24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 1, 2021

Տիգրանը ստիպված իր 15-20 տարիների ստեղծած ֆերման, տունը, տնտեսությունը թողել է թուրքերին. Վահրամ Միրաքյան

Գործարար Վահրամ Միրաքյանը գրում է.  «Տիգրանի հետ ծառայել ենք Գորիսում, մի քիչ էլ Սանասարավանում (Կուբաթլու): Տիգրանենք ընտանիքում 15 երեխա էին, 7 եղբայր ու 8 քույր, ապրում էին Քաշաթաղի շրջանում, Գողթանիկ ու հարակից գյուղերում:  Բազմազավակության թեման Տիգրանը շարունակում է, հիմա արդեն 4 երեխա ունի:  Քաշաթաղում մեծ ֆերմա էր հիմնել, խոշոր եղջերավոր անասուններով, խելացի գոմով, մեղուներով և […]

Պետրո՛ս, ջահել տղա ես, գնայիր կռվեիր, գոնե որպես Էրատոյի զամպալիտ. Գեղամ Նազարյան

Երեկ ես հանդիպեցի նիկոլին ձայն տված իրական մարդու՝ 700 հազարից մեկին՝ Պետրոս Ղազարյանին, պատահաբար, Հ1 դիտելիս։ Նա ամենեւին իռացիոնալ ընտրող չէր, շատ էլ ռացիոնալ էր, ու իր շահը շատ լավ գիտակցում է նիկոլին դոշով կամ չգիտեմ էլ ինչով պաշտպանելիս։ Պետրոսը իսկական նիկոլական էլեկտորատ է՝ մեղավորը նախկիններին են։ Այդ ընթացքում, իհարկե, նա մոռանում է, թե ով […]

«Ես այդ թիվը ձեզ չեմ ասի». Գեղարքունիքի մարզպետը՝ մարզում գտնվող ադրբեջանցիների թվի մասին

Մայիսի 12-ից մինչ օրս ադրբեջանական զինվուժի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում: Որոշ հատվածներում նրանք արդեն ամրացել են՝ խրամատներ դնելով: Վերջին անգամ ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանցիների թվաքանակի մասին լրագրողների հետ զրույցում հունիսի 22-ին անդրադարձել էր ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ նշելով, թե ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողների ընդհանուր թիվը մնացել է նույնը, ինչի մասին ասվել […]

Արսեն Թորոսյանն ազատվեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից. նրան կփոխարինի Արայիկ Հարությունյանը

Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ Արսեն Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ նույն պաշտոնում Թորոսյանին կփոխարինի վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը: Վերջինս ազատվել է գլխավոր խորհրդականի պաշտոնից: Ստորեւ ներկայացնում ենք Փաշինյանի երեք որոշումները: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արսեն Թորոսյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»։ […]

Մեկնարկել է զորացրման գործընթացը․ ՊՆ

Հուլիսի 1-ին մեկնարկել է զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետն ավարտած զինծառայողների զորացրման գործընթացը: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։   ՀՀ զինված ուժերում զինծառայողների զորացրման գործընթացի հետ կապված դիմումներին, բողոքներին և առաջարկություններին օպերատիվ արձագանքելու և ընթացք տալու նպատակով քաղաքացիները կարող են դիմել զինված ուժերի գլխավոր շտաբի «Վստահության գիծ» ծառայություն և ՊՆ թեժ գիծ՝ 1-28 […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 126 դեպք, մահացել է 4 մարդ

Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 225 221 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 126-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 216 882(+104) մարդ, այս պահին բուժվում է 2722 (+18) մարդ: Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5617 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4517 (+3), իսկ այլ պատճառներով՝ 1100 (+1): Վերջին մեկ օրում մահացել է 4 մարդ: 

էս ուր ենք հասել. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբույան իր էջում գրել է.   «Այս պատմությունը մի քանի տարի առաջ ֆանտաստիկա կթվար… Երեք տարի առաջ ներսից դրվեցին հայոց պետականության քանդման հիմքերը։ Նեոբոլշեւիզմի կանոնների համաձայն սկսվեց «պայքար կոռուպցիայի ու թալանի» դեմ,բայց նոր իշխանությունների առաջ «կզած» նախկին որոշ պաշտոնյաներ ու գործարարներ դարձան կամ արդար սեփականատերեր ,կամ էլ՝ «պրոֆեսիոնալներ»։ Հաջորդ քայլը՝Եկեղեցու […]

Բարև վարչապետ. մեզ փորձում ես համոզել, թե սխալվել ես բայց կրկին ու կրկին քո խաղն ես խաղում

Բարև՛, վարչապետ Քեզ դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երկրի համար սրտացավ Նարեկ Պայքար Հաղթանակ Ուզում եմ հանձնվես, ուզում եմ չքվես: Մեզ փորձում ես համոզել, թե սխալվել ես բայց կրկին ու կրկին քո խաղն ես խաղում։ Դու կոտրել ես մեր մեջքը, սպիտակեցրիր մազերս մի քանի ամսվա մեջ։ Քո(ձեր) պատճառով հայրենասիրական երգը լսելու ժամանակ արտասվում եմ, դա […]

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնում ծննդյան օրվա առթիվ անցած ամբողջ օրվա ընթացքում իրեն հղված շնորհավորանքի և բարեմաղթանքների, բազմաթիվ ջերմ ու սրտառուչ խոսքերի համար և փոխադարձ մաղթում է բոլորին քաջառողջություն, հաջողություն, ընտանիքներում՝ սեր ու ջերմություն և միասնական պայքարի արդյունքում՝ համազգային նպատակների իրականացում: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի