25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 3, 2021

Տոկիո2020. Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր

Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն արծաթե մեդալ նվաճեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: 109 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել երկամարտի 423 կգ արդյունքով (195 կգ + 228 կգ): Պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջողությամբ է կատարել 2 մոտեցում՝ բարձրացնելով 190 կգ և 195 կգ. վերջին ցուցանիշն […]

«Մենք ասում ենք՝ Հայաստանը պետք է լինի այնքան ուժեղ, որ պաշտպանի սեփական սահմանը, դուք ասում եք՝ Հայաստանի սահմանը թող պաշտպանի ՀԱՊԿ-ը». ընդդիմադիր պատգամավորն՝ իշխանությանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԱԺ 8-րդ գումարման նիստի ժամանակ հայտարարեց, թե քննարկումների ժամանակ իշխանությունն ասում է՝ պետք է լինել կառուցողական։ «Շատ լավ, եկեք լինենք կառուցողական, որոշենք, թե ինչ ենք կառուցում։ Մենք ասում ենք՝ Հայաստանը թշնամիներով շրջապատված պետություն է, կառուցենք բերդ, դուք ասում եք՝ կառուցենք մաքսակետեր։ Մենք ասում ենք՝ Հայաստանը պետք է լինի այնքան ուժեղ, […]

Արթուր Ալեքսանյանը դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) արծաթե մեդալ նվաճեց Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Վճռորոշ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը զիջեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Մուսա Եվլոևին՝ 1:5: Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից: Մեկնարկային գոտեմարտում նա 4:1 հաշվով հաղթել էր Ուզուր Ջուզուպբեկովին (Ղրղզստան), ապա 5:1 հաշվով առավելության էր […]

Ռուստամ Բադասյանը հայտարարություն է տարածել

Արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր ավարտում եմ ծառայությունս ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակում։ Առաջիկա երկու օրերի ընթացքում կներկայացնեմ նախարարության կատարած աշխատանքը երկու տարվա ընթացքում՝ ըստ ոլորտների։ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս պատասխանատու պաշտոնը վստահելու և աջակցության համար։ Առանց նման աջակցության մեր շատ նախաձեռնություններ կյանքի […]

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ։ Նրա օգտին քվեարկել է 70 պատգամավոր։ Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։ «Շնորհակալ եմ վստահության համար», – հայտարարեց Ռուբինյանը։

Երկու օր է կապիտուլյանտ ռեժիմի ներկայացուցիչներն իրար հերթ չտալով հայտարարում են , թե ժողովուրդն իրենց քվե է տվել. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Երկու օր է կապիտուլյանտ ռեժիմի ներկայացուցիչներն իրար հերթ չտալով հայտարարում են , թե ժողովուրդն իրենց քվե է տվել։   Սրանց ասեք, որ ժողովուրդը հիտլերին ու մուսոլինիին էլ է քվե տվել, հետո ի՞նչ։ Այնպես որ պատմությունը ցույց է տվել, որ ժողովուրդն էլ է սխալվում ու […]

Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ», – ասված է նախագահի հրամանագրում։ 

ՔՊ խմբակցության մի քանի նատաշա շարունակում են իմ կարոտն առնել. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ՔՊ խմբակցության մի քանի նատաշա շարունակում են իմ կարոտն առնել՝ կախվելով համապատասխան քաղաքական օրգաններիցս։   Լավ է, արջ չեն, թե չէ մեղր էլ կբերեին»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի