25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 24, 2021

Պուտինը խնդրեց ինձ չնվաստացնել Փաշինյանին մեր ներկայությամբ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման ժամանակ. Ալիև

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվ դեր է խաղացել Ղարաբաղում 2020 թվականի աշնանը զինված հակամարտության կարգավորման գործում, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւn «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում: «Դա նոյեմբերի 8-ի երեկոյան էր: Եվ նոյեմբերի 9-ին մենք պայմանավորվեցինք կրկին հեռախոսազրույց ունենալ, քանի որ Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ ակտիվ դերակատարում ունեցավ իրադարձություններում, նա փոխանցում էր իմ ուղերձները Փաշինյանին, […]

«Հայրենիք» կուսակցությունը Դիլիջանի ընտրություններին մասնակցում է «Դիլիջան՝ Իմ Հայրենիք» կարգախոսով

«Հայրենիք» կուսակցության կենտրոնական կառույցի ներկայացուցիչները Դիլիջան համայնքի ավագանու թեկնածուների հետ սեպտեմբերի 23-ին մասնակցել են քարոզարշավին, որը մեկնարկել է «Դիլիջան՝ Իմ Հայրենիք» կարգախոսով։ Դիլիջանում քարոզարշավի ժամանակ հայրենիքցիները զրուցել են համայնքի բնակիչների հետ, լսել նրանց մտահոգությունները, պատասխանել հետաքրքրող հարցերի, առաջարկել կարգավորումներ, որոնց հիմնական մասը ներկայացված է ավագանու ընտրությունների՝ «Հայրենիք» կուսակցության նախընտրական ծրագրում։ Քարոզարշավի շրջանակում ավագանու թեկնածուներն այցելելու […]

Պետք է կարգավորենք հարաբերությունները Թուրքիայի հետ, այդ կարգավորումը պետք է լինի աստիճանական. Արմեն Գրիգորյան

Ե՛վ նախընտրական փուլում, և՛ ընտրություններից հետո մենք խոսել ենք ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման, խաղաղության դարաշրջանը բացելու և կայունություն ապահովելու մասին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այդ տրամաբանության շրջանակում նաև պետք է կարգավորենք հարաբերությունները Թուրքիայի հետ, այդ կարգավորումը պետք է լինի աստիճանական։ Մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունների կարգավորման […]

Խաղաղության և պատերազմի քննիչ հանձնաժողով Մաս 2

Քննիչ հանձնաժողովի խնդիրը ոչ թե մեղավորներ գտնելը կամ առավել ևս նշանակելն է, այլ հետևությունները՝ նոր պատերազմների և նոր սխալների կանխարգելման նպատակով։ Հետևություններ՝ ապագայի համար։ Կարո՞ղ ենք վեր կանգնել մեղավորության նեղ շրջանակից։ Մեղավորի կամ մեղավորների ու նրանց մեղքի բաժնի որոշումը քաղաքական և իրավական այլ պրոցես և այլ գործիքակազմ է ենթադրում։ Դա չի լինելու ԱԺ-ում, դա չի […]

Սեպտեմբերի 26-ին Դաշնակցությունը երթով գնալու է դեպի «Եռաբլուր», նրանք համախմբման կոչ են անում

Սեպտեմբերի 26-ին՝ 18։30-ին, Գարեգին Նժդեհի հրապարակից Դաշնակցությունը երթով գնալու է դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն, այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Երթը նվիրված է մեր հերոսների սուրբ հիշատակին։ Սեպտեմբերի 21-ին տարբեր նախաձեռնություններ եղան «Եռաբլուր» այցելության և մասնակիցների թիվը բավականին պակաս էր։ Մենք համախմբման, ոգեկոչման երթ ենք անում ի […]

Լեռնային Ղարաբաղ չկա, Հայաստանը պետք է հրաժարվի կարգավիճակի հարցից. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական “Ազգային պաշտպանություն” ամսագրին տված հարցազրույցում խոսել է խաղաղության հեռանկարների և «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի» մասին, հաղորդում Է Sputnik Азербайджан-ը: «Հեռանկարները հիմնականում կախված են հայկական կողմի դիրքորոշումից։ Մենք մեր դիրքորոշումը նշել ենք։ Մենք պատրաստ ենք սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Մենք պատրաստ ենք աշխատանքներ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղ պայմանագրի ուղղությամբ։ Այն […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 906 նոր դեպք, մահվան՝ 18 դեպք

Սեպտեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 256 554 դեպք, որոնցից 238 527-ն` առողջացած, 5216-ը` մահվան ելքով, հայտնում են ԱՆ-ից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11612 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 676 198 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6221 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 906 նոր դեպք: […]

«Մենք դեռ չենք տեսնում Հայաստանի կողմից դրական արձագանք մեր առաջարկին». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու՝ հորդորելով Երևանին ընտրություն կատարել համագործակցության և տարածքային պահանջների միջև, գրում է ՏԱՍՍ-ը: «Հակամարտությունն ավարտված է, ուստի Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին` սահմանների սահմանազատման և սահմանագծման սկզբունքի, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի