20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 29, 2021

Կապիտուլյանտների «գաղափարախոսությունն» է հայկական տեղանուններին թուրքական անվանումներ վերագրելը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հանրապետականի կառավարությունն՝ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ տեղանունների փոփոխության կառավարական հանձնաժողով էր ստեղծում, որպեսզի վերականգնվեն մեր Հայրենիքի որոշ թրքացված ու աղավաղված տեղանունների՝ գյուղերի, գետերի, սարերի անվանումները։   Դա հայկական ու հայրենատիրական մտածողության վառ օրինակ էր։ Դա էր իրական Հանրապետականի գաղափարաբանությունը։ Իսկ հողատուների ու կապիտուլյանտների «գաղափարախոսությունն» […]

ՀՀ երրորդ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Տարիել Բարսեղյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բարսեղյանների ընտանիքին` Տարիել Բարսեղյանի անժամանակ մահվան կապակցությամբ:   Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է. «Խոր ցավով տեղեկացա իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Տարիել Բարսեղյանի անժամանակ մահվան մասին: Անուրանալի է Տարիել Բարսեղյանի ավանդը թե՛ գիտական և մանկավարժական գործունեության ընթացքում սերունդների կրթության ու դաստիարակության, թե՛ իրավունքի և […]

ՀՀ երրորդ նախագահը ցավակցություն է հայտնել լրագրող Կարմեն Դավթյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, լրագրող Կարմեն Դավթյանի անժամանակ մահվան կապակցությամբ, ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին, որում մասնավորապես ասված է. «Ցավալի էր լսել ժամանակակից հայ լրագրության մեջ իր ուրույն տեղն ունեցող, երկարամյա մասնագիտական գործունեության ընթացքում մշտապես սուր գրչով և սկզբունքայնությամբ առանձնացած` լրագրող Կարմեն Դավթյանի անժամանակ մահվան մասին:   Ծանր հիվանդությունը հաղթահարելու ընթացքում անգամ Կարմենը […]

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի ուղղությամբ. ՊՆ

Օգոստոսի 29-ին, ժամը 00։20-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո, ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն, որը տևել է շուրջ երկու ժամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Ժամը 02.25-ին ադրբեջանական դիրքերին է մոտեցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի