23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 22, 2021

Պեսկովի և Զախարովայի մեկնաբանությունները արտահայտում են Մոսկվայի դիրքորոշումը ՀՀ-ում ընտրությունների առնչությամբ. դեսպան

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը նոր բան չունի ավելացնելու Հայաստանում հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Մոսկվայի կողմից արտահայտված պաշտոնական դիրքորոշմանը: Հունիսի 22-ին լրագրողները Հաղթանակ զբոսայգում խնդրեցին գնահատական տալ Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ, ինչին ի պատասխան Ռուսաստանի դեսպանը հղում արեց իր երկրի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի և արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա […]

«Կապիտուլյանտը երեկ հրապարակից ձեռք էր մեկնում ոչ թե համերաշխության, այլ նռնակ նետելու համար»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Միհրան Հակոբյանի հետ կատարված փաստը վկայում է այն մասին, որ կապիտուլյանտը երեկ ձեռք էր մեկնում հրապարակից ոչ թե համերաշխության, այլ նռնակ նետելու համար»:  

ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: «ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն` 1) ընտրություններին մասնակցող կուսակցության, դաշինքի լիազոր ներկայացուցիչը, 2) վստահված անձը, 3) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը, […]

Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց

Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: ՀՀ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Արմեն Սարգսյանը ՀՀ ապագա կառավարությանը մաղթել է հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի հետագա զարգացման, առաջընթացի, ժողովրդի բարեկեցության ու պետության անվտանգության ապահովման:

ՀՀ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՔՊ-ի հաղթանակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ՀՀ նախագահը շնորհավորել է նրան՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: Արմեն Սարգսյանը ՀՀ ապագա կառավարությանը մաղթել է հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի հետագա զարգացման, առաջընթացի, ժողովրդի բարեկեցության ու պետության անվտանգության ապահովման:

Աջափնյակում մեծ բանդա է գործում. Հայկ Մարության

Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով հարցին, որ Աջափնյակում օրեցօր ավելանում են ապօրինի կիրպակներն ու շինությունները։ Քաղաքապետը նշեց, որ նախորդ տարվա դեկտեմբերից մինչև այսօր Աջափնյակ վարչական շրջանում իրավախախտման վերաբերյալ […]

«Պետք է առավելագույնս կանխել այն վերահաս վտանգները, որը խոստանում է Փաշինյանի անակնկալ վերհառնած իշխանությունը»․ Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հունիսի 18-ին ես գրել էի նրա մասին, որ երկու օրից մենք գնալու ենք ոչ թե դասական ընտրությունների, այլ ճակատագրական Ընտրության։ Այդպես էլ եղավ՝ հունիսի 20-ի գիշերը, երբ ես ընտրատեղամասում ուշի-ուշով հետևում էի քվեատուփից հանվող թերթիկներին, սեղանի վրա արագ աճող 3 և 24 համարների տրցակներին, և մնացած 24 «կուսակցությունների» […]

Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին տալ երաշխավորագիր կալանքից ազատման համար. Սոֆյա Հովսեփյան

«Գործի քննությանը վստահ եմ չի ազդելու իր ազատության մեջ լինելը։ Եթե կան այլ պատգամավորներ, խնդրում եմ, միացեք։ Մինչ պատգամավորական լիազորություններիս դադարեցումը ունեմ իրավունք նաև այս կերպ սատարելու.. Հրապարակային եմ գրում, քանի որ գիտեմ գործողությունից հետո ինձ քոչարյանական են անվանելու ինչպես Բադասյանին երաշխավորագիր տվածս ժամանակ Շիրակի մարզում ակտիվ քննարկում էին, թե ԲՀԿ ական եմ, բայց դա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի