24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 1, 2021

Փաշինյանի ամենահզոր գործիքը պոպուլիզմն է, որի թիվ մեկ թշնամին ինտելեկտն է ու մտածողությունը. «168 ժամ»

Նիկոլ Փաշինյանին հաջողվեց պահպանել իշխանությունն առավելապես հասարակության ցածր կրթական ցենզի, արժեքային դեգրադացված համակարգի ու տեղեկատվական մանիպուլյացիաների նկատմամբ դիմադրողականության բացակայության շնորհիվ։ Դա խոստովանում է անգամ ինքը՝ իշխանությունը, որի ներկայացուցիչներն իրենց հաղթանակը ներկայացնում են՝ որպես «ինտելեկտուալ ապուշների» դեմ հաղթանակ։   Հասարակության նման վիճակը լրջագույն խնդիր է ցանկացած պետության համար։ Իսկ եթե կա խնդիր, ապա պետք է լինի […]

Հայաստանը դառնում է տարածաշրջանի ամենահետամնաց երկիրը․ Արմեն Գևորգյան

Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր էջում գրում է․ Հայաստանը դառնում է տարածաշրջանի ամենահետամնաց երկիրը: Ցավոք, այս միտումը սկսում է ինստիտուցիոնալ բնույթ ստանալ: Ես բարձրաձայնում եմ այս մասին ոչ թե քվեարկության արդյունքների, այլ քվեարկության նման արդյունքների հիմնական պատճառից անհագստացած: Համաշխարհային բանկի հետազոտության համաձայն, Հայաստանում կրթական աղքատության մակարդակը 35 տոկոս է: Սա նշանակում է, որ 10 տարին չլրացած […]

Փաշինյանի և Թորոսյանի հարաբերությունները լարվել են․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, վերջին օրերին լարվել են ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի փոխհարաբերությունները: Բանն այն է, որ Թորոսյանը վերջին ժամանակահատվածում շատ է միջամտում կառավարության բոլոր հարցերին ու որոշումներին, որն այդքան էլ դուր չի գալիս Նիկոլ Փաշինյանին, ու դա դարձել է պատճառ, որ Փաշինյանը Թորոսյանի հետ չշփվի»,-գրում […]

Հարությունյանի հրաժարականի պահանջը՝ կործանարար. «Ժողովուրդ»

ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք էր կազմակերպվել նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջը պայմանավորում էին ոչ միայն արցախյան 44-oրյա պատերազմի ծանր հետեւանքներով, այլեւ ընտրություններին հաջորդող գիշերը Հարությունյանի՝ ՔՊ շտաբ այցով։ Իհարկե, քաղաքացիներն իրենց ձայնն էին բարձրացնում, սակայն նման բողոքի ակցիաներն Արցախում ոչ միայն […]

Երբ կգումարվի ԱԺ առաջին նիստը. «Ժողովուրդ»

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը հուլիսի 2-ին դիմելու է Սահմանադրական դատարան: Հայտնի է, որ ՍԴ-ն ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման առնչությամբ վեճերով որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո. կարող է, իհարկե, նաեւ ավելի վաղ կայացնել որոշումը։ Միայն դրանից հետո կարելի է նշանակել ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին նիստը։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի […]

Կոտայքի մարզպետը «խոդի» է տվել կգբ-շնիկի իր մեթոդները. «Հրապարակ»

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընտրություններից հետո «խոդի» է տվել կգբ-շնիկի իր մեթոդները եւ մարզի ընդդիմադիր համայնքապետերին սպառնացել-վախեցրել է, թե իրենց վրա հարուցված գործեր կան, ուստի ինքնակամ թող դիմում գրեն-հեռանան։ Խոսքը ՀՀԿ-ական եւ անկուսակցական, բայց իշխանություններին չպաշտպանած համայնքապետերի մասին է՝ Մարմարիկի, Հանքավանի, Արտավազի եւ այլն։ Պատմեցին, որ ուշագրավ զրույց է ծավալվել մարզպետի եւ ՀՀԿ-ական համայնքապետերից մեկի […]

Նոր բացահայտումներ. քրեական գործով անցնում է Դատական դեպարտամենտի ղեկավար կազմը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորագույն գերծերով քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Դատական դեպարտամենտի ղեկավար կազմի գործողությունների մասով: Ի դեպ, ուշագրավն այն է, որ քրեական գործով անցնում է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը: Ինչպես հայտնի է, 10 դատավորի աշխատասենյակներում գաղտնալսող սարքեր էին տեղադրվել, եւ, տեղեկությունների համաձայն, այդ գործընթացից տեղեկացված է եղել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի