ավանեսյանը քովիդով հիվանդների բուժման համար դոտացիոն գումարներ ստացող բժշկական կենտրոններին հրահանգ է իջեցրել, որ այն ԲԿ-ները, որոնց աշխատակիցների 90 տոկոսը եւ ավելին պատվաստված չի լինի, հաջորդ ամսվանից 30 տոկոսով պակաս ֆինանսավորում, […]

Դավիթ Տոնոյանը լռում է Փաշինյանին փրկելու համար. «Ժողովուրդ»

 «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի շուրջ տեղի ունեցող քրեական գործընթացներից: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ՝ ինչու ցուցմունք չի տալիս նախկին նախարարը: Բանն այն է, որ երեկ նախկին նախարարի փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե. «Պարոն Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ որեւէ պարագայում չի ընդունի, քանի որ […]

Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է. «Ժողովուրդ»

Հայտնի իրողություն է, որ Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ միայն սննդամթերքի գներն այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 15.4 տոկոսով բարձրացել են: Բայց զուգահեռ նկատենք, որ պարենի համաշխարհային գներն են բարձրացել, ինչը նշանակում է, որ թանկացումներ արձանագրվել են ամբողջ աշխարհում: Եւ Հայաստանն այս առումով անմասն չի մնացել: […]

ՔՊ խմբակցության գործունեությունը ԱԺ-ում «դադարեցվել» է. «Ժողովուրդ»

ԱԺ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, կարելի է ասել, պարապուրդի է մատնված: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իշխանական պատգամավորները, թողած իրենց բուն օրենսդրական գործառույթները, լծվել են տարբեր համայնքապետերի ընտրությունների կազմակերպչական ու անցկացման բուն պրոցեսին: Ըստ մեր տեղեկությունների՝ մի հատվածն անգամ մարզերից չի էլ գալիս Երեւան խորհրդարանի աշխատանքներով զբաղվելու համար. գիշերուզօր քարոզարշավ են իրականացնում: Կարելի է […]

Նիկոլի նման հակահայ կերպար, երևի թե, Օսմանյան կայսրությունում էլ չի եղել․ Արտակ Զաքարյան

Նիկոլի նման հակահայ կերպար, երևի թե, Օսմանյան կայսրությունում էլ չի եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը: «Հայկական զինուժի գործոնը շարքից հանելուց, ողջ հարավային Արցախը թշնամուն հանձնելուց հետո, հիմա էլ Սյունիքն է դարձնում կռվախնձոր Թուրքիայի, Իրանի, Պակիստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերի միջև։ Այսօր Իրանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՍեպտեմբերիՆոյեմբերի