20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 11, 2021

Քարոզարշավի ժամանակ ծեծի են ենթարկվել Հակոբ Արշակյանն ու մի քանի ՔՊ-ականներ

Քարոզարշավի ժամանակ ծեծի են ենթարկվել Հակոբ Արշակյանն ու մի քանի ՔՊ-ականներ   Միջադեպը տեղի է ունեցել «Քանաքեռ ՀԷԿ»-ի տարածքում, վերջիններիս է մոտեցել տարեց տղամարդ և ասել, որ այդ տարածքում բուկլետներ չբաժանեն: ՔՊ-ականները՝ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, վիրավորել են տարեց մարդուն։ Դեպքին միջամտել են տարածքում ապրող մի քանի երիտասարդներ, ծեծի են ենթարկել ՔՊ-ականներին։   Hraparak-ի փոխանցմամբ՝ Արշակյանը […]

Նախընտրական քարոզարշավը նրա համար չէ, որ մարդկանց համար ապահովվեն փոխադարձ մեղադրանքների, հայհոյանքի հանրային տեսարաններ, դա ավելի է խորացնում խմբերի բաժանելու արատավոր երևույթը. Արման Թաթոյան

Նախընտրական քարոզարշավում բովանդակային հարցերի փոխարեն գերակայում են տարբեր քաղաքական ուժերի և առանձին գործիչների, այդ թվում՝ պաշտոնյաների փոխադարձ մեղադրանքները, իրար ուղղված հայհոյանքն ու վիրավորանքը՝ զուգակցված բռնության հետ ասոցացվող հռետորաբանությամբ: Ընդ որում, այնպես է ստացվել, որ անգամ հանրությունն է արդեն սովորել և երբ մի կողմը վիրավորում, հայհոյում կամ մեղադրում է մյուսին, ապա հանրությունն էլ սկսում է անհամբեր […]

Տիգրան Արզաքանցյանը հայտարարություն է տարածել

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի ճանաչում ԿԸՀ կողմից կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը և սա համարում է քաղաքական կողմնակալության դրսևորում։ Կարծում ենք, այս որոշումը կայացվել է ճնշման ներքո, քանի որ Դեմոկրատական կուսակցությունը վերածվել է լուրջ ուժի, իսկ Տիգրան Արզաքանցյանն այս ընթացքում ձեռք է բերել այնպիսի համբավ, որ վայելում է տասնյակ հազարավոր ընտրողների վստահությունը։ Նշենք, […]

Մեկ միասնական քվեաթերթիկ. մերժել Նիկոլին. Վահե Հովհաննիսյան

Երբ Նիկոլն առաջին անգամ ընտրվում էր, մենք ունեինք լրիվ այլ պետություն՝ չափսերով, բնակչության թվով, սահմանների անվտանգությամբ, անկախ Արցախով։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» ղեկավար Վահե Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Երեք տարում բերեցին պատերազմ, որը չպետք է լիներ, բերեցին պարտություն, զոհեցին մի ողջ սերունդ, և մենք հիմա ունենք կոտրված ու ստորացված […]

Մի քանի օր առաջ էլ փորձ էին արել սարքել մեկ այլ քրգործ Ռուբեն Խլղաթյանի դեմ, բայց չէր ստացվել Արսեն Բաբայան

Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է երեկ ժամը 22.25-ի սահմաններում, սակայն մինչ այդ փաստացի արգելանքի վերցրել են 17.30-ին, իսկ արձանագրել են 18.30-ին: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Խլղաթյանի պաշտպան Գայանե Պապոյանը: «Տեղի են ունեցել մի շարք խախտումներ, որոնք մենք արդեն ներկայացրել ենք ՄԻՊ-ի գրասենյակ: Փաստաբաններիս մուտքը փորձել են խոչընդոտել: յուրաքանչյուր […]

«Հայե՜ր, այս ո՞ւր ենք հասել, ախր սա արդեն մեզ մեր թշնամու առաջ պառկեցրել, հերիք չէ, հիմա էլ ձեռ է առնում…»․ Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի խեղկատակ եկել ու մի ողջ բիբիլիական ժողովրդի արժանապատվություն զրոյացրել, հերիք չէ, հիմա էլ շարունակում է իր ծուռ և անիմաստ նախընտրական քարոզչությամբ անել այն, ինչ դեռ չի հասցրել անել Հայե՜ր, այս ո՞ւր ենք հասել, ախր սա արդեն մեզ մեր թշնամու առաջ պառկեցրել, հերիք չէ, հիմա էլ ձեռ է […]

Նոր աշխարհակարգի ճարտարապետությունը տեսք է ստանում մեր աչքերի առաջ ու մենք դրա կիզակետում ենք, իսկ հիմնական ճարտարապետը Չինաստանն է. Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առանց կոդեր: Գրում եմ պարզ ու մանրամասն: Վաղը, հունիսի 12-ին Վիեննայում պետք է կայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների 6րդ փուլը, որտեղ քննարկվելու են 1500-ից վերջին 500 պատժամիջոցների չեղարկման հարցը: Դրանից երկու օր անց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն է, որտեղ հիմնական հարցը Թուրքիայի հանդեպ արևմուտքի վերաբերմունքն է: Դրանից երկու օր անց Բայդեն-Պուտին գագաթնաժողովն […]

Հայաստանի լրատվական դաշտն այսօր վերածվել է իսկական աղբանոցի. գործում են մարդիկ, որոնք ավելի շատ կիլերի են նման, քան՝ լրագրողի. նախկին լրագրող Փաշինյան

Հայաստանի լրատվական դաշտն այսօր վերածվել է իսկական աղբանոցի, այս մասին Դիլիջանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Մենք պետք է լրագրողական հանրությանը քաջալերենք, օրենքով որոշակի մեխանիզմներ ստեղծենք, որ ստեղծվեն էթիկայի կանոններ», – ասաց նա։ Փաշինյանի խոսքով՝ էթիկայի կանոնները խախտելու համար պետք է գոյություն ունենան սահմանափակումներ։ «Այսօր լրատվական դաշտում գործում են մարդիկ, որոնք ավելի շատ կիլերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի