23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 10, 2021

Եվրամիությունը հրաժարվել է AstraZeneca-ից

Եվրամիությունը հրաժարվել է AstraZeneca-ից Եվրահանձնաժողովը դադարեցնում է տարվա երկրորդ կեսի համար բրիտանա-շվեդական արտադրության AstraZeneca պատվաստանյութի գնման գործընթացը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եվրամիության ներքին շուկայի հարցերով գլխավոր հանձնակատար Տիերի Բրետոնին։ Ըստ Բրետոնի՝ Եվրամիությունը սպասելու է AstraZeneca֊ի շուրջ ծավալվող հետագա իրադարձություններին։

Խորհրդարանն այսօր կցրվի. Արարատ Միրզոյանը կլքի կառավարական առանձնատունը

Խորհրդարանն այսօր կցրվի. Արարատ Միրզոյանը կլքի կառավարական առանձնատունը Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ երկրորդ անգամ վարչապետ չընտրելուց և խոհրդարանի լուծարումից հետո, Աժ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր երեկոյան հեռանալու է կառավարական ամառանոցից, քանի որ ի պաշտնե այլևս չունի այնտեղ բնակելու իրավունք: Կառավարական առանձնատանը շարունակվելու է բնակվել միայն Փաշինյանի ընտանիքը՝ այն էլ օրենքի խախտմամբ:

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը: Քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերություններին վերաբերվող մի շարք օրակարգային հարցեր:

Առաջին դեպքը չէ, երբ խոսնակն անձամբ է միջամտում և թույլ չի տալիս լրագրողին մոտենալ վարչապետին, սա անընդունելի պահվածք է․ լրագրողական կազմակերպությունները՝ Tert.am-ի լրագրողի հետ միջադեպի մասին

Լրագրողական մի շարք կազմակերպություններ հաղորդագրություն են տարածել երեկ Եռաբլուրում Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանի և կառավարության խոսնակ Մանե Գևորգյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։   Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Մայիսի 9-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Արմնյուզ» հեռուստաընկերության և «Tert.am» լրատվական կայքի թղթակից Անի Գևորգյանը հարց է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս հարգանքի տուրք […]

«Սա ևս մի փաստ է, որ ապացուցում է, թե ինչպիսի «աննախադեպ» մակարդակի վրա են գտնվում հայ-ռուսական հարաբերությունները». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայ-ռուսական «աննախադեպ» հարաբերությունների մասին Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ Մեծ Հայրենականի 76-ամյակի առիթով չի կայացել հեռախոսազրույց Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարությունների միջև։ Երևի կհիշեք, որ նախորդ տարի իշխանական քարոզչամեքենան Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի բացակայությունը փորձում էր ծիծաղելի կերպով կապել Փաշինյանի՝ Արցախում լինելու հանգամանքի հետ՝ մոռանալով կապի ժամանակակից միջոցների առկայության մասին։ […]

Մայիսի 11-ին՝ ժամը 11:00-ին, Հենարան մամուլի ակումբում

Մայիսի  11-ին՝ ժամը  11:00-ին, «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիափորձագետ  Հայկ Դերզյանը: ԹԵՄԱ՝  նախընտրական քարոզչության թեզերն ու դրանց հնարավոր հակադարձումները. Թուրքիայի հետ Հայաստանի թշնամության կառավարելի լինելու մասին  Փաշինյանի  հայտարարությունը. Ալիևը ռազմական օդանավակայան է բացել Նախիջևանում՝ Հայաստանի հետ սահմանին:

Արա, դու մարդկանց տների լույսը տարար, հիմա ասում ես՝ մենք ձեզնից ոչ մի բան չենք գողացել․ Գևորգ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը հետապնդում է նախկին և ներկա բոլոր պատվարժան պաշտոնյաններին։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպանը նշեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ «Արման Թաթոյանին ինչի՞ ես հետապնդում, այ տղա։ Արման Թաթոյանը Մարդու իրավունքների ամենարդյունավետ պաշտպանն է։ Ո՞վ կարող է ուրանալ նրա դերը ռազմագերիների վերադարձի հարցում։ Ո՞վ ես դու, որ ցուցում ես տալիս […]

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ավտոմեքենայի վթարից տուժածի վիճակը կայուն ծանր է. Կոտրվածք ունի

Տեղեկատվություն՝ երկու տուժածի առողջական վիճակի վերաբերյալ Տեղեկացնում ենք, որ ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած վթար հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված երկու քաղաքացիներից Ս.Հ-ն, որի մոտ առկա է ձախ ազդրի փափուկ հյուսվածքների սալջրադ, հրաժարվել է հոսպիտալացումից: Մյուս տուժածի՝ Լ. Մ. -ի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նրա մոտ առկա է պարանոցային երկրորդ ողի […]

Մեր գյուղի Վալոդն այնքան համոզված է ասում, թե չիպ են դրել իմ վրա, որ սկսում ես մտածել՝ կարող ա ըտենց բան կա, ուղղակի մենք խաբար չենք. Բագրատյան

Պատվաստվելուց հետո գնացել էի մարզ, ով տեսնում էր, հարցնում էր, թե ինչու եմ պատվաստվել: Ես վստահ եմ, որ չեմ մեռնելու, խորհուրդ եմ տալիս բոլորն էլ պատվաստվեն: Այս մասին խորհրդարանում հայտարարեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Բագրատյանը նշեց, որ իրենց գյուղի Վալոդն իրեն ասել է, թե չիպ են դրել իր վրա պատվաստվելու ժամանակ. «Այնքան համոզված է ասում, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԱպրիլիՀունիսի