28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 25, 2021

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների նկատմամբ իրականացվող գործողությունները ոչ այլ ինչ են, քան ապօրինություններ. հայտարարություն

5.thumb

Լրագրողականմի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որի տեքստում, մասնավորապես, նշված է. «Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ու վրդովմունքն ենք արտահայտում վերջին երկու օրերին Ազգային ժողովում տիրող անընդունելի իրավիճակի և գործընթացների, հատկապես՝ դրանք լուսաբանող լրագրողների ու օպերատորների աշխատանքները խոչընդոտելու կամ ապօրինաբար դադարեցնելու փաստերի առնչությամբ։ Այսպես, օգոստոսի 24-ի նիստին, երբ ԱԺ պատգամավորների թեժ վեճերը վերածվեցին […]

Վերջնարդյունքում ձեր «ռազբորկաները» տեղափոխվելու են փողոց և, հուրախություն թշնամու, հանգեցնելու են քաղաքացիական բախումների․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Vahe-Hakobyan-2-1

ԱԺ–ում կառավարության 2021-2026թթ. ծրագրի այսօրվա քննարկման ժամանակ սադրանքի մեջ է ներքաշվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Հարկ ենք համարում հիշեցնել, որ Սեյրան Օհանյանը հայրենիքին բացառիկ ծառայություններ մատուցած, այն ազատագրած, բանակի ստեղծման ու կառուցման գործում բացառիկ ներդրում ունեցած, 44-օրյա պատերազմին ակտիվ մասնակցած, մեծագույն հարգանքի արժանի հայորդի է: Դավաճան եզրույթը մի օգտագործեք պատեհ ու անպատեհ […]

«Ֆորսմաժորային վիճակ է ստեղծվում Հայստանում և դրա հիմնական կուլմինացիան, ըստ երևույթին, դեկտեմբերին է լինելու»․ Ստեփան Դանիելյան

Stepan-Danielyan-1

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի գործող կառավարությունը «պետք է գնա ցավոտ և ծանր լուծումների» (Վ․Վ․Պուտին) և այդ «ցավոտ» և «ծանր» լուծումների ժամանակը սպառնալի արագությամբ մոտենում է։ Խորհրդարանում ստեղծված իրավիճակի ամենացավոտ և ծանր պահն այն է, որ այդ ֆոնին է կառավարության ղեկավարը ստիպված լինելու ստորագրել այն փաստաթղթերը, որի առաջ իրեն կանգնեցրել են և […]

Բռունցքվելն է միակ ճանապարհը, մոմն այլեւս չի օգնի. Մարգարիտ Եսայան

132713583_1325536664469573_3250637349005404762_o

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Բռունցքվելն է միակ ճանապարհը, մոմն այլեւս չի օգնի․․․․   Բոլորս խորհրդարանական ընդդիմությանը խելք ենք սովորեցնում, դասեր տալիս, ասում՝ ինչն է ճիշտը եւ ինչն է սխալը։Ունենք իրավունք, շատերը ունեն այդ իրավունքը, քանզի նոյեմբերի 9-ից հետո մենք բոլորս փողոցում էինք, վրաններւմ, խարույկների առաջ եւ բոլորիս […]

«Սրանք մանկուց ճնշված, բարդույթավորված են եղել․․․ իրենց պատանեկան տարիներին կուտակված բարդույթներից ազատվում են այլոց հանդեպ հոխորտալով, ծեծկռտուք հրահրելով»

Avetiq-Ishxanyan-2

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՈՂՈՐՄԵԼԻՆԵՐԸ․․․ Դիտելով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը, որոշեցի ևս մեկ անգամ կրկնել, թե որն է այս ամենի պատճառը։ Այսօրվա մեծամասնություն կոչված խառնամբոխի ներկայացուցիչները, մանկական, պատանեկան տարիներին, իրենց բակում, փողոցում, շրջապատում եղել են միշտ ճնշված, խեղճուկրակ ողորմելիներ։Նրանց համար երջանկություն է եղել, երբ թաղի լավ տղերքը նրանց քաղցր աչքով են նայել, […]

ԱԺ–ի ծեծկռտուքի տեսագրությունն ուղարկվել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու համար

Vahe-Hakobyan-Vahagn-Alexanyan (1)

ԱԺ–ում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքի տեսագրությունը ՀՀ գլխավոր դատախազը ուղարկվել ՝ ՀՔԾ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին եւ դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ: Այս մասին տեղեկանում է Դատախազության հանրային կապերի բաժնից։ «ԱԺ 2021 թվականի օգոստոսի 25-ի նիստի տեսագրությունների ուսումնասիրությունը առերեւույթ վկայում է ՀՀ ԱԺ առանձին պատգամավորների կողմից […]

Սա պատրաստված սադրանք էր. զորքին մտցրեցին 5 րոպե հետո, մինչդեռ այլ ժամանակ զորքին միանգամից էին մտցնում նիստերի դալիճ. Խամոյան

1627982908_4.thumb

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ վնասվածք են ստացել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Իշխան Սաղաթելյանը, այս մասին news.am -ի հետ զրույցում ասել է խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։ Գեղամ Նազարյանն աչքի հատվածում է վնասվածք ստացել և այցելել հիվանդանոց։ «Սա պատրաստված սադրանք էր, զորքին մտցրեցին 5 րոպե հետո, մինչդեռ այլ ժամանակ զորքին միանգամից էին մտցնում նիստերի […]

ՊՊԾ աշխատակիցները լրագրողներին քաշքշելով դուրս են հանել օթյակներից

default (3)

Ազգային ժողովում իշխող եւ ընդդիմադիր պատգամավորների  միջեւ ծեծկռտուքի ժամանակ՝ ՊՊԾ աշխատակիցները ԶԼՄ–ների համար նախատեսված օթյակներից լրագրողներին քաշքշելով ու հրելով դուրս են հանել, որպեսզի նրանք հնարավորություն չունենան տեսանկարահանել ծեծկռտուքը։ Քաշքշոցի ընթացքում որոշ լրագրողներ մարմնական թեթեւ վնասվածքներ են ստացել։ Հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես է ՊՊԾ աշխատակիցը օպերատորի ձեռքից փորձում վերցնել տեսախցիկը։ Նշենք, որ այսօր Կառավարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված