28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 30, 2021

Պետք չէ ամեն կրակոցից վայնասուն դնել»․ Արամ Սարգսյան

DC53B61D-58FA-4C88-92B9-F68F52D2877E

Հանրային հեռուստաընկերության եթերում նշել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ասել է՝ մեր թշնամին ներսում չէ, ներսում մեղավոր փնտրել պետք չէ։ «Մենք մեր պետության մարդկային ներուժը և բնական ռեսուրսները պետք է համախմբենք և շատ օպտիմալ օգտագործենք։ Մեր թշնամին ներսում չէ, դրսում է։ Ներսում մեղավոր փնտրել պետք չէ։ Այդ մեղավորին գտնել, փոխելը բան չի տալու, դա […]

Ադրբեջանը թաքցնում է ռազմագերիների թիվն ու պահման վայրերը․ Արմեն Գրիգորյան

BE3534A5-FA71-4118-AC61-9ABAA3E3FE0E

Հուլիսի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունեց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն: Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ընդգծեց Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը և անթույլատրելի համարեց Ադրբեջանի իշխանությունների կողմից նրանց նկատմամբ շինծու քրեական գործերով հետապնդումը: Մասնավորապես՝ Արմեն […]

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Շուշիում է

61F6EF33-834B-4915-A411-FBF64D647D3A

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիս) նախագահ Մուսթաֆա Շենթոփն այցելել է Ադրբեջանի օկուպացրած հայկական Շուշի բերդաքաղաք: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Թուրքական պետական «TRT» հեռուստատեսությանը տված հարցազրույցում Շենթոփը խոսել է հայերի կողմից «Շուշիի ավերման» մասին՝ համոզմունք հայտնելով, որ Շուշին շուտով կվերականգնվի: Արցախի խաղաղ բնակավայրերի ռմբակոծման ու ավերման մեջ մեծ ներդրում ունեցած պետության խորհրդարանի ղեկավարը անհեթեթաբար հայկական կողմին […]

Վերջին գարշահոտ շունչը փչող Ազգային ժողովը քննարկում է վիժվածքներին վիժվածք ասելու քրեականացումը. Աշոտյան

208280463_10225110165199400_1435149220812598820_n

ՀՀԿ փոխնապագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մինչև իր վերջին գարշահոտ շունչը փչող Ազգային ժողովը քննարկում է վիժվածքներին վիժվածք ասելու քրեականացումը, նաև մեր աշխատանքով Բրյուսելում քիչ առաջ համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարիա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով զեկուցող Զելյանա Զիվկոն: […]

Կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը

9B254C84-9475-4B87-9040-72E7AF2B3DAB

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Պետրոս աբեղայի` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիրը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Նորայր Ազարյան ավազանի անունով:

ՌԴ ԱԳՆ-ն Երևանին եւ Բաքվին կոչ է անում՝ բոլոր հարցերը լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով

F4F9BFBB-441F-4B4B-A963-24B77C59148B

ՌԴ ԱԳՆ-ում մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում վերջերս տեղի ունեցած զինված միջադեպերով, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, մաղթում ապաքինում տուժածներին և վիրավորներին: Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում: «Ցավոք, սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Կոչ ենք անում կողմերին՝ զերծ մնալ ցանկացած […]

Նիկոլը ճիշտ էր, երբ ասում էր․․․»․ Միհրան Պողոսյան

ACB4FDA7-A0EA-4739-A425-80F66D7CC49D

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլը ճիշտ էր, երբ ասում էր՝ «…երկրում եղել ա ու կա կաստայական համակարգ, որն ինքն իրեն վերարտադրել է ու էսօր դա ամենալավը երևում է իրավաբանների վրա»։ Հիմա նստած մտածում եմ, թե ի՞նչը պետք է ստիպեր 64–ամյա դատավորին, ով շատ թե քիչ հարգանք ուներ, աշխատել է Կոտայքի, Վճռաբեկ […]

Հակառակորդը դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

5B99D62C-06B2-4674-848B-123BC644676B

Հուլիսի 30-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ։ Մասնավորապես՝ ժամը 11։20-ից մինչև 11։30-ը, ադրբեջանական ստորաբաժանումները, դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Գլխավոր խնդիրն է հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական ԱԹՍ-ների հաճախակիացած թռիչքները. Աբրահամյան

47506D35-3C7D-4C20-B414-0E6E0C4FCA34

Տիգրան Աբրահամյնաը գրում է․ Գլխավոր խնդիրն է հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական ԱԹՍ-ների հաճախակիացած թռիչքները, իրականացվող հետախուզությունն ինչ նպատակների է ծառայում։ Ադրբեջանական գործողությունները կանխատեսելիության դաշտում պահելու տեսանկյունից շատ անչափ կարևոր է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված