19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 29, 2021

«Ադրբեջանը հետևողական գործողություններ է ձեռնարկում վարկաբեկելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման». Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստը գործադիրը սկսեց սահմանային իրավիճակի քննարկմամբ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չնայած Հայաստանի և միջազգային հանրության գործադրած ջանքերին, հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ իրադրությունը չի կայունանում։ «Ադրբեջանը շարունակում է  ագրեսիվ հռետորաբանության և գործողությունների գործադրումը՝ միևնույն ժամանակ անպատասխան թողնելով իրադրության քաղաքական և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները։ Որպես այդպիսին՝ ուզում եմ կրկին նշել ԵԱՀԿ Մինսկի […]

«Անշնորհակալ ղարաբաղցի». Շիշ բռնողի օբյեկտի պատասխանը՝ քաղաքացուն

Yerkir.am-ը գրում է․ Երեկ  «Ուայթ Շորժա» հանգստյան գոտու (որը, ըստ տեղեկությունների,  պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին) ֆեյսբուքյան էջում պատերազմի ժամերին հայտարարություն էր տարածվել այն մասին, որ իրենք իբր հեռու են Վերին Շորժայից և շարունակում են սիրով սպասարկել իրենց հյուրերին: «Ուայթ Շորժայից Վերին Շորժա հեռավորությունն 88 կմ է։ Մենք շարունակում ենք սիրով սպասարկել մեր հյուրերին». […]

Փաշինյանը փորձում է խուսափել Ալիևին տված խոստումներից ու նետվել Արևմուտքի գիրքը. Աշոտյան

Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, վերջին զարգացումները հայ-ադրբեջանական սահմանին, ինչ-ինչ բանակցություններ, որ պետք է տեղի ունենան Մոսկվայում և որի մասին հանրությունը տեղեկանում է գրեթե պատահմամբ ու վերջին պահին հերթական վկայությունն են, որ Նիկոլ Փաշինյանը հավելյալ խոստումներ է տվել Ալիևին, բայց սովորության համաձայն փորձում դրանցից խուսափել: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց Հանրապետակասն կուսակցության փոխնախագահ Արմեն Աշտոնյանը՝ անդրադառնալով […]

Բացառիկ կադրեր հարձակման ենթարկված դիրքից /տեսանյութ/

Զինուժ» մեդիան բացառիկ կադրեր է հրապարակել այսօր հարձակման ենթարկված դիրքից եւ զրուցել մարտական գործողություններին մասնասկցած զինծառայողների հետ: «Մարտական դիրքի անձնակազմը մարտ է վարել, մարտնչել են մինչեւ վերջ, պահել են հարեւան դիրքը, դիրքի մատույցները գրաված, մինչեւ որ գումարտակն իր ուժերով կազմակերպել է հակագրոհ եւ հակառակորդին կորուստներ պատճառելով դուրս է շպրտել նախնական դիրքեր »,- ասել է գումարտակի […]

Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ազգ են, մեկ՝ բանակ, երկու՝ պետություն․ ԱԱԾ պահեստազորի սպաներ

Ադրբեջանում Ալիևին, ոչ ավել-ոչ պակաս, մի շարք են կանգնեցրել Սուվորովի, Ստալինի, Չան Կայշիի հետ՝ երեքն էլ խոշորագույն ռազմական գործիչ, երեքն էլ պատվված գեներալիսսիմուսի բարձրագույն զինվորական կոչումով։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Սակայն մի բանի հետ հաշվի չեն նստել, իսկ որ ավելի ճիշտ է, չեն նկատել՝ Սուվորովի ամենահիշարժան […]

Այդպես էլ չպարզաբանեց, թե ինչ բանակցություններ էին նախատեսված Մոսկվայում. Տիգրան Աբրահամյան

Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա այդպես էլ չպարզաբանեց, թե ինչ բանակցություններ էին նախատեսված Մոսկվայում, ինչի մասին երեկ պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրեց ՀՀ ՊՆ-ն և ինչի շուրջ էր այդ հանդիպումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքից պատգամավոր ընտրված Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ավելին, երեկ Մոսկվայի նախաձեռնությամբ հաստատված հրադադարի պայմանների կամ ընդհանրապես մանրամասների […]

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում կատարել հրադադարի պարտավորությունները

Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում սահմանին իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկել։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած հայտարարության մեջ։ «ԱՄՆ-ն դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով բռնության վերջին էսկալացիան։ Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում կատարել հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի […]

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, վիրավորվել է 1 զինծառայող․ ՀՀ ՊՆ

Հուլիսի 29-ին, ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։   Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։ Հուլիսի 29-ի սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող։ Ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի