25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 7, 2021

Շուշին նյութապես «գնահատելն» անմարդկային է․ Շուշին մեր հայրենի հողն է, խորհրդանիշը, մշակութային, կրոնական կենտրոնը․ Անժելա Էլիբեգովա

«Անմարդկային մոտեցում է՝ Շուշին գնահատել, «չափել» նյութական ցուցիչներով։ Մի կողմ թողնենք, որ Շուշին ռազմավարական առումով տարածաշրջանի ամենագլխավոր կետերից մեկն է, որի հանձնումը ընդհանուր տարածաշրջանի համար աղետալի հետևանքներ ունի և ունենալու է։ Դրանից բացի, Շուշին մեզ համար խորհրդանիշ է, մեր մշակութային, կրոնական կենտրոններից է, և երբ գնահատում է՝ քանի շենք է կառուցվել, քանիսը չի կառուցվել, ակնհայտ […]

Բյուջեից 35 մլն դրամ կհատկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 7-ի նիստում որոշեց կռավարության պահուստային ֆոնդից շուրջ 35 մլն դրամ հատկացնել Երևան-Էջմիածին մայրուղում «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշար կազմակերպելու համար: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ մրցույթը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին՝ Փարաքար-Էջմիածին հատվածում, 10 կմ երկարությամբ կրոսավազք: «Այս 35 մլն դրամից 15 մլն դրամը կմրցանակային ֆոնդն է, մնացածը կազմակերպչական […]

«Առաջիկայում կտեսնենք, թե լրացուցիչ ինչպիսի միջոցներ պետք է կիրառենք, որ պատվաստումների գործընթացն արագանա»․ Առողջապահության նախարար

Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ մի շարք երկրներում COVID-19-ի դեմ պատվաստման ցուցանիշը հասցվել է 90 տոկոսի, սակայն Հայաստանում կան  ուժեր, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի մեզ մոտ հնարավորինս դանդաղի պատվաստման գործընթացը։ Նախարարի այս հայտարարությունը զայրացրեց Նիկոլ Փաշինյանին, և նա խիստ ու մեղադրական տոնով արձագանքեց․ «Ոչ մեկը չի կարող մեզ խանգարել […]

Բացառիկ է նրա ավանդը պետականության կառուցման գործում. Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Վիգեն Չիտեչյանի մերձավորներին և հարազատներին

Խորը ցավով տեղեկացա ականավոր պետական գործիչ, արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի մահվան մասին, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Բացառիկ է նրա ավանդը պետականության կառուցման գործում և անուրանալի է նրա դերը հայ դիվանագիտության կայացման մեջ: Մեծ ջերմությամբ եմ հիշում իմ ուսումնառության տարիներին Վիգեն Չիտեչյանի մարդկային և դասախոսական որակները: Խորին ցավակցություններս եմ […]

Կյանքից հեռացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը

80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը: ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարիներից Վիգեն Չիտեչյանը զբաղեցրել է պետական բարձր պաշտոններ և մեծ ավանդ է ունեցել հայոց պետականության կառուցման գործում: Նա իր բազմամյա գործունեությամբ և հարուստ փորձով նշանակալի ներդրում է ունեցել նաև Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության […]

«Ինչպե՞ս է Շուշին «բանակցության» թեմա եղել մինչև պատերազմը, եթե դու պատերազմի 23-րդ օրը հայտարարել ես, որ սեղանին բացառապես «5+2» տարբերակն է»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2020-ի հոկտեմբերի 20-ին վարչապետի աթոռը զբաղեցնող անձին հարցրել եմ, թե այս պահի դրությամբ ի՞նչ է առաջարկվում միջնորդների կողմից։ Ինքը ուղիղ ասել է՝ «5 պլյուս 2 »տարբերակը։ Այդ հանդիպմանը տարբեր ուժերի ներկայացուցիչներ են եղել եւ կարող են իմ պնդումը հաստատել։ Պարզ է, որ Շուշին ու Հադրութը չեն մտնում «5 […]

«Ձերբակալեք, կալանավորեք». Փաշինյանը հունից դուրս եկավ՝ իրենց խանգարողներ չպետք է լինեն

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց 2 միլիարդ 365 միլիոն դրամ լրացուցիչ գումար հատկացնել առողջապահության նախարարությանը, որը պետք է ուղղվի Հայաստանում կորոնավիրուսի վարակի կանխարգելման, բուժման ու այլ համալիր միջոցառումների շրջանակում անհրաժեշտ ծախսեր իրականացնելու համար: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, թե այս պահին ակտիվ դեպքերի մեջ ընդամեեը 176 հոգին են, ովքեր, պատվաստված լինելով, բուժման կարիք ունեն: Նախարարի խոսքովՙ […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1309 նոր դեպք, մահացել է 30 մարդ

Հոկտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 268 672 դեպք, որոնցից 246 259-ն` առողջացած, 5466-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15 722 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 780 512 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 9598 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1309 նոր դեպք: Ունենք […]

Սրանք վարձու քաղաքական խմբավորումներ են․ պետք է պարզենք՝ Ադրբեջանի՞, Թուրքիայի՞, թե՞ այլ պետությունների կամ տրանսազգային կազմակերպությունների կողմից են վարձված․ Արտակ Զաքարյան

«Ես կարծում եմ, որ հայկական կողմի դիրքորոշումն այստեղ, մեծ հաշվով, հաշվի չեն էլ առել։ Այսինքն, ուղղակի թռիչքը կատարել են, և վերջ։ Հայաստանը չկա։ Պաշտոնական Երևան, դիմակայություն, պահանջներ ներկայացնել, սեփական օդային տարածքի նկատմամբ իրավական գործիքակազմ կիրառել, որպես այդպիսին, գոյություն չունի», – 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՍեպտեմբերիՆոյեմբերի