20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 13, 2021

Դեսպանները շնորհավորանք են մուրում. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է. Մեր տեղեկություններով՝ հունիսի 20-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը Արմեն Գրիգորյանի միջոցով աշխարհի բոլոր երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպաններին է փոխանցել իր անձնական հրահանգը՝ ամեն գնով հասնել նրան, որ իրենց դեսպանընկալ երկրի իշխանությունը շնորհավորանք հղի վերընտրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ԱԳՆ ղեկավարությունը դեսպաններին հասկացրել է, որ այս հանձնարարության կատարումն անչափ կարևոր է և իրենց հետագա […]

Արցախի ՊԲ-ն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել. Արցախի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 13-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Յուխարի Վեյսալի, Սղնախ գյուղերի, ինչպես նաև Շուշիի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում, տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը: «Ակնհայտ է, որ նման կեղծ հայտարարություններով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրիչ […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 397, մահվան՝ 9 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 397 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 233 797-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 4678 է: Անցած մեկ օրում չի գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք: Օգոստոսի […]

Իրենց համազգեստների կտորի նախշերը նույնն են. Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանը գրում է․ Իրենց համազգեստների կտորի նախշերը նույնն են։ Ֆեյսբուքի օգտատերերից մեկը գրել է, որ Քանաքեռի կարի ֆաբրիկայի առաջ 2 մեծ ֆուռ են կանգնած, այնտեղ Թուրքիայի պատվերով աշխատանքներ են կատարում։ Չեմ կարող պնդել, թե դա իրականություն է, կամ՝ սուտ։ Սակայն ռազմական գործում մանրուքներ չկան, ներկայացվածը իրողություն է, որը խորհրդածելու տեղիք է տալիս։

Ռուս խաղաղապահներն արյուն են հանձնել Արցախի համար․ Аrmeniasputnik.am

Аrmeniasputnik.am-ը գրում է․ Շուրջ 100 ռուս զինծառայողներ արյուն են հանձնել կամավորության սկզբունքով։ Նմուշառումն իրականացվել է Ստեփանակերտի արյան փոխներարկման բաժանմունքում։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մոտ 40 լիտր արյուն են հանձնել, որը նախատեսված է բուժհաստատություններում բուժվող ու Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում ապրող մարդկանց համար։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ըստ հաղորդագրության` շուրջ 100 ռուս զինծառայողներ են […]

Հուսով եմ Հայաստանի պաշտոնական լրատվությունը չի թարգմանվում այլ լեզուներով․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը գրում է․ Հուսով եմ Հայաստանի պաշտպանական լրատվությունը չի թարգմանվում այլ լեզուներով և օտարները չեն կարդում պաշտոնական հաղորդագրություններ, ըստ որոնց Ազգային ժողովի նախագահը (պատգամավոր) հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ, Հանրապետության նախագահը հեռախոսազրույց է ունեցել վարչապետի հետ, նախարարը աշխատանքային հանդիպում է ունեցել մեկ այլ նախարարի հետ: Մնում է պաշտոնական հաղորդագրություններ տարածեն, որ վարչապետը ձայնային […]

Լուրջ դժգոհություններ կառուցապատողների շրջանում. ինչ է ենթադրում նոր օրենքը. «Ժողովուրդ»

Երեկ ՀՀ կառավարության նիստին որոշում կայացվեց աստիճանաբար դադարեցնել Երեւանում հիփոթեքային վարկով գնվող բնակարանների համար եկամտահարկի վերադարձը: Այս որոշման նախագիծը մի շարք դժգոհություններ է առաջացրել կառուցապատող ընկերությունների մոտ: «Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի շուրջ զրուցեց կառուցապատողների հայկական ասոցացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի հետ: «Մենք բոլոր կառուցապատողներով մտահոգված ենք խորապես, որովհետեւ եթե կյանքի կոչվեց եկամտահարկի վերադարձի դադարեցման վերաբերյալ նախագիծը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի