20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 17, 2021

Ադրբեջանն Արցախի արևմտյան հատվածում խախտել է հրադադարը. վիրավորվել է ՊԲ զինծառայող

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը, հայտնում են ՊԲ-ից: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությոնը:

Մեր գերիների նկատմամբ կտտանքների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ հավասարաչափ շահագրգիռ են Ալիևն ու Նիկոլը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մեր գերիների նկատմամբ կտտանքների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ հավասարաչափ շահագրգիռ են Ալիևն ու Նիկոլը:   Այս, առաջին հայացքից պարադոքսալ, իրողությունը իրականում ունի իր հստակ բացատրությունը: Նիկոլը Հայաստանում Ալիևի պրոքսին է, և Ադրբեջանը շարունակում է իր պատերազմը մեր դեմ, որը ստացել է հիբրիդային բնույթ և որում […]

Այն պահին, երբ պատրաստ կլինենք հող հանձնողին հանձնել հողին, հող չենք ունենա․ Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Այն պահին, երբ պատրաստ կլինենք հող հանձնողին հանձնել հողին, հող չենք ունենա․․․   Շատ ակնհայտ, անթաքույց հայրենիքը հանձնվում է, կիլոմետր առ կիլոմետր, գյուղ առ գյուղ․․․Ադրբեջանցին գալիս ու իր անցակետերն է ճպպացնում մեր երեսին, մեր՝ արյունով ազատագրված եւ պահպանված հողի երեսին։Իսկ մենք , խոհափիլիսոփայական […]

Հիմա պա՞րզ է, թե «բադեն-բադեն» տխմարագույն օպերացիան ինչ նպատակներ է հետապնդում. Աշոտյան

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հիմա պա՞րզ է, թե «բադեն-բադեն» տխմարագույն օպերացիան ինչ նպատակներ է հետապնդում։ Մեծ դեզինֆորմացիոն փուչիկ՝ հերթական զիջումների նախաշեմին»։              

Պատվաստանյութերի վերաբերյալ տգիտության շքերթ` Ավանեսյանի կողմից․ Հակահամաճարակային Ալյանս Նախաձեռնություն

Վաղուց չէինք անդրադարձել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի մտքի գոհարներին։ Բայց, լռելն արդեն անկարելի է դառնում, երբ չկայացած իրավաբանը սկսում է բժշկական հարցեր մեկնաբանել, այն էլ այնպիսի զգայուն թեմայի շուրջ, ինչպիսին պատվաստումներն են։ Ըստ բժիշկ մասնագետի կերպարի մեջ մտած Ավանեսյանի. «Պատվաստումները, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները որևէ կերպ չեն անդրադառնում մարդու վերարտադրողական առողջության վրա։ Չկա […]

Ադրբեջանը Շուշին առաջադրել է 2023 թվականին «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» կոչմանը

Շուշին առաջադրվել է 2023 թվականին «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» կոչման համար: Այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի