20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 3, 2021

Խոշտանգված անձինք ողջ կլինեին, եթե մենք երկրում իշխանություն ունենայինք. Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.  «Մարդասպանները Այսօր հայտնի դարձավ, որ 19 անձ, ովքեր գերի են եղել մոլագարի ընկեր Ալիևի մոտ, խոշտանգվել ու սպանվել են: Նրանց թվում են և՜ զինծառայողներ, և քաղաքացիական անձինք, այդ թվում` կանայք: Նրանք ողջ կլինեին, եթե մենք երկրում իշխանություն ունենայինք: Եթե կապիտուլյանտ արյան վաճառականը կարողանար նորմալ բանակցել […]

Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել

ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել է, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել։ Այս տեղեկությունը հաստատել է Մովսես Հակոբյանը։ Նա հայտնել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 306-րդ հոդվածի հատկանիշներով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մշտապես ունեցել են տարաձայնություններ. Արմեն Աշոտյան

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանին տված հարցազրույցում անդրադառնում է սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններում Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների՝ դաշինքով մասնակցելու որոշմանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք չկազմելու հարցին։   civilnet.am  

Մայիսի 4-ին՝ ժամը 12։00-ին , «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 4-ին՝  ժամը 12։00-ին , «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։ ԹԵՄԱ՝   ըստ ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչների՝   արցախյան պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված անձանցից թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից․ թշնամու կողմից հայ գերիների նկատմամբ նման  մարդասիրության դեմ ոճրագործությունն ու  ռազմական հանցագործությունը: 

Հենց մամուլը «ծնեց» Նիկոլին ու «նիկոլիզմը». Նիկոլը մեր սխալների ծնունդն է, Նիկոլը մամուլի ծնունդն է. Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը գրում է.   Այսօր մամուլի միջազգային օրն է։ Հենց մամուլը «ծնեց» Նիկոլին ու «նիկոլիզմը»: Նիկոլը մեր սխալների ծնունդն է, Նիկոլը մամուլի ծնունդն է, նաև՝ բառացիորեն։ Իսկ իշխանության և մամուլի բարդ հարաբերությունների ֆոնին ժամանակի հետ Նիկոլը և «նիկոլիզմը» նույնականացան մամուլի հետ՝ այն վարկաբեկելով։ Նիկոլը, լինելով ծախված, ծախվող ու թղթադրամի ճռճռոցով շանտաժիստ, դարձավ հայկական մամուլի […]

Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից (ցուցակ)

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ: Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն: Ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել […]

Դատարանն ապացուցված է համարել՝ իշխանական պատգամավորը զրպարտել է Արմեն Գևորգյանին

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը հերքելու են Արմեն Գևորգյանի վերաբերյալ տարածած զրպարտչական տեղեկությունները և վճարելու են 2,800,000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում։ Ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն’  ամբողջ գումարը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Շնորհակալ եմ Դատարանին (դատավոր’ Արթուր Ստեփանյան) արդար և օբյեկտիվ դատական ակտի […]

Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում

Ձայների՝ 1 կողմ, 75 ձեռնպահ, 3 դեմ համամասնությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում։ Հիշեցնենք, որ, ըստ պայմանավորվածության, իշխող «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, իսկ ընդդիմադիր խմբակցությունները թեկնածություն չէին առաջադրել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԱպրիլիՀունիսի