23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 17, 2021

Վարդենիսի սահմանային հատվածում ադրբեջանցիների կողմից հայկական դիրք չի գրավվել. ՀՀ ԶՈւ ԳՇ

ՀՀ ԶՈւ ԳՇ-ն հերքել է որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե Վարդենիսի սահմանային հատվածում ադրբեջանցիներ հայկական դիրք են գրավել, տեղեկացնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։ «Ոչ միայն ադրբեջանցիները հայկական որևէ դիրք չեն գրավել, այլև նույնիսկ տեսականորեն չէին կարող գրավել, քանի որ սահմանային այդ հատվածում, որտեղ ադրբեջանցիները փորձել են առաջխաղացում ապահովել,  մարտական դիրքեր ուղղակի չկան և դա ընդամենը բաց […]

Ժողովրդական պահանջ կա. Հովհաննես Սահակյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ժողովրդական պահանջ կա այլևս՝ սահմանամերձ բնակավայրերում ապրող հովիվներին տալ գեներալների ուսադիրներ, իսկ որոշ գեներալների ուսադիրներ կրողներին՝ դարձնել գառնարած ( թեպետ հովիվները դժվար վստահեն նրանց գոնե մեկ գառ): #պատիվ_ու_նամուս_ունեցեք»:

Եկել է հանուն հայրենիքի խոսելու ժամանակը. Լրագրողական համայնքի կոչը

Հարգելի գործընկերներ․   Այս օրհասական պահին, երբ վտանգված է ոչ միայն Հայաստանի ամբողջականությունը, այլև առկա են պետականության կորստի և հայ ժողովրդի գոյության վտանգները, մենք՝ լրագրողներս, պարտավոր ենք անհապաղ դիմել վճռական քայլերի։ Գիտակցելով մեր ներուժը որպես չորրորդ իշխանություն՝ պարտավոր ենք բոլոր միջազգային ատյաններին և տեղական գերատեսչություններին միջազգային օրենքների ու կոնվենցիաների շրջանակներում պարտադրանք ներկայացնել՝ փրկել Հայաստանի Հանրապետությունը […]

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին քննարկվելու է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

Մայիսի 17-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը, արձանագրելով, որ չնայած հանգամանքին, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ադրբեջանական զինվորականների մի քանի խմբեր նախորդ օրերին և այսօր վերադարձել են իրենց ելման […]

Լուկաշենկոն ու Փաշինյանը հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսով քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով «Բելտա» գործակալությանը: «Բելառուսի նախագահի և ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հեռախոսազրույցը տեղի է ունեցել այսօր հայկական կողմի նախաձեռնությամբ: Հաշվի առնելով Դուշանբեում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի առաջիկա հանդիպումը՝ զրույցի ընթացքում շոշափվել է նաև իրավիճակը, որը զարգացել […]

Ինչպե՞ս եք շարունակում շփվել Գայանե Այվազյանի հետ, միմյանց ժպտալ, սուրճ խմել. Ավետիք Իշխանյանը՝ Մատենադարանի տնօրենին

Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Ավետիք Իշխանյանը բաց նամակ է հղել Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանին: Ստորեւ ներկայացնում ենք նամակի տեքստը. «Հարգելի պարոն Տեր-Ղևոնդյան, Ս․թ․ մայիսի 13-ին Ձեր ղեկավարած Մատենադարանի գիտաշխատող Գայանե Այվազյանը Ֆեյսբուքյան գրառում է արել, որն էլ զարմանալիորեն հանրային քննարկման առարկա է դարձել։ Ինչու՞ զարմանալիորեն, որովհետև որևէ այլ երկրում, որտեղ ժողովուրդը հարգում է […]

Մայիսի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 18-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:   ԹԵՄԱ՝ ՀՀ սահմանների անվանգությունը. ադրբեջանցիները ներխուժումը ՀՀ պետական սահման. ՀՀ իշխանության կեցվածքը. ներքաղաքական զարգացումներ:

Հայ ժողովրդը պետք է վերականգնի և վերագտնի իր արժանապատվությունը և վեհությունը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հայ ժողովրդը պետք է վերականգնի և վերագտնի իր արժանապատվությունը և վեհությունը: Պետք է պատրաստ լինի աշխատանքի և պայքարի միջոցով վերահաստատել սեփական Հայրենիքում իր ապրելու իրավունքը:   Պետք է կրկին հավատա սեփական ուժերին և վերցնի իր ճակատագիրը իր ձեռքը: #պատիվ_ունեմ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԱպրիլիՀունիսի