24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 28, 2021

Ամոթ ձեզ բոլոր նախարար հորջորջվողներ եւ այլ մանրուքներ. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր պաշտոններ զբաղեցնող բոլոր հակահայերը, յուրաքանչյուրը,որ աշխատում են կապիտուլյանտի դուդուկի տակ եւ իրենց էշի տեղ են դրել, իրենց երեխաներին ու ծնողներին ամենամեծ վատությունն են անում,իրենց ձեռքով փորելով իրենց  ցեղի, իրենց գերդաստանի  գերեզմանը եւ ուղղակի եւ փոխաբերական իմաստով… Ամոթ ձեզ բոլոր նախարար հորջորջվողներ եւ այլ […]

«Առաջին անգամ մեր նորօրյա անկախության ընթացքում Արցախը պաշտոնապես չի մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառումներին»․ Արշավիր Ղարամյան

Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը դարձած, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, մեծագույն հաջողություններ: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը և Հայ Ժողովրդին … Հ.Գ. Առաջին անգամ մեր նորօրյա անկախության ընթացքում Արցախը պաշտոնապես չի մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառումներին…»։

Արման Թաթոյանը՝ լրատվամիջոցների մուտքը Սարդարապատ հուշահամալիր արգելելու մասին

Այսօր վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանին լրագրողներն ահազանգերով բողոքներ են ներկայացրել՝ նշելով, որ պաշտոնական միջոցառումները լուսաբանելու համար իրենց արգելվում է մոտենալ Սարդարապատի հուշահամալիրին:   Լրագրողները նշել են՝ նախապես չի հայտարարվել, որ Սարդարապատի հուշահամալիր մուտքն իրենց համար փակ է լինելու, տեղում ևս չի ներկայացվել որևէ պարզաբանում կամ հիմնավորում: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած պարագայում […]

«Անկախ Հայաստանի բոլոր քաղաքացիներս պարտք ունենք Առաջին Հանրապետության հիմնադիրների հանդեպ»․ Վահե Հակոբյան

103 տարի առաջ այս օրը՝ 1918 թվականի մայիսի 28–ին, հիմնադրվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Հարյուրամյակներ շարունակ պետության ու պետականության բացակայությունից հետո, 1918 թվականին վերջապես իրականացավ մեր հավաքական երազանքը, որը նշանավորվեց առաջին Հանրապետության հիմնադրմամբ։ Առաջին Հանրապետության հիմնադրումն ունեցավ ինչպես պատմաքաղաքական, այնպես էլ չափազանց մեծ բարոյահոգեբանական նշանակություն, քանի որ այն տեղի ունեցավ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից տարիներ անց՝ […]

«Հայաստանը՝ որպես ազգ և պետություն, չնայած վերջին ծանրագույն փորձություններին և աղետներին, չի հանձնվել և չի կարող հանձնվել»․ Արթուր Վանեցյան

«Պատիվ Ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի ուղերձը: «Սիրելի՛ հայրենակիցներ, 1918թ․ այս օրը մեր ժողովուրդը երկարատև ընդհատումից հետո աննկարագրելի մեծ ջանքերի գնով վերականգնեց հայկական պետականությունը։ Այս գործընթացը սկսվեց հայ մտավորականության առաջ քաշած՝ որպես պետություն Հայաստանի վերստեղծման ծրագրերից և իր ամբողջացումը ստացավ քաղաքական և ռազմական մեր մտքի ու բազկի ուժով։ Թշնամական վտանգի առջև ազգ-բանակի վերածված մեր […]

Այ կապիտուլյա՛նտ, ի՞նչ նպատակով ու ու՞մ պատվերով ես ԵԱՀԿ խմբի դիտորդներին կանգնացնում ՀՀ ու Ադրբեջանի սահմաններին. Հովհաննես Սահակյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խեղճ տղամարդուց վատ բան աշխարհում չկա….   Մի կերպ նայեցի Անվտանգության խորհրդի նիստը։  Լավ դու իսկապես այդքա՞ն պարզամիտ ու մանկամիտ ես, որ սահմանից հետդարձի ճանապարհին, մի բրդուճ ուտելու ժամանակ, ծնկի վրա որոշեցիր ու այս առաջարկը հնչեցրեցիր «կիրթ» բարակամիդ ու ռազմավարական գործընկերոջդ։ Ու քեզ դրսում որեւէ […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 104, մահվան՝ 9 նոր դեպք

Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 104 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 513-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4423 է:   Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մայիսի […]

Այս անգամ էլ հայ ժողովուրդը դուրս կգա մղձավանջից, եւ նրա քաղաքական միտքը անվերադարձ կազատվի արկածախնդրական պատկերացումներից. ՀԱԿ

Հայ ազգային կոնգրեսը շնորհավորում է հայ ժողովրդին Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ։ 1918 թվականի մայիսի 28-ը Հայոց պատմության այն ճակատագրական պահերից մեկի խորհրդանիշ թվականն է, երբ ժողովրդի առջեւ ծառանում է լինել-չլինելուն հավասարազոր խնդիր կամ բացվում է պատմական շրջադարձի մի հնարավորություն։   Լինել-չլինելու հարցը լուծվեց 1918 թ. մայիսի 21-29–ին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերում […]

Գրիգորի Մարտիրոսյանը հրաժարական է տվել

Սույն թվականի հունիսի 1-ից վայր եմ դնում Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարարի իմ լիազորությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գրիգորի Մարտիրոսյանը: «Պաշտոնից հեռանալու որոշումը կայացրել եմ դեռևս 2020 թվականին, սակայն մեզ պատուհասած պատերազմը և հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները ստիպեցին հետաձգել որոշումս:   Պաշտոնավարման ողջ ընթացքում՝ մեր երկրի համար չափազանց ծանր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԱպրիլիՀունիսի